23/03/2026
🗓️Այս կիրակի՝մարտի 29-ին, 12:00-ին,
📍Սուրյա-յոգաստուդիայում տեղի
կունենա Լիլա տրանսֆորմացիոն խաղը։
🪷Տեղերը խիստ սահմանափակ են
💌Գրանցվելու համար գրեք էջին կամ ☎️զանգահարեք 095525144 համարին
⏳Խաղը կարող է տևել 4-8 ժամ
Այն խորը տրանսֆորմացիոն , հոգեբանական խաղ է , որտեղ բացվում են ձեր ներքին խնդրները և տրվում լուծումներ։
Խաղի մասին մանրամասները կարդացեք ներքևում👇
🪷ԼԻԼԱ - ԿՅԱՆՔԻ ԽԱՂ
Լիլան գոյություն ունի մեր կյանքում անտեսանելի։ Չէ որ հենց մենք ինքներս ենք հաճախ կրկնում, որ " կյանքը խաղ է"։ Հիմա մենք ունենք հնարավորություն հանդիպել նրա հետ դեմ առ դեմ։
Լիլան ավելի քան 2000 տարվա պատմություն ունի։
Շատերը հարցնում են, թե ի՞նչ է տալիս Լիլան։
Լիլան ինքնաճանաչման իրական տրանսֆորմացիոն խաղ է։
Լիլան հայելի է, որը նրբորեն ցույց է տալիս այն ամենը, ինչը մենք երբևիցե թաքցրել ենք ինքներս մեզնից։ Եվ թույլ է տալիս այդ ամենը տեսնել ու ապրել այստեղ ու հիմա` ապահով պայմաններում։
Հենց խաղի ընթացքում տեղի է ունենում ազատագրում։ Մենք դառնում ենք թեթև, այնքան թեթև, ինչքան թույլ ենք տալիս մեզ ազատվել չանցած ու արտամղված էմոցիաներից, վախերից, վիրավորանքներից...
Լիլան ընդլայնում է գիտակցությունը։
Լիլան դեմ առ դեմ հանդիպում է մեր բլոկերի հետ, որոնք կանգնեցնում են անձի զարգացումը, խանգարում ազատվել ցավից (ֆիզիկական ու էմոցիոնալ)։
Այն օգնում է գիտակցել վարքի սեփական գործընթացները, ռազմավարությունները, հիվանդությունների պատճառները, թույլ է տալիս հանդիպել, տեսնել ու ապրել։ Գտնել պատասխանները ոչ թե դրսում, այլ մեր իսկ ներսում։
Խաղի ընթացքում հնարավոր է՝
• Ստանալ երկար տարիներ անհանգստացնող հարցերի պատասխանները
• Բացահայտել և վերջապես ապրել զգացմունքները, որոնք արտամղված են եղել երկար տարիներ
• Տեսնել սեփական կյանքի սցենարի օրինաչափությունները
• Սովորել հանգստանալ և խորասուզվել հանգստի ու ներդաշնակության վիճակի մեջ
• Բացահայտել և փորձարկել նոր ռազմավարություններ:
Չնայած խաղը խմբային է, ամեն մասնակից անցնում է իր առանձնահատուկ ճանապարհը։