01/09/2026
Սիրելի՛ սաներ, սրտանց շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի օրվա առթիվ։
Մաղթում ենք անսպառ եռանդ, համառություն և հավատ սեփական ուժերի հանդեպ։ Թող այս ուսումնական տարին բերի միայն ժպիտներ, նոր ընկերներ և հաղթանակներ։
Սեպտեմբերի մեկը պարտավորեցնող է` որպես գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ։
Սիրելի՛ ծնողներ, եղեք համբերատար, հետևողական և աջակցող, քանզի ձեր դերն անգին է ձեր երեխաների կրթության և դաստիարակության կարևոր ճանապարհին։
Մենք պատրաստ ենք ձեզ հետ միասին կերտել ձեր պարային պատմության նոր ու գեղեցիկ էջերը։
Բարի՛ երթ դեպի գիտելիքների և պարի հետաքրքիր աշխարհ։
♥️♥️♥️