05/28/2026
🎉 Այսօր իր տարեդարձն է նշում ԱՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Ավանեսյանը, ով իր ողջ կյանքի ընթացքում պատրաստել և դաստիարակել է հազարավոր ըմբիշներ՝ փոխանցելով ոչ միայն մարզական հմտություններ, այլև ուժ, կամք ու հաղթողի բնավորություն։
Նրա անցած ճանապարհը նվիրվածության, պատվախնդրության և հայրենասիրության վառ օրինակ է։
Մեծ է նրա ներդրումը սերունդների կրթության և հայկական սպորտի զարգացման գործում։
Մաղթում ենք քաջառողջություն, երկար տարիների կյանք, խաղաղություն ու նորանոր հաջողություններ։
Ծնունդդ շնորհավոր, սիրելի Մարզիչ 🎂💪