30/11/2025
🏆29.11.2025-ին Թանդեռ սպորտային ակումբի 254 սաներ մասնակցեցին ՓԱԿ առաջնությանը։
Այս օրն իսկապես հպարտության պատճառ դարձավ մեր բոլորիս համար․ մեր փոքրիկ և մեծ սաները ցուցադրեցին կամքի ուժ, կարգապահություն, թիմային միասնություն և նվիրվածություն իրենց մարզաձևին։ Մենք անկեղծորեն շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մասնակիցներին ՝ իրենց գործադրած ջանքերի, ուժեղ բնավորության և մրցայցի ընթացքում ցուցաբերած գեղեցիկ արդյունքների համար։ Ձեր յուրաքանչյուր քայլը մեզ համար մեծ արժեք է, իսկ հաղթանակները՝ ուրախության աղբյուր։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մարզիչներին, ովքեր ամեն օր մեծ նվիրումով ու սիրով աշխատում են յուրաքանչյուր երեխայի հետ։ Ձեր համբերությունը, հոգատարությունը, պրոֆեսիոնալ մոտեցումը և անընդհատ խրախուսանքը հենց այն հիմքն են, որի վրա կառուցվում են երեխաների հաջողությունները։ Դուք ոչ միայն մարզիչներ եք, այլև օրինակ բազմավաստակ ջանքերի, ուժեղ կամքի և կարգապահության։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև ծնողներին, ովքեր հավատում են մեր ակումբին, վստահում իրենց երեխաներին ու ամեն քայլափոխի աջակցում։ Ձեր վստահությունը մեզ ոգեշնչում է լինել ավելի պատասխանատու, ավելի ուժեղ և անշեղորեն քայլել զարգացման ճանապարհով։ Դուք մեր մեծ թիմի անբաժանելի մասն եք, և ձեր դերը երեխաների հաջողությունների մեջ հսկայական է։
Մենք հպարտ ենք մեր սաներով, մեր մարզիչներով և մեր միասնական մեծ ընտանիքով։
Թող այս առաջնությունը լինի նոր հաղթանակների, մեծ նպատակների և կայուն առաջընթացի սկիզբ։
Միշտ դեպի առաջ, միշտ դեպի նոր բարձրունքներ🥋🔥
David Hakobyan
Narek Karapetyan
Vano Vanjudo