01/08/2026
🚨 ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԿԵՅԻ ԼԻԳԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Հայկական հոկեյի լիգան (ՀՀԼ) և Հայաստանի հոկեյի ֆեդերացիան (ՀՀՖ) համաձայնության են եկել շարունակելու համագործակցությունը և դադարեցնելու նախկինում հայտարարված լոքաուտը։
Ստորագրվել է գործող հուշագրի լրացուցիչ համաձայնագիր, ինչը նշանակում է՝
2026/27 մրցաշրջանը կանցկացվի Հայկական հոկեյի լիգայի հովանու ներքո՝ Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի աջակցությամբ։
Մոտ ժամանակներս Հայկական հոկեյի լիգան կներկայացնի նոր մրցաշրջանի հայեցակարգը, առաջնության օրացույցն ու կանոնակարգը։ Կպատմենք նաև այն նոր նախագծերի մասին, որոնք պատրաստում ենք խաղացողների և երկրպագուների համար։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս դժվարին ժամանակահատվածում մնացին մեզ հետ՝ խաղացողներին, մարզիչներին, ակումբներին, գործընկերներին և, իհարկե, մեր երկրպագուներին։
🏒 Առջևում նոր մրցաշրջանն է և հայկական հոկեյի զարգացման նոր փուլը։