28/06/2026
🎣 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ. SSFA SYUNIK ԲԱԶԱՆ ԲԱՑՎԱԾ Է 🇦🇲🇬🇪
Պատմական ու անմոռանալի օր հայկական սպորտային ձկնորսության պատմության մեջ։ Հունիսի 27-ին՝ Ձկնորսության համաշխարհային օրը, Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում տեղի ունեցավ Area Fishing-ի միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված լճի պաշտոնական բացումը և միջազգային ընկերական մրցաշարը։
Մրցումներն անցան պարզապես հիանալի մթնոլորտում։ Լճում ծավալվեց ադրենալինով լի, թեժ ու անզիջում պայքար, որտեղ բոլոր մասնակիցները գրանցեցին բարձր արդյունքներ՝ ընդհանուր առմամբ որսալով մոտ 200 ձուկ:
Այսպիսով, թեժ պայքարի արդյունքում պատվավոր հարթակը բաշխվեց հետևյալ կերպ.
🥇 1-ին տեղ՝ Լևան Տասոշվիլի (Վրաստան) – այս ձևաչափում բազմամյա փորձ ունեցող ուժեղագույն մարզիկ։
🥈 2-րդ տեղ՝ Օլեկսանդր Երեմչուկ (Վրաստան)։
🥉 3-րդ տեղ՝ Գևորգ Մանուկյան (Հայաստան) – մեր ֆեդերացիայի մարզիկը։
Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մասնակիցներին՝ գեղեցիկ ու սպորտային խաղի համար։
🎯 ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔ.
Այս մեծ նախագիծը իրականություն չէր դառնա առանց մեր գործընկերների հզոր աջակցության։
• Հատուկ շնորհակալություն մեր գլխավոր հովանավոր Davnat LLC շինարարական ընկերությանը՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան լճի կառուցապատման համար։
• Խորին շնորհակալություն «Անգեղակոթի ձկնաբուծական համալիրին»՝ հրաշալի տարածքի և միջազգային ձկնորսական ֆեդերացիայի չափանիշներին համապատասխան ձկների տրամադրման համար։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր մյուս հովանավորներին ու գործընկերներին, ովքեր կանգնած են մեր կողքին.
🍺 BEER STORE
🎣 FISHING HOUSE
🎣 FAVORITE FISHING
⛰️ Multi Group Stone
Մրցաշարի ավարտին կայացավ պաշտոնական տոնական ճաշկերույթ, որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի մարզիկները նշեցին Ձկնորսության միջազգային օրը, փոխանակվեցին փորձով և էլ ավելի ամրապնդեցին մեր մարզական բարեկամությունը։
🚀 SSFA Syunik բազան պաշտոնապես համարում ենք բացված։
Առաջիկայում լճի հետագա գործողությունների, գրաֆիկի և ընդհանուր օգտագործման կանոնների վերաբերյալ ողջ ինֆորմացիան կտեղադրվի մեր էջում։ Հետևե՛ք նորություններին։