Aikido Meiseikai Federation of Armenia

Aikido Meiseikai Federation of Armenia Place where you don't need to be someone else! It's a Japanese Aikido Martial Arts School founded b

Ջունշին Այկի Դոջո
(«Ջունշին» ճապ․ 純真 - Մտքի, մտադրությունների մաքրություն/պարզություն)

Այկիդոյի միջոցով մենք միավորում ենք մարդկանց, որոնք գնահատում են բարին, գեղեցիկը և լուսավորը:

Այկիդոն հիմնադրվել է 20-րդ դարի սկզբին Ճապոնիայում, Օ-Սենսեյ Մորիհեյ Ուեշիբայի (1883 - 1969) կողմից և իր ներկայիս տեսքով հանդիսանում է համեմատաբար երիտասարդ մարտարվեստ, որի հիմքում սակայն ընկած են հարյուրամյակների պատ

մություն ունեցող ավանդական ճապոնական մարտարվեստներն ու հոգևոր, փիլիսոփայական ուսմունքները:
Իր ուսմունքին անվանում տալու նպատակով Օ-Սենսեյն օգտագործել է երեք գաղափարանիշեր Այ - Կի - Դո , որոնք ունեն հետևյալ նշանակությունը. Այ (合) – Հարմոնիա, Կի (気) Հոգևոր, ներքին էներգիա, և Դո (道) – Ճանապարհ, այլ կերպ ասած` «Ներքին էներգիայի, ներդաշնակության ճանապարհ»:
Դոջոյում (վայր որտեղ իրականացվում է մարտարվեստի դասավանդումը) այս գաղափարանիշերը ստանում են այլ իմաստ և ընկալվում են իբրև «Հակառակորդի կամ հարձակվողի և սեփական գործողությունների ներդաշնակություն, հնարավորություն տալով հակառակորդին հասցնել հարձակումն ավարտին, սպառման կետին և վնասազերծել այն»:
Այկիդոն այն յուրօրինակ մարտարվեստն է, որտեղ հակառակորդն առաջինն է հարձակում գործում, և որտեղ չեն ձգտում բռնությամբ պատասխանել բռնությանը: Երբ ձեր նկատմամբ ուժ է կիրառվում, և դուք ինքներդ պատասխանում եք ուժով, ապա տեղի է ունենում բախում, որը հանգեցնում է ներդաշնակության խախտման, և այստեղ կարող է հաղթել միայն ուժեղագույն կողմը: Սակայն Այկիդոյում, չդիմակայելով կիրառվող ուժին և ուղղորդելով հակառակորդի ագրեսիան, դուք կլանում եք նրա էներգիան, սպառում և վնասազերծում եք նրա հարձակումը` վերականգնելով հարմոնիան: Ահա թե ինչու ֆիզիկական տվյալները և տարիքը չեն կարող խոչընդոտ հանդիսանալ Այկիդո մարտարվեստով զբաղվելու համար:
Այկիդոն սովորեցնում է պաշտպանվել մեկ կամ միաժամանակ մի քանի հարձակվողներից` այդ թվում նաև զինված (դանակով, սրով, մահակով) հարձակման դեպքում: Մարզումների ընթացքում կիրառվող փայտե զենքերն ( բոկկեն , ջո , տանտո ) օգնում են հնարքների ճիշտ ըմբռնմանն ու մշակմանը, ինչպես նաև ընդգծում են այս մարտարվեստի հնագույն ծագումնաբանությունը և ավանդույթները:
Միևնույն ժամանակ` որպես մարտարվեստ Այկիդոն չի հանդիսանում զուտ ինքնապաշտպանական համակարգ, այն նաև ինքնազարգացման և ինքնակատարելագործման միջոց է: Անհրաժեշտ է հիշել, որ Այկիդոն բուդո է, այսինքն` ճշմարիտ “մարտական ուղի , ճանապարհ”, հետևաբար յուրաքանչյուր հնարք պետք է մշակել և զարգացնել լիակատար նվիրումով, կարծես դրանից է կախված Ձեր կյանքը, քանի որ միայն այդ պարագայում կարելի բացահայտել բուդոյի ուղին:

☀️Եվս մեկ դրական և արևոտ օր մեր դոջոյում: Շնորհավորում ենք բոլորին հաջող քննական օրվա կապակցությամբ: 🥋Այկիդոյի մեծ ընտան...
11/07/2022

