03/10/2022
Սիրելի մարզիկներ,
Ավարտվեց WUAP աշխարհի առաջնությունը, որը կայացավ 28.09-02.10.2022 Գերմանիայի Ֆրաուրոյթ քաղաքում: WUAP-Հայաստանը մրցմանը մասնակցեց 6 հոգանոց կազմով: Վերադարձանք 2 գավաթներով, 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներով.
1. Գագիկ Տոնոյան - PWL RAW - M55-59 տարիքային խմբի 125կգ քաշային կարգում – I տեղ 260/130/275 արդյունքով, WUAP-ի աշխարհի 6 ռեկորդ squat 252.5, 260, deadlift 252.5, 260, 275, 285.5, բացարձակ II տեղ Masters տարիքայինում
2. Արտյոմ Խուգոյան - PWL RAW - Open տարիքային խմբի 110կգ քաշային կարգում - I տեղ 280/207.5/312.5 արդյունքով, բացարձակ I տեղ Open տարիքայինում
3. Վահրամ Զաքարյան - PWL RAW - Junior տարիքային խմբի 100կգ քաշային կարգում - I տեղ 190/150/235 արդյունքով
4. Գեղամ Հակոբյան - PWL RAW - M40-44 տարիքային խմբի 125կգ քաշային կարգում - III տեղ 270/150/250 արդյունքով
5. Հայկ Բարսամյան DL RAW – Open տարիքային խմբի 140կգ քաշային կարգում – II տեղ 275 արդյունքով
6. Կարեն Պետրոսյան DL RAW – M45-49 տարիքային խմբի 110կգ քաշային կարգում – II տեղ 200 արդյունքով և BP RAW – III տեղ 150 արդյունքով
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին լավ արդյունքների համար, մաղթում եմ նոր հաջողություններ ու հաղթանակներ:
Գագիկ Տոնոյան
WUAP-Հայաստանի նախագահ