20/03/2026
🏛️ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ՖԻՄԱ մարզական ակումբի թիմը դարձել է ՀՀ 27-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող բազկամարտի առաջնության չեմպիոն։
ՖԻՄԱ–ն ներկայացնող ուսանող-մարզիկները արժանացել են 5 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալի։🥇🥈🥉
Աղջիկների ձախ ձեռքով պայքարում 1-ին տեղն են գրավել Գյուլնարա Տիգրանյանը (մինչև 50կգ) և Անժելա Տերյանը (մինչև 60կգ), 2-րդ տեղը՝ Մերի Գևորգյանը։ Աջ ձեռքով պայքարում նույնպես Գյուլնարա Տիգրանյանը (մինչև 50կգ) և Անժելա Տերյանը (մինչև 60կգ) դարձել են չեմպիոններ, իսկ Մերի Գևորգյանը գրավել է 2-րդ հորիզոնականը։
Տղաների ձախ ձեռքով պայքարում 1–ին տեղն են գրավել Արա Հովագիմյանը (մինչև 60կգ) և Հարություն Եդիգարյանը (մինչև 70կգ), Կարեն Հակոբյանը (մինչև 80կգ) և Արտակ Ավետիսյանը (մինչև 90կգ) գրավել են 2–րդ տեղը, իսկ Ալեքս Կարապետյանը (մինչև 70կգ)` 3-րդ տեղը։ Աջ ձեռքով պայքարում նույնպես Արա Հովագիմյանը (մինչև 60կգ) դարձել է միանձնյա առաջատար, Հարություն Եդիգարյանը (մինչև 70կգ) գրավել է 2–րդ տեղը, իսկ Կարեն Հակոբյանը (մինչև 80կգ)՝ 3–րդ տեղը։