☀️Եվս մեկ դրական և արևոտ օր մեր դոջոյում: Շնորհավորում ենք բոլորին հաջող քննական օրվա կապակցությամբ:

🥋Այկիդոյի մեծ ընտանիքում ջերմ մթնոլորտը լիցքաթափում է ցանկացած լարվածություն, օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները:

🌸
☂️
🖤

📣 Ուշադրություն, հատկապես խրախուսվում է 25 և բարձր տարիք ունեցող անձանց մասնակցությունը:🥋🥋🥋Հայաստանի Այկիդո Մեյսեյկայ Ֆե...
04/04/2022

📣 Ուշադրություն, հատկապես խրախուսվում է 25 և բարձր տարիք ունեցող անձանց մասնակցությունը:
🥋🥋🥋
Հայաստանի Այկիդո Մեյսեյկայ Ֆեդերացիա
Հեռ․091406201


#Այկիդո #ԱյկիդոՀայաստան #Բուդո

🇯🇵 Ճապոնացիներն ասում են. մտածելով՝ որոշի՛ր, իսկ եթե որոշել ես, այլևս մի մտածի՛ր։Մենք ասում ենք. թե որոշել ես արի ու էլ ...
27/01/2022

🇯🇵 Ճապոնացիներն ասում են. մտածելով՝ որոշի՛ր, իսկ եթե որոշել ես, այլևս մի մտածի՛ր։

Մենք ասում ենք. թե որոշել ես արի ու էլ մի ալարի։😁

Եթե սիրում ես Ճապոնիան այնպես, ինչպես մենք ենք սիրում, սիրում ես այս մարտարվեստը՝ իր ամբողջ փիլիսոփայությամբ, ուրեմն այս սթիքերները քեզ համար են։🤜🤛😎

Ներշնչվի՛ր ու պատրաստվի՛ր մարտահրավերների, մինչև կհասնես դոջո։😉

🌸
🖤
☂️
🤜🤛

Շնորհավոր, մաղթում ենք ուժի և զորության տարի 🎍🎅✊
01/01/2022

Շնորհավոր, մաղթում ենք ուժի և զորության տարի 🎍🎅✊


Շնորհավորում ենք մեր ընկերներին, ևս մի զգալի քայլ, մի ձեռքբերում բուդոյի և ինքնաճանաչման ճշմարիտ ճանապարհին🥋 🌸 ☂️ 🖤
28/12/2021

Շնորհավորում ենք մեր ընկերներին, ևս մի զգալի քայլ, մի ձեռքբերում բուդոյի և ինքնաճանաչման ճշմարիտ ճանապարհին🥋

🌸
☂️
🖤

❄️🌤🥋Քննական Կիրակին մեր դոջոյումExamination Sunday in our dojo! 🌸 🖤 ☂️
26/12/2021

❄️🌤🥋
Քննական Կիրակին մեր դոջոյում
Examination Sunday in our dojo!

🌸
🖤
☂️

📣 Ուշադրություն, հատկապես խրախուսվում է 25 և բարձր տարիք ունեցող անձանց մասնակցությունը:🥋🥋🥋Հայաստանի Այկիդո Մեյսեյկայ Ֆե...
03/10/2021

📣 Ուշադրություն, հատկապես խրախուսվում է 25 և բարձր տարիք ունեցող անձանց մասնակցությունը:
🥋🥋🥋
Հայաստանի Այկիդո Մեյսեյկայ Ֆեդերացիա
Հեռ․091406201



#Այկիդո #ԱյկիդոՀայաստան #Բուդո

15/07/2021



#Այկիդո #ԱյկիդոՀայաստան #Բուդո

🥋🥋🥋
Հայաստանի Այկիդո Մեյսեյկայ Ֆեդերացիա
Հեռ․091406201

Aikido is the manifestation of the principle of the sword in the movement of the body.- Shoji Nishio Sensei (1927-2005)
03/07/2021

Aikido is the manifestation of the principle of the sword in the movement of the body.

- Shoji Nishio Sensei (1927-2005)

Address

22 Nairi Zaryan Street, Arabkir District
Yerevan
0012

Opening Hours

Tuesday 19:00 - 21:30
Thursday 19:00 - 21:30
Saturday 10:00 - 00:00

Telephone

37491406201

Alerts

Be the first to know and let us send you an email when Aikido Meiseikai Federation of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share