11/05/2026
🧘♀️ ԳՈՆԳ ՄԵԴԻՏԱՑԻԱ՝ ՁԱՅՆԻ ԲՈՒԺԻՉ ՎԻԲՐԱՑԻԱՆԵՐԸ ԳԱՅԱՆԵԻ ՀԵՏ
(Sound Healing)
(Վիեննայից՝ սիրով ձեզ համար միայն մի քանի պրակտիկա)
Գոնգի և տիբեթյան երգող բաժակների կախարդական վիբրացիաները, պրանայաման և մանտրաների երգեցողությունը ձեզ տանում են խորը վերալիցքավորման վիճակ՝ մարմնի, մտքի և հոգու համար։
Սա պարզապես մեդիտացիա չէ։ Սա ճանապարհորդություն է դեպի մի տարածություն, որտեղ ձայնը դառնում է բուժիչ, իսկ դու վերադառնում ես քեզ✨
Գոնգը պարզապես գործիք չէ։ Այն կենդանի տիեզերական վիբրացիա է՝ ալիք, որն անցնում է մարմնի միջով՝ շոշափելով յուրաքանչյուր բջիջ։
💧 Մեր մարմինը կազմված է 70–80% ջրից, և ձայնը գործում է դրա միջոցով՝ նուրբ մաքրելով և վերագրելով խորքային էմոցիոնալ և էներգետիկ վիճակները։
🟡 Ինչպես է աշխատում ձայնային թերապիան
Սեանսի ընթացքում՝
-Ուղեղն անցնում է ալֆա և թետա վիճակների
-Ակտիվանում է պարասիմպաթիկ նյարդային համակարգ
-Մարմինը մտնում է ինքնավերականգնման ռեժիմ
-Միտքը դանդաղում է, շնչառությունը՝ խորանում
-Ձայնը բառացիորեն «լվանում» է նյարդային համակարգը։
🟡 Ինչ է տալիս պրակտիկան
-Խորը թուլացում և սթրեսի նվազում
-Քնի որակի բարելավում
-Ներքին հավասարակշռություն
-Էներգիայի և չակրաների հարմոնիզացում
-Ճնշված էմոցիաների ազատում
-Կենսական ուժի բարձրացում
-Ներքին լռության և լույսի զգացում
Գոնգը, շնչառությունը և ձայնը ստեղծում են մի տարածք, որտեղ մարմինը հիշում է՝ ինչպես լինել խաղաղության մեջ։ Այստեղ միանում են ինքնաբուժման ներքին գործընթացները… մեր մարմինը դա գիտի, մենք պարզապես մոռացել ենք։ 🕊️
📅 24.05 — 19:00
📍Shoonch Yoga Studio (Ամիրյան 28, Երևան)
Մասնակցության արժեքը՝ 7000 դրամ
📞 Հեռ.՝ +374 98 53 99 64
📩 Կամ գրեք ինձ Direct-ում
Շտապեք գրանցվել — տեղերը սահմանափակ են։
Եկեք — զգացեք — ապրեք