05/05/2026
Երեկ մի կարևոր ու հիշարժան էջ բացվեց մեր պատմության մեջ․ պաշտոնապես իր դռները բացեց մեր թվով 11-րդ մասնաճյուղը՝ Իսկանդարյան մարտարվեստների ակադեմիան 🎉🔥
Ամիսներ տևած անդադար, նվիրված ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ իրականություն դարձավ մի գաղափար, որը երկար ժամանակ ձևավորվում էր մեծ սիրով և նպատակասլացությամբ։
Անգնահատելի է յուրաքանչյուրի դերը, ով իր ժամանակը, ուժն ու հոգին ներդրեց այս մարզադահլիճի ստեղծման մեջ։ Գիշեր ու զօր կատարված աշխատանքի, ընկերների ու գործընկերների միասնական ջանքերի շնորհիվ այսօր մենք հպարտությամբ ներկայացնում ենք մեր նոր, ժամանակակից, գեղեցիկ կահավորված և հարմարավետ մարզադահլիճը, որը պատրաստ է դառնալ նոր հաղթանակների և ձեռքբերումների կենտրոն 💪🏻✨
Խորին շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այս ճանապարհին եղել են մեր կողքին, հավատացել են մեզ և իրենց աջակցությամբ դարձել այս հաջողության անբաժան մասը ❤️