Հայաստանի սամբոյի ֆեդերացիա / Sambo Federation of Armenia

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հայաստանի սամբոյի ֆեդերացիա / Sambo Federation of Armenia

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա / Sambo Federation of Armenia Հայաստանի սամբոյի ֆեդերացիա / sambo federation of Armenia

30/08/2026

2026 թվականի ՀՀ դեռահասների սամբոյի առաջնություն: Գորգ 1

🏆 Հայ մարզիկները 4 մեդալով վերադարձան Բուլղարիայից:Հուլիսի 10–13-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցկացվեց Իվան Դոկտորովի ա...
12/07/2026

🏆 Հայ մարզիկները 4 մեդալով վերադարձան Բուլղարիայից:
Հուլիսի 10–13-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցկացվեց Իվան Դոկտորովի անվան միջազգային հուշամրցաշարը 2010–2012 թվականներին ծնված դեռահասների միջև։
Հայաստանի սամբոյի թիմը մրցաշարին մասնակցեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի գլխավորությամբ։
Թիմի կազմում հանդես եկան Լևոն Հայրապետյանի անվան սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի չորս սաները, որոնք պատվով ներկայացրեցին Հայաստանը և նվաճեցին 4 մեդալ.
🥇 Վլադիմիր Աղաբեկյան (46 կգ) — 1-ին տեղ
🥇 Արմեն Սահակյան (53 կգ) — 1-ին տեղ
🥈 Արամ Մուրադյան (46 կգ) — 2-րդ տեղ
🥉 Նարեկ Սահակյան (49 կգ) — 3-րդ տեղ
Շնորհավորում ենք մեր մարզիկներին, մարզադպրոցի մարզիչներ Վազգեն Մարգարյանին, Արթուր Հախումյանցին, մարզիկների ընտանիքներին, աջակիցներին
և բոլոր մարզասերներին։
Մաղթում ենք նոր հաղթանակներ, միջազգային մրցահարթակներում:👏

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀայաստանի Սամբոյի Ֆեդերացիան դատապարտում է վերջին օրերին սոցիալական հարթակներում տարածվող այն հրա...
25/05/2026

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիան դատապարտում է վերջին օրերին սոցիալական հարթակներում տարածվող այն հրապարակումներն ու արտահայտությունները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, անհարգալից ձևակերպումներ և սպորտային համայնքի նկատմամբ պառակտող խոսույթ։
Սամբոն Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է սպորտային կարևոր ուղղություն, որի հիմնական նպատակը մարզաձևի զարգացումն է, երիտասարդ մարզիկների առաջխաղացումը և Հայաստանի արժանապատիվ ներկայացումը միջազգային մարզական հարթակներում։
Անկախ քաղաքական կամ անձնական հայացքներից՝ անթույլատրելի ենք համարում մարզական կառույցների, մարզիկների, մարզիչների և ֆեդերացիայի ներկայացուցիչների հասցեին վիրավորական ու անհարգալից հայտարարությունները, հատկապես այն դեպքերում, երբ դրանք վերածվում են հանրային շահարկումների և դուրս գալիս սպորտային էթիկայի սահմաններից։
Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիան շարունակելու է իր գործունեությունը՝ հավատարիմ մնալով պրոֆեսիոնալ աշխատանքի, մարզական արժեքների պահպանման և հայկական սամբոյի զարգացման սկզբունքներին։

Հարգանքով՝
Հայաստանի սամբո ֆեդերացիա

Սամբոյի Եվրոպայի առաջնություն-2026Հայ սամբիստներն՝ իրոք, շատ լավ արդյունքեր արձանագրեցին Թբիլիսիում անցկացված Եվրոպայի ա...
17/05/2026

Սամբոյի Եվրոպայի առաջնություն-2026

Հայ սամբիստներն՝ իրոք, շատ լավ արդյունքեր արձանագրեցին Թբիլիսիում անցկացված Եվրոպայի առաջնությունում․ մեր մարզիկների նվաճած երկու ոսկե, երեք արծաթե, չորս բրոնզե մեդալները մեր թիմին ընդհանուր հաշվարկով դասակարգեցին երրորդը՝ Հին աշխարհամասում։
Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին․

Մարզական սամբո
Տղամարդիկ

Կարեն Սարգսյան- 58 կգ - Ոսկի
Բորիս Շատվերյան- 79 կգ-բրոնզ
Գոռ Հարությունյան- 88 կգ-Ոսկի

Մարտական սամբո
Տղամարդիկ

Նարեկ Գոգինյան- 58 կգ-բրոնզ
Մայիս Ներսեսյան- 64 կգ-արծաթ
Արսեն Ավեդիսյան- 71 կգ-արծաթ
Գևորգ Ազատյան- 79 կգ-բրոնզ
Լեոնիդ Մելիքյան- 98 կգ-արծաթ
Մխիթար Թեմուրյան- 98+-բրոնզ

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37410558680

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի սամբոյի ֆեդերացիա / Sambo Federation of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category