11/07/2026
🏕️ ՍԵՎԱՆ 2026 | Ամենամյա վրանային մարզական ճամբար 🌊
Օգոստոսի 1–10-ը Սևանա լճի ափին կրկին կմեկնարկի մեր ամենասպասված ավանդական վրանային ճամբարը, որտեղ երեխաներին սպասվում են 10 օր լիարժեք մարզումներ, բնություն, ընկերություն, արկածներ և անմոռանալի հիշողություններ։
Սա պարզապես ամառային հանգիստ չէ։
Սա մի վայր է, որտեղ երեխաները դառնում են ավելի ուժեղ, ավելի ինքնուրույն և ավելի վստահ իրենց ուժերին։
Ի՞նչ է ստանում յուրաքանչյուր մասնակից։
🥋 Ամենօրյա պրոֆեսիոնալ մարզումներ
💪 Ֆիզիկական պատրաստվածության զգալի բարելավում
🧠 Կարգապահության, պատասխանատվության և ինքնուրույնության զարգացում
🏕️ Կյանք բնության գրկում՝ վրաններում, թիմային միջավայրում
🤝 Նոր ընկերներ, համախմբվածություն և իրական թիմային ոգի
🔥 Հոգեբանական կոփվածություն և բնավորության ամրապնդում
⸻
🥇 Պատրաստվում ենք մեծ հաղթանակների
Այս ճամբարը հատկապես կարևոր է այն մարզիկների համար, ովքեր պատրաստվում են Հայաստանի, Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին։
Մարզումների ճիշտ ռեժիմը, բարձրակարգ պատրաստվածությունը և մարզական միջավայրը կօգնեն հասնել առավելագույն մարզավիճակի և վստահ մրցել միջազգային հարթակներում։
⸻
🛡️ Անվտանգությունը՝ մեր գլխավոր առաջնահերթությունն է
Յուրաքանչյուր ծնողի համար ամենակարևոր հարցը երեխայի անվտանգությունն է, և մեզ համար նույնպես։
✅ Լողը և ջրային բոլոր ակտիվությունները իրականացվում են միայն մարզիչների և պատասխանատուների անմիջական վերահսկողությամբ։
❌ Առանց մարզչի թույլտվության երեխաները ջուր չեն մտնում։
🌊 Ճամբարը տեղակայված է Սևանի անվտանգ, երկար ծանծաղ ափամերձ հատվածում, որտեղ նույնիսկ լողալ չիմացող երեխաները կարող են ապահով կերպով հարմարվել ջրին՝ մշտական հսկողության պայմաններում։
⸻
🎯 Ի՞նչ է մեզ սպասվում
🔥 Երեկոյան խարույկներ
🎶 Երգեր, պարեր և անմոռանալի երեկոներ
⚽ Ֆուտբոլային առաջնություն
♟️ Ինտելեկտուալ խաղեր
🏆 Սպորտային և թիմային մրցումներ
🎉 Զվարճալի մարտահրավերներ և բազմաթիվ հետաքրքիր անակնկալներ
⸻
🎁 Նվերներ և մրցանակներ
Մեր գործընկերների՝ JOMA SPORT-ի և Amis Tours-ի աջակցությամբ ճամբարի ընթացքում կխաղարկվի մոտ 40 նվեր։
Պարգևատրվելու են ամենաակտիվ, ամենակարգապահ և լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները։
Իսկ վերջին օրը բոլորին սպասվում է հատուկ անակնկալ, որի մասին երեխաները կիմանան միայն ճամբարում։ 🎉