Դպրոցականների մարզական ֆեդերացիա և Աշխատանքային ռեզերվներ / Trudrezerv

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Դպրոցականների մարզական ֆեդերացիա և Աշխատանքային ռեզերվներ / Trudrezerv

Դպրոցականների մարզական ֆեդերացիա և Աշխատանքային ռեզերվներ / Trudrezerv «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպություն

«Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1943 թվականին: Այն ԽՍՀՄ տարածքում գործող համամիութենական կազմակերպություն էր, որը զբաղվում էր պրոֆտեխուսումնական հաստատություններում սովորողների ֆիզդաստիարակությամբ: ՀՀ անկախությունից հետո կազմակերպությունը շարունակել է իր գործունեությունը` վերածվելով սպորտային լուրջ կենտրոնի: «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական

կազմակերպության կազմում գործում են Երևանի` Օլիմպիական հերթափոխի բռնցքամարտի, Օլիմպիական հերթափոխի ըմբշամարտի մարզադպրոցները, Գյումրու մասնաճյուղի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցը (բռնցքամարտ և ըմբշամարտ) և Վանաձորի մասնաճյուղի (հանդբոլ, ըմբշամարտ, սեղանի թենիս և ուժ-բազկամարտ) մարզական բաժանմունքները: Խորհրդային տարիներից սկսած կազմակերպության մարզադպրոցները պատրաստել են մեծատաղանդ մարզիկներ, որոնք Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են բազում տիտղոսներ և մեդալներ: 1956թ. Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակվեց Վլադիմիր Ենգիբարյանը: Նա մինչ այսօր օլիմպիական խաղերի չեմպիոն դարձած միակ հայ բռնցքամարտիկն է: Վլադիմիր Ենգիբարյանը նաև ԽՍՀՄ (1955, 1956, 1958) և Եվրոպայի եռակի չեմպիոն է (1953, 1957, 1959): Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի պատմության էջերում իր ուրույն ձեռագիրն է թողել նաև անվանի բռնցքամարտիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1989), աշխարհի չեմպիոն (1989), աշխարհի գավաթակիր (1985), Եվրոպայի եռակի չեմպիոն (1985, 1989, 1991), «Բարի կամք»-ի հաղթող (1986, 1990), ԽՍՀՄ վեցակի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի կրկնակի չեմպիոն (1979, 1983), 20-րդ դարի ԽՍՀՄ տարածքի լավագույն բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը: Կազմակերպության սաներից Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ են նաև Դավիթ Թորոսյանը, Մեխակ Ղազարյանը, Արամ Ռամազյանը և ուրիշներ: 2011թ. Հունահռոմեական մարզաձևի երիտասարդների Աշխարհի առաջնությունից ոսկե մեդալով է վերադարձել Ռաֆայել Մանուկյանը, իսկ Եվրոպայի կրտսեր պատանիների առաջնությունից ոսկե մեդալ է նվաճել բռնցքամարտիկ Գառնիկ Պապիկյանը: 2012թ. Եվրոպայի առաջնությանը բրոնզե մեդալակիներ են դարձել ազատ ըմբշամարտ մարզաձևում հանդես եկած Դավիթ Սաֆարյանը և Բռնցքամարտի կրտսեր պատանիների առաջնությանը մասնակցած Մնացական Հարությունյանը: 2013թ. Դավիթ Սաֆարյանը նվաճել է Եվրոպայի և Աշխարհի չեմպիոնի կոչումները և ստացավ Հայաստանի Հանրապետության լավագույն մարզիկի տիտղոսը: Կազմակերպությունը 2001թ-ից ղեկավարում է ՀՀ վաստակավոր մանկավարժ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Արա Ռաֆայելի Մեհրաբյանը:
________________________________________________

Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան ստեղծվել է 2006թ-ին: Այն գրանցված է ՀՀ Արդարադատության նախարարությունում: Ֆեդերացիայի նպատակներն ու խնդիրներն են.

