13/06/2020
Այսօրվա նախաճաշս՝ չրերով հաց(բաց այս անգամ ես չեմ պատրաստել, գնել եմ սուպերմարկետից) և թերմոկայուն յոգուրտ։ Ելակը սիրունության համար ընկավ կադր։🍓😁
Անկեղծ ասած առաջին անգամ էի փորձում թերմոկայուն յոգուրտ, դե իհարկե կարդացի, ուսումնասիրեցի ու կարճ ասեմ՝ օգտակարության տեսանկյունից որևէ առավելություն չունի մեր իմացած ավանդական յոգուրտի համեմատ։🍶 Ուղղակի թթվեցման պրոցեսն է տարբերվում։ Ավանդական յոգուրտի պատրաստման դեպքում ամբողջ հումքի մեջ են ավելացնում կաթնաթթվային մանրէները, իսկ թերմոկայունի դեպքում կաթը լցվում է այս տարաների մեջ, որոնց մեջ տարա֊տարա են "բնակեցնում" այդ մանրեներին և տեղավորում են հատուկ ջերմաստիճանով թերմոկայուն խցիկները։🧫🌡 Եվ, քանի որ, խառնելու ու լցնելու գործընթաց այստեղ չի նախատեսվում, այս տեսակն ավելի թանձր է ստացվում, որովհետև չի խախտվել մասսայի ամբողջականությունը։ Հետևաբար ավելի որակյալ արտադրանք է համարվում այս տեսակը, սակայն դրան զուգահեռ ունի մեկ մինուս՝ դա բարձր գինն է։ 💵
Այսպիսի բաներ։🙂
Սնվեք առողջ, եղեք տեղեկացված։😉👌