21/07/2026
Երեկ կայացավ «Ալիսան հրաշքների աշխարհում» բալետի առաջնախաղը։ ✨🩰
Մի ներկայացում, որի յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր տեսարան և յուրաքանչյուր զգացում ստեղծվել է սիրով, նվիրումով և անսահման աշխատանքով։
Սա առանձնահատուկ օր էր մեզ համար, քանի որ սա Այասի առաջին ամբողջական հեղինակային բալետային բեմադրությունն է, որն իրականություն դարձավ մեր թիմի սեփական ուժերով՝ առանց արտաքին աջակցության։ Յուրաքանչյուր մանրուք ստեղծվել է մեր մեծ ընտանիքի միասնական աշխատանքի, հավատքի և արվեստի հանդեպ սիրո շնորհիվ։
Շնորհակալ ենք մեր հրաշալի սաներին, ծնողներին, ստեղծագործական թիմին և հանդիսատեսին, ովքեր կիսեցին այս կարևոր երեկոն մեզ հետ։ Ձեր ջերմ ընդունելությունն ու երկարատև ծափահարությունները դարձան մեր ամենամեծ գնահատականը։
Սա միայն սկիզբն է։ Մենք շարունակելու ենք ստեղծել, երազել և բեմ բերել նոր պատմություններ, որոնք կմնան հիշողությունների մեջ։
❤️ Շնորհակալ ենք, որ մեր ճանապարհի մի մասն եք։