*Մատաղ սերնդի շրջանում խթանել ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը ի նպաստ նրա համակողմանի, ներդաշնակ դաստիարակության:
*Դպրոցականների կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորումը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության դաստիարակումը:

*Դպրոցականների ֆիզիկական կարողությունների մոնիտորինգի անցկացումը:
*Խթանել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մարզական կազմակերպությունների կողմից ֆիզկուլտուրայի և սպորտի ուղղությամբ իրականացվող համագործակցված աշխատանքներ:
*Նպաստել ՀՀ դպրոցականների շրջանում ֆիզիկական դաստիարակության ծրագրի խնդիրների իրականացմանը, ֆիզիկական հմտությունների օբյեկտիվ գնահատմանը:
*Ֆիզիկական կուլտուրան և մանկական սպորտն ի սպաս դնել մատաղ սերնդի համակողմանի ու ներդաշնակ զարգացմանը:
*Դպրոցականների կենցաղում արմատավորել առողջ ապրելակերպ, դաստիարակել երիտասարդություն՝ պատրաստ հայրենիքի պաշտպանությանը:
*Կայուն հիմքերի վրա դնել արտադպրոցական ու արտադասարանական աշխատանքները:
2011 թ. Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան դարձել է Միջազգային դպրոցական ֆեդերացիայի լիիրավ անդամ: Ֆեդերացիան օժանդակում է հանրակրթական ուսումնական հաստատություններում և, հատկապես, դպրոցներում ձևավորելու ըստ մարզաձևերի հավաքական թիմեր: Ձևավորված թիմերը իրավունք են ստանում մասնակցելու հանրապետական դպրոցական մրցումներին և առաջնություններին: Ֆեդերացիան զանազան միջոցառումների միջոցով պատանի
մարզիկներին ընդգրկում է օլիմպիական շարժման մեջ և նրանց նախապատրաստում խոշոր միջազգային մեկնարկներին:
Գրեթե բոլոր խաղային մարզաձևերից հանրապետական առաջնության մրցումների հաղթողները նվաճում են ուղեգրեր` մասնակցելու Միջազգային դպրոցական ֆեդերացիայի կողմից կազմակերպվող դպրոցականների աշխարհի առաջնություններին: Հայաստանի դպրոցականներն արդեն իսկ մասնակցել են միջազգային գիմնազիադային, որը կազմակերպվում է 3 տարին մեկ անգամ: Գիմնազիադայի հիմնական մարզաձևերն են՝ լողը, ատլետիկան և գիմնաստիկան: 2012-2014 թթ Հայաստանի դպրոցականները մասնակցություն են ունեցել ատլետիկա, ֆուտ-զալ, վոլեյբոլ, սեղանի թենիս, հանդբոլ մարզաձևերից աշխարհի առաջնություններին: Մեր դպրոցականների մասնակցությունը նշված մարզաձևերից կարելի է համարել հաջողված:
Յուրաքանչյուր տարի 1-6-րդ դասարանի աշակերտների համար ֆեդերացիան կազմակերպում է տարաբնույթ հետաքրքիր սպորտային մասսայական միջոցառումներ: Ամեն տարի կազմակերպվում է «Ազգային Ժողովի գավաթի» խաղարկության մրցումներ, որին մասնակցում են շուրջ 150.000 դպրոցականներ: Իսկ 7-9-րդ դասարանցիների համար կազմակերպվում են «Հուսո մեկնարկներ», «Ուրախ մեկնարկներ», «Նավասարդյան խաղերը» և այլ զվարճալի միջոցառումներ: Ավագ դպրոցների համար արդեն ավանդական են դարձել անկախության տարեդարձին նվիրված «Դպրոցականների հանրապետական մարզական խաղերը»:
Ֆեդերացիան իր ուրույն գործունեությունն է ծավալում օլիմպիական մարզաձևերի զարգացման գործում: Այսպես. արդեն իսկ 2012 թ. հանրապետությունում ֆեդերացիան կազմակերպեց և անց կացրեց լողափնյա վոլեյբոլի հանրապետական առաջնություն:
Ուսումնասիրելով լողափնյա մարզաձևերի յուրահատկություններն ու մատչելիությունը, ֆեդերացիան հանրապետության դպրոցականների համար մշակեց նոր մարզաձևերի ծրագրեր ու կանոնակարգեր և առաջին անգամ Սևան քաղաքում անցկացրեց Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ՀՀ դպրոցականների «Լողափնյա վոլեյբոլի», «Լողափնյա ֆուտբոլի», «Լողափնյա հանդբոլի» հանրապետական առաջնություններ:
Ֆեդերացիան իր ներկայացուցիչներն ունի գրեթե բոլոր մարզերում, իսկ Գավառում՝ մասնաճյուղ, բայց արդեն իսկ այս տարվանից նախատեսում է մասնաճյուղեր ունենալ հանրապետության բոլոր մարզերում:

ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԸՄԲՇԱՄԱՐՏ💪 Օլիմպիական մարզաձև է, որը համատեղում է ուժը, ճկունությունը, դիմացկունությունն ու մարտավարական ...
12/06/2026

ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԸՄԲՇԱՄԱՐՏ

💪 Օլիմպիական մարզաձև է, որը համատեղում է ուժը, ճկունությունը, դիմացկունությունն ու մարտավարական մտածողությունը։ Այս մարզաձևում արգելվում են ոտքերով հնարքները, ինչի շնորհիվ մարզիկները զարգացնում են մարմնի վերին հատվածի ուժն ու տեխնիկան։

Հունահռոմեական ըմբշամարտ՝ ուժ, կամք և հաղթանակի ճանապարհ։
------------------------------------
📍 Հասցե՝ Ագաթանգեղոսի 13
📞 Հեռ.՝ +37410529400 , +37441001613
🔳 www.dprocakansport.am
🔳 Instagram: dprocakansport.armenia
🌐 www.ashxatanqayinrezervner.am

ՊԱՏՐԱՍՏ ՀԱՂԹԵԼՈՒ👉 Թվում է, թե ձյուդոն միայն ֆիզիկական ուժի մասին է, բայց այստեղ հաղթում է նա, ով ավելի արագ է մտածում։ Գ...
10/06/2026

ՊԱՏՐԱՍՏ ՀԱՂԹԵԼՈՒ

👉 Թվում է, թե ձյուդոն միայն ֆիզիկական ուժի մասին է, բայց այստեղ հաղթում է նա, ով ավելի արագ է մտածում։ Գորգի վրա ուղեղն աշխատում է մաքսիմալ արագությամբ՝ վայրկյանի ցանկացած կորստի դեպքում հակառակորդը կարող է օգտագործել քո իսկ ուժը քո դեմ։ ՛

Ձյուդոն սովորեցնում է կանխատեսել դիմացինի քայլերը։
------------------------------------
📍 Հասցե՝ Ագաթանգեղոսի 13
📞 Հեռ.՝ +37410529400 , +37441001613
🔳 www.dprocakansport.am
🔳 Instagram: dprocakansport.armenia
🌐 www.ashxatanqayinrezervner.am

#Ձյուդո #ՄարզականՖեդերացիա #ՈւժԵվՄիտք #ԴպրոցականՍպորտ

🧠 ԻՆՉՈ՞Ւ Է ՇԱԽՄԱՏԸ ԿԱՏԱՐՅԱԼ ՄԱՐԶԱՁԵՎ ՈՒՂԵՂԻ ՀԱՄԱՐ👉 Գիտնականները պարզել են, որ շախմատ խաղալու ընթացքում մարդու ուղեղը հավ...
08/06/2026

🧠 ԻՆՉՈ՞Ւ Է ՇԱԽՄԱՏԸ ԿԱՏԱՐՅԱԼ ՄԱՐԶԱՁԵՎ ՈՒՂԵՂԻ ՀԱՄԱՐ

👉 Գիտնականները պարզել են, որ շախմատ խաղալու ընթացքում մարդու ուղեղը հավասարապես օգտագործում է թե՛ աջ, թե՛ ձախ կիսագնդերը:

