19/07/2026
Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացված սուսերամարտի միջազգային մրցումներում Հայաստանի Հավաքականի կազմում հիանալի հանդես եկավ մեր մարզադպրոցի սան Նարեկ Հովհաննիսյանը: U17 մրցումներում Հովհաննիսյանը գրավեց 3-րդ տեղը, սակայն հաջորդ օրը ավելի բարձր տարիքային խմբում` U20-ում, հաղթելով բոլոր մրցակիցներին նվաճեց չեմպիոնի կոչումը: Շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ անձնական մարզիչ Միհրան Ղազարյանին և հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Հովհաննիսյանին, ինչպես նաև Գյումրու սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց-ի ղեկավարությանը: