Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիա • Grappling Federation of Armenia

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիա • Grappling Federation of Armenia

Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիա • Grappling Federation of Armenia Գրեփլինգի, պանկրատիոնի և խառը մենամարտերի (MMA) Հայաստանի ֆեդերացիա

🇦🇲 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀպարտությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Գրեփլինգի, Պանկրատիոնի և Սիրողական MMA-ի ֆեդերացիան...
27/12/2025

🇦🇲 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հպարտությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Գրեփլինգի, Պանկրատիոնի և Սիրողական MMA-ի ֆեդերացիան հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում United World Wrestling (UWW)-ի կողմից պաշտոնապես ճանաչված միակ ֆեդերացիան՝ նշված մարզաձևերի կառավարման և զարգացման համար։

Այս ճանաչումը հաստատում է մեր կարգավիճակը՝ որպես գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի միակ պաշտոնական ղեկավար մարմին Հայաստանում, որը գործում է միջազգային UWW չափանիշներին համապատասխան։

Կից ներկայացված փաստաթուղթը, որը տրամադրված է UWW-ի կողմից, պաշտոնապես հաստատում է մեր լիազորությունները, պատասխանատվությունը և հանձնառությունը՝ զարգացնելու այս մարզաձևերը պրոֆեսիոնալ, թափանցիկ և արժանապատիվ ձևով։

Շնորհակալ ենք մեր մարզիկներին, մարզիչներին, ակումբներին, գործընկերներին և բոլոր աջակիցներին վստահության և շարունակական աջակցության համար։
Միասին մենք շարունակելու ենք կառուցել ուժեղ և կայուն ապագան մեր մարզիկների և մարզիչների համար։ 🇦🇲🥋

🇦🇲 OFFICIAL ANNOUNCEMENT

We are proud to officially confirm that the Grappling, Pankration & Amateur MMA Federation of Armenia is the only federation in Armenia recognized by United World Wrestling (UWW) for the governance and development of these disciplines.

This recognition confirms our status as the sole official governing body for Grappling, Pankration, and Amateur MMA in the Republic of Armenia, operating under international UWW standards.

The attached document, issued by UWW, formally validates our authority, responsibility, and commitment to developing these sports with professionalism, transparency, and integrity.

We thank our athletes, coaches, clubs, partners, and supporters for their trust and continued support.
Together, we will continue building the future of Armenian combat sports. 🇦🇲🥋

01/12/2025

Վերհիշենք մեր մարզիկների հաղթական ելույթները՝ Լուտրակիում կայացած Գրեփլինգի Աշխարհի առաջնությունից։ 🥇🌍🇦🇲

29/11/2025

🎥 «Բարի լույս» հաղորդաշարին հյուրընկալվել էին Հայաստանի Գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը, պատանիների և երիտասարդների հավաքականների գլխավոր մարզիչ Արթուր Զաքարյանը, ինչպես նաև մեր չեմպիոնները՝ Զորիկ Հովհաննիսյան և Դավիթ Գասպարյան։

💬 Զրույցը վերաբերում էր վերջին հաջողություններին, ֆեդերացիայի նպատակներին և մարզիկների պատրաստվածությանը:

🏆 Հիշեցնենք՝ Հունաստանում կայացած Գրեփլինգի և պանկրատիոնի Աշխարհի առաջնությունից մեր թիմը վերադարձավ 18 մեդալով՝ պատմական արդյունքով։

🇦🇲 Շնորհակալություն Ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանին, գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանին և մեր գործընկերներին, ում շնորհիվ մեր մարզիկներին ընձեռվում են նման մեծ հնարավորություններ։

Ամբողջական տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով
https://www.facebook.com/share/v/1EyyWtg6TZ/?mibextid=wwXIfr

Շնորհավորում ենք Հայաստանի Գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարՎլադիմիր Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձը։Ձեր հետևողակա...
29/11/2025

Շնորհավորում ենք Հայաստանի Գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար
Վլադիմիր Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձը։

Ձեր հետևողական և արդյունավետ գործունեությունը, ինչպես նաև գրեփլինգի և պանկրատիոնի զարգացման գործում ունեցած նվիրումն ու կազմակերպչական բարձր կարողությունները, մեծապես նպաստում են մարզաձևի առաջընթացին և մեր երկրի միջազգային հաջողություններին։

Մաղթում ենք Ձեզ առողջություն, նոր ձեռքբերումներ և շարունակական հաջողություններ։

Մեր մեդալակիրների վերադարձը 🇦🇲💪🏽
10/11/2025

Մեր մեդալակիրների վերադարձը 🇦🇲💪🏽

Մեր չեմպիոնների մարտերից հատվածներ 💪🏽
09/11/2025

Մեր չեմպիոնների մարտերից հատվածներ 💪🏽

Ավարտվեց 2025 թվականի պատանիների և երիտասարդների գրեփլինգի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում էր նոյեմբերի 1-4-ը Հուն...
06/11/2025

Ավարտվեց 2025 թվականի պատանիների և երիտասարդների գրեփլինգի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում էր նոյեմբերի 1-4-ը Հունաստանի Լուտրակի քաղաքում։ Հայաստանը մրցաշարին մասնակցում էր 24 հոգանոց պատվիրակությամբ, և մարզիկները գրանցեցին պատմական աննախադեպ արդյունքներ, նվաճելով 17 մեդալ գրեփլինգ և գրեփլինգ Gi ձևաչափերում 🥇🥈🥉։
Ձեզ ենք ներկայացնում մեր մեդալակիրներին 🎉

U 15
Հովհաննիսյան Զորիկ 🥇
Գասպարյան Դավիթ 🥈🥉
Խաչատրյան Գոռ 🥈🥉
Սախկալյան Վանիկ🥉🥉
Կարապետյան Մարատ🥉🥉
Սարգսյան Սարգիս🥉

U 17
Ալեքսանյան Ռաֆիկ 🥈🥈
Սահակյան Գոռ🥉🥉
Սարգսյան Վանիկ🥉
Առաքելյան Ջիվան 🥉

U 20
Վիրաբյան Սարգիս 🥉

🇦🇲 Հատուկ շնորհակալություն Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանին և գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանին այս հնարավորության համար 🙏

Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր գործընկերներին՝
👕 Sporterra.am — հավաքականի համազգեստների համար
🏪 Vega խանութ-սրահների հիմնադիր Յուրի Աֆրիկյանին
💳 Converse Bank-ին՝ ի դեմս Հրանտ Հակոբյանի, մարզիկների մասնակցությունն ապահովելու աջակցության համար 💪✨

🇦🇲 Հայաստանի գրեփլինգի հավաքականը մեկնեց ՀունաստանՆոյեմբերի 1-4ը Հունաստանի Լուտրակի քաղաքում կայանալու է Գրեփլինգի երիտ...
31/10/2025

🇦🇲 Հայաստանի գրեփլինգի հավաքականը մեկնեց Հունաստան

Նոյեմբերի 1-4ը Հունաստանի Լուտրակի քաղաքում կայանալու է Գրեփլինգի երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունը:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝
👕 SportTera.am — հավաքականի համազգեստների համար,
🏪 Vega խանութ-սրահների հիմնադիր Յուրի Աֆրիկյանին,
💳 ConverseBank-ին՝ ի դեմս Հրանտ Հակոբյանի, մարզիկների մասնակցությունն ապահովելու աջակցության համար։

🇦🇲 Գրեփլինգի ազգային հավաքականը ԿԳՄՍ փոխնախարարի մոտԱյսօր ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Ավագյանը ընդունեց Գրեփլինգի ազգային հավ...
29/10/2025

🇦🇲 Գրեփլինգի ազգային հավաքականը ԿԳՄՍ փոխնախարարի մոտ

Այսօր ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Ավագյանը ընդունեց Գրեփլինգի ազգային հավաքականի անդամ մարզիկներին,
ովքեր հոկտեմբերի 31-ին կմեկնեն Հունաստանի Լուտրակի քաղաք՝ մասնակցելու պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը։

Հանդիպման ընթացքում Հայաստանի Գրեփլինգի ֆեդերացիան ներկայացրեց վերջին ամիսներին կատարված աշխատանքները, ինչպես նաև
հոկտեմբերի 14-16-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած մեծահասակների աշխարհի առաջնության արդյունքները։

Տիկին Ավագյանը նշեց, որ մարզաձևը գտնվում է պետության ուշադրության կենտրոնում և մաղթեց մեր մարզիկներին հաջողություն առաջիկա առաջնությունում։

29/10/2025

Հոկտեմբերի 14-16-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած Գրեփլինգի մեծահասակների աշխարհի առաջնությունում,
Հայաստանը գրանցեց նշանակալի արդյունքներ․

🥈🥉 Ռաֆայել Կոստանյան — արծաթե և բրոնզե մեդալներ (GI և No-GI)
🥉 Ռազմիկ Միսակյան — բրոնզե մեդալ (GI)

Շնորհակալություն ենք հայտնում մեր մարզիկներին և մարզչական կազմին բարձր մակարդակի մրցաշարում Հայաստանի պատիվը արժանապատվորեն ներկայացնելու համար։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝
👕 SportTera.am — հավաքականի համազգեստների համար,
🏪 Vega խանութ-սրահների հիմնադիր Յուրի Աֆրիկյանին,
💳 Converse Bank-ին՝ ի դեմս Հրանտ Հակոբյանի, մարզիկների մասնակցությունն ապահովելու աջակցության համար։

Գոքոր Չիվիչյանի անվան մրցաշարի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում Գրեփլինգ մարզաձևի զարգացման գործում ունեցած մեծ ավ...
21/08/2025

Գոքոր Չիվիչյանի անվան մրցաշարի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում Գրեփլինգ մարզաձևի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Գրեփլինգի ֆեդերացիայի պատվո մեդալով են պարգևատրվել՝

ՀՀ Գրեփլինգի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը,
Վեգա ընկերության հիմնադիր տնօրեն Յուրի Աֆրիկյանը,
Converse Bank PB գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը։

Գրեփլինգ մարզաձևի զարգացմանը աջակցելու համար Գրեփլինգի ֆեդերացիայի կրծքանշանով են պարգևատրվել՝

Տարբեր մարզաձևերի աշխարհի չեմպիոն, Գրանդ Մաստեր Գոքոր Չիվիչյանը,
ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Ավագյանը,
Երևան քաղաքի Վեգա խանութսրահների ղեկավար՝ Ռուբեն Սիմոնյանը։

Առաջին անգամ Հայաստանում վաստակավոր մարզչի կոչմանն են արժանացել՝
Մայիս Ներսեսյանը
Արթուր Զաքարյանը
Աշոտ Պետրոսյանը
Արեն Գևորգյանը
Արտակ Սիմոնյանը

Հայաստանում ոչ օլիմպիական մարզաձևերի զարգացմանը աջակցելու համար Գրեփլինգի ֆեդերացիայի կրծքանշանով և շնորհակալագրով է պարգևատրվել Հովհաննես Ծառուկյանը։

Address

Yerevan
0014

Opening Hours

Monday 10:00 - 22:00
Tuesday 10:00 - 22:00
Wednesday 10:00 - 22:00
Thursday 10:00 - 22:00
Friday 10:00 - 22:00
Saturday 10:00 - 22:00

Telephone

+37499300999

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիա • Grappling Federation of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիա • Grappling Federation of Armenia:

Shortcuts

Share