♟️Ձախ կիսագունդը պատասխանատու է տրամաբանության, քայլերի հաշվարկի և անալիզի համար:

Աջ կիսագունդը միանում է պատկերավոր մտածողության, կրեատիվ լուծումների և հակառակորդի թակարդները նկատելու պահին:
------------------------------------
📍 Հասցե՝ Ագաթանգեղոսի 13
📞 Հեռ.՝ +37410529400 , +37441001613
🔳 www.dprocakansport.am
🔳 Instagram: dprocakansport.armenia
🌐 www.ashxatanqayinrezervner.am

ԲՌՆՑՔԱՄԱՐՏ՝ ՄԻՇՏ ԱՌԱՋ✔ Բռնցքամարտը միայն սպորտ չէ, այլ կամքի, կարգապահության և հաղթանակի ճանապարհ։Միացե՛ք մեզ, բացահայտե...
04/06/2026

ԲՌՆՑՔԱՄԱՐՏ՝ ՄԻՇՏ ԱՌԱՋ

✔ Բռնցքամարտը միայն սպորտ չէ, այլ կամքի, կարգապահության և հաղթանակի ճանապարհ։

Միացե՛ք մեզ, բացահայտե՛ք ձեր ներուժը և շարժվե՛ք դեպի նոր հաղթանակներ։ Բռնցքամարտում յուրաքանչյուր մարզում ձեզ մեկ քայլ ավելի է մոտեցնում հաջողությանը։

🥊 Բռնցքամարտ՝ միշտ առաջ, միշտ հաղթանակի ճանապարհին։
------------------------------------
📍 Հասցե՝ Ագաթանգեղոսի 13
📞 Հեռ.՝ +37410529400 , +37441001613
🔳 www.dprocakansport.am
🔳 Instagram: dprocakansport.armenia
🌐 www.ashxatanqayinrezervner.am

🥳 ՄԵՐ ԱՊԱԳԱՆԵրեխաներն են կերտում վաղվա օրը՝ իրենց երազանքներով, գիտելիքներով և ստեղծագործ մտքերով։ Թող նրանց ճանապարհը մ...
01/06/2026

🥳 ՄԵՐ ԱՊԱԳԱՆ

Երեխաներն են կերտում վաղվա օրը՝ իրենց երազանքներով, գիտելիքներով և ստեղծագործ մտքերով։ Թող նրանց ճանապարհը միշտ լինի լուսավոր ու հաջողություններով լի։

🎈 Շնորհավոր հունիսի 1-ը։ 🎈

🇦🇲 ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՇնորհավորում ենք  Մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի առթիվ։Մաղթում ենք մեր հա...
28/05/2026

🇦🇲 ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Շնորհավորում ենք Մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի առթիվ։

Մաղթում ենք մեր հայրենիքին հարատև խաղաղություն, ամուր սահմաններ, բարօրություն և հզորացում։ Թող հայոց եռագույնը միշտ հպարտ ու անսասան ծածանվի։

Դպրոցականների մարզական ֆեդերացիայի հետ քո ամեն մի մարզումը քայլ է դեպի բարձունք։✅ Անդադար զարգացում✅ Անսպառ էներգիա✅ Միա...
25/05/2026

Դպրոցականների մարզական ֆեդերացիայի հետ քո ամեն մի մարզումը քայլ է դեպի բարձունք։

✅ Անդադար զարգացում
✅ Անսպառ էներգիա
✅ Միայն առաջընթաց

Պատրա՞ստ ես։ Դե ուրեմն՝ ՄԻՇՏ ԱՌԱՋ։
------------------------------------
📍 Հասցե՝ Ագաթանգեղոսի 13
📞 Հեռ.՝ +37410529400 , +37441001613
🔳 www.dprocakansport.am
🔳 Instagram: dprocakansport.armenia
🌐 www.ashxatanqayinrezervner.am

