01/09/2026
Սեպտեմբերի 1ը գիտելիքի, կրթության և ապագայի նկատմամբ մեր պատասխանատվությունը վերաիմաստավորելու օրն է։
Գիտելիքը մարդու ամենամեծ հարստությունն է․ այն չի կորցնում իր արժեքը, չի մաշվում ժամանակի հետ և մարդուն տալիս է ամենակարևոր ուժը՝ մտածելու, ընտրելու, ստեղծելու և իր ճանապարհը ինքնուրույն կառուցելու կարողությունը։
Կրթությունը մարդու աշխարհայացքի ձևավորումն է, արժեքների փոխանցումը, պատասխանատվության ու արժանապատվության սերմանումը։ Այսօր կրթված երեխայի մեջ մենք ձևավորում ենք վաղվա քաղաքացուն, մասնագետին, ծնողին ու առաջնորդին։
Ուստի յուրաքանչյուր ուսումնական տարի մեզ հիշեցնում է մի պարզ ճշմարտություն․ կրթության մեջ ներդրված յուրաքանչյուր ջանք ներդրում է ոչ միայն մեկ մարդու, այլև ամբողջ հասարակության ապագայի մեջ։
Շնորհավորում եմ բոլոր աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին, դասախոսներին, ծնողներին և կրթության ոլորտի բոլոր նվիրյալներին Գիտելիքի օրվա կապակցությամբ։
Թող նոր ուսումնական տարին լինի նոր նպատակների, բացահայտումների, հաջողությունների ու հաղթանակների տարի։
Գիտելիքը ճանապարհ է դեպի ուժեղ անհատ, գիտակից հասարակություն և արժանապատիվ ապագա։
Շնորհավոր Գիտելիքի օրը։ 📚
Թող կրթությունը միշտ մնա մեր հասարակության ամենաամուր
հենասյուներից մեկը։ 🇦🇲
World Aykikendo Karate Federation
President Sensei Dav Atanesyan