10/07/2026
Սիրելի՛ «Iyengar» յոգայի համայնք,
Հրավիրում ենք ձեզ մի քանի ժամ անցկացնել միասին՝ մի փորձառության, որտեղ կհամատեղենք յոգան և կավագործությունը։ Սա առիթ է միասին դանդաղելու, ստեղծագործելու և պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու։
Յոգան ու կավագործությունը տարբեր պրակտիկաներ են, բայց ունեն մի ընդհանուր բան՝ երկուսն էլ օգնում են լինել ներկա պահին։
Յոգայում աշխատում ենք մարմնի ու շնչառության հետ, կավագործության ընթացքում՝ ձեռքերի, նյութի ու ուշադրության։ Երկուսն էլ դանդաղեցնում են տեմպը, զարգացնում կենտրոնացումը և ստեղծում մի տարածք, որտեղ պարզապես անում ես՝ առանց շտապելու։
Կավագործության փորձառությունը կվարի մեր թիմի անդամ Անին։ Եվ, ինչպես արդեն սովոր եք մեր յոգայի դասերից 😇, այս անգամ էլ առանց հետաքրքիր մարտահրավերի չի անցնի․ ձեզ սպասում է ստեղծագործական առաջադրանք, որը միաժամանակ կլինի և՛ զվարճալի, և՛ ոգեշնչող։
Գրանցվելու համար գրեք մեզ անձնական նամակ։
Տեղերը սահմանափակ են։
Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին ստեղծելու հանգիստ, ջերմ և ստեղծագործ օր։
Երբ՝ շաբաթ, 18.07, ժամը 11:30
Որտեղ՝ Բաղրամյան 3, Գրողների տուն
Մասնակցության արժեքը՝ 7000 դրամ