#ՄիշտԱռաջ #Առաջընթաց #ՀաղթողիՈւղին #ՍպորտայինՀայաստան

👟 ՄԱՐԶԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ Սկսի՛ր այստեղ, հասի՛ր բարձունքին:👉Պատրա՞ստ ես փոխել առօրյադ և դառնալ ավելի ուժեղ:Միացի՛ր մեր մեծ մարզ...
15/05/2026

👟 ՄԱՐԶԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ
Սկսի՛ր այստեղ, հասի՛ր բարձունքին:

👉Պատրա՞ստ ես փոխել առօրյադ և դառնալ ավելի ուժեղ:
Միացի՛ր մեր մեծ մարզական ընտանիքին: Սա քո սկիզբն է դեպի մեծ հաղթանակներ:
------------------------------------
📍 Հասցե՝ Ագաթանգեղոսի 13
📞 Հեռ.՝ +37410529400 , +37441001613
🔳 www.dprocakansport.am
🔳 Instagram: dprocakansport.armenia
🌐 www.ashxatanqayinrezervner.am

🥇🇦🇲 ՄԵՆՔ ՎԱՂՎԱ ՉԵՄՊԻՈՆՆԵՐՆ ԵՆՔ Այսօրվա մարզումները, թափված քրտինքն ու անքուն աշխատանքը վաղվա մեծ հաղթանակների հիմքն են։ ...
13/05/2026

🥇🇦🇲 ՄԵՆՔ ՎԱՂՎԱ ՉԵՄՊԻՈՆՆԵՐՆ ԵՆՔ

Այսօրվա մարզումները, թափված քրտինքն ու անքուն աշխատանքը վաղվա մեծ հաղթանակների հիմքն են։ Մենք չենք սպասում հաջողությանը, մենք կերտում ենք այն հենց հիմա՝ դպրոցական մարզադահլիճներից սկսած։

Միացի՛ր հիմա, դարձի՛ր վաղվա հաղթողներից մեկը։
------------------------------------
📍 Հասցե՝ Ագաթանգեղոսի 13
📞 Հեռ.՝ +37410529400 , +37441001613
🔳 www.dprocakansport.am
🔳 Instagram: dprocakansport.armenia
🌐 www.ashxatanqayinrezervner.am

#ՄենքՎաղվաՉեմպիոններնԵնք #ԱպագաՀաղթողներ #ՀայաստանիԱպագան
#ԴպրոցականՍպորտ #ՉեմպիոններիԴպրոց

Իրական չեմպիոնը ծնվում է այնտեղ, որտեղ վերջանում է հարմարավետությունը։🔹 Երբ դրսում անձրև է, բայց դու մարզադաշտում ես։🔹 Ե...
11/05/2026

Իրական չեմպիոնը ծնվում է այնտեղ, որտեղ վերջանում է հարմարավետությունը։
🔹 Երբ դրսում անձրև է, բայց դու մարզադաշտում ես։
🔹 Երբ հոգնած ես, բայց անում ես վերջին՝ ամենակարևոր մոտեցումը։
🔹 Երբ հաղթում ես քո «չեմ ուզում»-ին, դու արդեն հաղթել ես մրցումներում։

Մենք օգնում ենք քեզ հաղթել քո ամենամեծ մրցակցին։
------------------------------------
📍 Հասցե՝ Ագաթանգեղոսի 13
📞 Հեռ.՝ +37410529400 , +37441001613
🔳 www.dprocakansport.am
🔳 Instagram: dprocakansport.armenia
🌐 www.ashxatanqayinrezervner.am

#ՀաղթահարիրԾուլությունը #ԿամքիՈւժ #ՉեմպիոնիՃանապարհը #ԴպրոցականՍպորտ

Address

Agatangexos 13
Yerevan
0010

Alerts

Be the first to know and let us send you an email when Դպրոցականների մարզական ֆեդերացիա և Աշխատանքային ռեզերվներ / Trudrezerv posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Դպրոցականների մարզական ֆեդերացիա և Աշխատանքային ռեզերվներ / Trudrezerv:

Shortcuts

Share

Category