12/05/2022
Մայիսի 6-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղում անցկացվեց Football3 մրցաշարը, որը միտված է վաղ տարիքից երեխաների մոտ զարգացնելու արդար խաղի, հավասարության և առողջ մրցակցության սկզբունքը ⚽️
Football3-ը բաղակացած է 3 փուլից․ առաջինը քննարկման փուլն է , որտեղ մեկ թիմում հանդես եկեղ տղաներն ու աղջիկները իրենք են որոշում խաղի կանոնները, երկրորդը բուն խաղն է, իսկ երրորդը՝ հետխաղային քննարկումը, որտեղ խաղացնողները իրենք են գնահատում իրենց կատարած ճիշտ և սխալ գործողությունները, իսկ մարզիչները կազմակերպում են քննարկման ամբողջ գործընթացը 😎