24/08/2026
Այս օրը AFNAA-ում միշտ առանձնահատուկ է 🎓💙
Մի քանի ամիս առաջ նրանք եկան սովորելու, նոր գիտելիքներ ու մասնագիտական հմտություններ ձեռք բերելու, իսկ այսօր արդեն ավարտում են իրենց ուսումնական ճանապարհը՝ որպես պատրաստ մասնագետներ։
Այս ընթացքում մենք ոչ միայն միասին սովորում ու աշխատում ենք, այլ նաև հասցնում ենք ճանաչել միմյանց, կապվել, միասին ուրախանալ յուրաքանչյուր առաջընթացով ու հաղթահարած դժվարությամբ։
Հենց դրա համար ավարտական օրը մեզ համար միշտ երկու զգացողության մասին է՝ մեծ հպարտության և մի փոքր դժվար հրաժեշտի։
Այսօր մեր շրջանավարտներին հանձնեցինք իրենց մասնագիտական սերտիֆիկատները՝ ևս մեկ կարևոր քայլ դեպի միջազգային մասնագիտական ճանապարհ 🌍
Հպարտ ենք յուրաքանչյուրիդ անցած ճանապարհով և վստահ ենք՝ սա միայն սկիզբն է։
Շնորհավորում ենք, սիրելի՛ շրջանավարտներ։ 🤍