19/08/2021
Ինչպե՞ս սովորեցնել երեխային ինքնապաշտպանվել։
⠀
Երեխաների միջավայրում գտնվելիս անհնար է խուսափել տարաբնույթ կոնֆլիկտներից, որոնք կապված են լինում միմյանց ձեռքից խաղալիք կամ որևէ այլ իր խլելու, իրար հրելու և նման դրսևորումների հետ։
⠀
📌
Ձեզ համար առանձնացրել ենք մի քանի խորհուրդներ, թե ինչպե՞ս երեխային օգնել ինքն իրեն պաշտպանել, արտահայտել սեփական անհամաձայնությունը տեղի ունեցող իրադրության հետ կապված։
⠀
Պահպանեք, կիրառեք և սեղմեք ❤️, եթե օգտակար է:
⠀
📎Դե ի՜նչ.
⠀
1.Նման իրավիճակները քննարկելիս մի շտապեք առաջարկել երեխային ձեր կարծիքով ճիշտ արձագանքի տարբերակները: Հարցրեք երեխային, թե ինչպե՞ս նա կվարվեր, գուցե երեխան շատ ավելի ճկուն գտնվի նման իրավիճակում, քան մեծահասակներս՝ մեր կարծրացած պատկերացումներով, սեփական վախերով և բարդույթներով:
⠀
2.Երեխայի հետ քննարկեք, ստեղծեք պատմություններ այն իրավիճակների հետ կապված, որին կարող է բախվել երեխան։ Օրինակ ՝ երբ որևէ մեկը իր ձեռքից վերցնում է խաղալիք, կամ հարվածում է։ Երեխայի հետ քննարկեք, թե ինչպե՞ս ինքը կվարվեր այդ իրավիճակում, ի՞նչ խոսքեր կասեր, ի՞նչ վարքային արձագանք կդրսևորեր։
⠀
3.Երբ երեխան չգիտի, թե ինչպե՞ս կարող է արձագանքել այդպիսի իրավիճակներում նրան սովորեցրեք պարզ և կոնկրետ արտահայտություններ, որոնք կարող է կիրառել այդ պահին։ Օրինակ ՝ «Ինձ դուր չի գալիս, երբ դու ինձ հրում ես։ Մի արա այդպես, որովհետև եթե նորից անես, ես չեմ ցանկանա (կարողանա) քեզ հետ խաղալ։»
⠀
4.Անհրաժեշտ է խուսափել երեխային սովորեցնելուց, որ երբ քեզ հրում են, կամ քեզ վրա գոռում են դու էլ նույն կերպ պատասխանիր։ Կարևոր է սովորեցնել կռվից խուսափելու առողջ եղանակներ։
⠀
5.Կարևոր է երեխային բացատրել, որ ինքը միշտ ընտրության հնարավորություն ունի ՝ մասնակցել կռվին թե՞ ոչ ։Ինքը միշտ կարող է կոնֆլիկտից դուրս գալ, ասել այն մասին, որ իրեն դուր չի գալիս այդ տեսակ խաղը կամ այն, թե ինչպե՞ս են իր հետ վարվում։ Կարևոր է երեխային տալ այն գիտակցումը, որ երեխան իր ընտրությամբ կարող է ուղղակի կոնֆլիկտից դուրս գալ կամ փոխել կոնֆլիկտի բնույթը։
⠀
Սիրով՝ Moon թիմ:❤️
_____________________
📍Հասցե՝ Աբովյան 22
📞Հեռ.՝ 033031050
⠀