31/12/2025
-Ըմբշամարտի՛ սիրելի մեծ ընտանիք,
Մենապայքարային մարզաձևերի ասոցիացիայի անունից սրտանց շնորհավորում ենք ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ։
Անցնող տարին ևս մեկ անգամ ապացուցեց, որ ըմբշամարտը ոչ միայն մարզաձև է, այլ արժեքների, բնավորության և ազգային ոգու դպրոց։ Ձեր նվիրումը, համառ աշխատանքը, հաղթանակներն ու երբեմն նաև դժվարությունները մեծ ներդրում ունեն հայկական սպորտի հեղինակության բարձրացման գործում՝ թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մարզիկներին՝ անսասան կամքի և պայքարի համար, մարզիչներին՝ իրենց գիտելիքն ու փորձը սերնդեսերունդ փոխանցելու համար, մրցավարներին՝ արդար ու պատասխանատու աշխատանքի համար, ինչպես նաև ծնողներին ու երկրպագուներին՝ մշտական հավատքի և աջակցության համար։
Առանձնահատուկ երախտագիտությամբ ցանկանում ենք նշել նաև մրցումներին և միջոցառումներին աջակցող մեր բոլոր գործընկերներին ու հովանավորներին, որոնց վստահության, համագործակցության և շարունակական աջակցության շնորհիվ հնարավոր են դառնում բարձր մակարդակով կազմակերպված մրցումներ, մարզական նախաձեռնություններ և ըմբշամարտի կայուն զարգացումը։
Թող Նոր տարին ձեզ բերի առողջություն, ուժ, նոր հաղթանակներ, կայուն զարգացում և միասնականություն։ Թող ըմբշամարտի ընտանիքը շարունակաբար մնա ամուր, նպատակասլաց և հաղթական։
Շնորհավոր Ամանոր և շնորհակալություն ձեր անգնահատելի աշխատանքի համար։
Հարգանքով՝
Մենապայքարային մարզաձևերի ասոցիացիա