22/12/2025
Դարթսի սիրելի երկրպագուներ ավարտվեց 2025թ-ի Դարթսի Հայաստանի Սիրողական առաջնությունը 🇦🇲🏆
Խմբային փուլերի խաղերին մասնակցեց 54 մարզիկ, որոնցից 16 լավագույնները անցան եզրափակիչ փուլ։
Յուրաքանչյուր մասնակից ապացուցեց, որ դարթսը պարզապես խաղ չէ, այլ սպորտ, որը պահանջում է կենտրոնացում, բնավորություն և հաշվարկ։
Եզրափակիչ փուլը շատ դիտարժան ստացվեց։
Եվ այսպես առաջնության լավագույն քառյակը 🏆
🥇Տիգրան Կարապետյան
🥈Վլադ Սարուխանյան
🥉Գոռ Հովհաննիսյան
🏅Վահան Մադոյան
🎗Լավագույն լեգ 19 նետում՝ Տիգրան Կարապետյան։
🎗Ամենամեծ թվով (88) խաղի փակում՝ Գոռ Հովհաննիսյան։
🎗180 մաքսիմալ միավոր նետեց եզրափակչի ժամանակ՝ Տիգրան Կարապետյան և եզրափակչից անմիջապես առաջ, մարզման ժամանակ՝ Գուրգեն Ադյանը։
🎗 Խմբային փուլերի ժամանակ ամենամեծ թվով (94) խաղի փակումը՝ Խաչատուր Մելքոնյան։
Շնորհակալություն բոլորին ակտիվ մասնակցության համար։
Կազմակերպիչներ՝
Արմեն Հարությունյան
Երևան Դարթս Ակումբ
Առաջնությունը անցկացվեց Հայաստանի Դարթսի Ֆեդերացիայի աջակցությամբ և հովանու ներքո։
ՀՀԴՖ-ի հիմնադիր նախագահ Կարեն Գիլոյան
Գլխավոր հովանավորներ`
-Օքս Դիզայն
-Դարգետ
Հովանավորներ
-Օլդ Մառանի պանդոկ
-ԻՆԱՐ
-Չես Մուդ
Լուսանկարիչ Արշակ Ռոստոմյան
_____________________________
#դարթս #դարթսհայաստան #առաջնություն #ՀԴՖ