Armenian Para Ice Hockey

Armenian Para Ice Hockey Հայաստանի պարա հոկեյի թիմը ստեղծվել է «Փյունիկ» ՀԿ-ի կողմից

04/12/2025
22/10/2025

Հարգելի ծնողներ,
եթե դուք ունեք 9-14 տարեկան ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնք ցանկանում են զբաղվել սպորտով, ապա սիրով հրավիրում ենք Ձեզ միանալ մեր պարա հոկեյի թիմին: Պարա հոկեյը գրավիչ և արտերկրում մեծ մասսայականություն վայելող մարզաձև է: Այն լայնածավալ զարգացում է ապրում նաև Ռուսաստանի Դաշնությունում: Այս դեկտեմբերին ռուսական մանկա-պատանեկան պարա հոկեյի թիմը այցելելու է Երևան՝ ներկայացնելու մարզաձևը: Փորձել ցանկացողները պետք է գրանցվեն այս էջում:
Pyunic - armenian association for persons with disabilities / Փյունիկ ՀԿ
Armenian Para Ice Hockey

Հայաստանի պարա հոկեյի ֆեդերացիայի ամբողջ թիմի և մարզիկների անունից սրտանց շնորհավորում ենք պարոն Հակոբ Աբրահամյանին ծննդ...
07/09/2025

Հայաստանի պարա հոկեյի ֆեդերացիայի ամբողջ թիմի և մարզիկների անունից սրտանց շնորհավորում ենք պարոն Հակոբ Աբրահամյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ 🎉

Ձեր տարիների հետևողական աշխատանքը, անսահման նվիրումն ու անձնական ջանքերը դարձել են հիմք, որի վրա ձևավորվել և զարգացել է պարալիմպիկ շարժումը Հայաստանում։

Մաղթում ենք Ձեզ առողջություն, տոկունություն և շարունակական հաջողություններ՝ մեր երկրի պարալիմպիկ շարժման հետագա ամրապնդման և զարգացման ճանապարհին։ 🇦🇲💪

Հարգանքով,
Հայաստանի պարա հոկեյի ֆեդերացիա և անդամներ

Այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հիմնադիր նախագահը՝ Հակոբ Աբրահամյանը։

Նրա տարիների հետևողական աշխատանքը, նվիրումն ու անձնական նախաձեռնությունները դարձան հիմք պարալիմպիկ Հայաստանում շարժման ձևավորման և զարգացման համար։

Հայկական պարալիմպիկ համայնքը սրտանց շնորհավորում է, պարոն Աբրահամյանին մաղթում՝ քաջառողջություն, տոկունություն և շարունակական հաջողություններ, հանուն մեր երկրում պարալիմպիկ շարժման զարգացման։

Այսօր մեր թիմի պաշտպան Yura Grigoryan-ի ծննդյան օրն է։Սրտանց շնորհավորում ենք նրան՝ մաղթելով նորանոր հաջողություններ և հ...
07/05/2025

Այսօր մեր թիմի պաշտպան Yura Grigoryan-ի ծննդյան օրն է։

Սրտանց շնորհավորում ենք նրան՝ մաղթելով նորանոր հաջողություններ և հաղթանակներ։
🎂🎂🎉🎉🏒🏒

Մաղթում ենք քեզ առողջություն, ուրախություն և մեծ հաղթանակներ՝ թե՛ խաղադաշտում, թե՛ կյանքում։

Հայաստանի պարահոկեյի հավաքականը վերադարձավ հայրենիք՝ պատվով ներկայացնելով Հայաստանը Ադապտիվ հոկեյի միջազգային փառատոնում...
02/05/2025

Հայաստանի պարահոկեյի հավաքականը վերադարձավ հայրենիք՝ պատվով ներկայացնելով Հայաստանը Ադապտիվ հոկեյի միջազգային փառատոնում, որը տեղի ունեցավ 2025 թ․ ապրիլի 25-30-ը, Ռուսաստանի Դաշնության «Սիրիուս» դաշնային տարածքում։

Այս կարևոր միջազգային միջոցառմանը մեր թիմը հանդես եկավ մեծ նվիրվածությամբ, պայքարով և թիմային ոգով՝ արժանանալով բազմաթիվ դրական արձագանքների։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավորներին՝
• «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Arshak Karapetyan, որի աջակցությամբ մեր մասնակցությունն իրականություն դարձավ։
• Armenian National Paralympic Committee-ի նախագահ Հակոբ Աբրահամյանին։
• Ice Arena Yerevan / Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց-ի տնօրեն Գարիկ Գրիգորյանին և ողջ անձնակազմին։
• Եվ, իհարկե, բոլոր աջակիցներին՝ վստահության և աջակցության համար։

Մենք շարունակելու ենք առաջ շարժվել՝ ուժեղ, միասնական և հպարտ։
#Հայաստան

25/04/2025
Հայաստանի պարանահոկեյի հավաքականը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Ադապտիվ հոկեյի միջազգային փառատոնին, որն ...
23/04/2025

Հայաստանի պարանահոկեյի հավաքականը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Ադապտիվ հոկեյի միջազգային փառատոնին, որն անցկացվելու է 2025թ․ ապրիլի 25-30-ը «Սիրիուս» դաշնային տարածքում։

Փառատոնը միավորում է 120 թիմ՝ 60 տարբեր քաղաքներից, և այս տարի առաջին անգամ այն ստացել է միջազգային կարգավիճակ։ Միջոցառմանը կմասնակցեն նաև Ղազախստանի և Հայաստանի ներկայացուցիչները՝ ընդլայնելով փառատոնի աշխարհագրությունը։

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հովանավորներին և աջակիցներին՝ այս ճանապարհին մեզ հետ լինելու համար։ Մաղթում ենք մեր թիմին հաջողություն ու հաղթանակներ այս կարևոր ու պատասխանատու մրցաշարում։

#ԱդապտիվՀոկեյ #Հայաստան

Address

Yerevan
0082

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Para Ice Hockey posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Armenian Para Ice Hockey:

Share