Nalbandyan's Dance Studio

Nalbandyan's Dance Studio Հրավիրում ենք սիրողական պարի դասընթացների ցանկացած տա

Перестают танцевать не потому что стареют, стареют потому что перестают танцевать.(Джесси Ньюберн)
27/10/2021

Перестают танцевать не потому что стареют, стареют потому что перестают танцевать.
(Джесси Ньюберн)

Иногда одно движение может дать надежду...
26/10/2021

Иногда одно движение может дать надежду...

Смысл жизни не в том, чтобы ждать, когда закончится гроза, а в том, чтобы учиться танцевать под дождем.
26/10/2021

Смысл жизни не в том, чтобы ждать, когда закончится гроза, а в том, чтобы учиться танцевать под дождем.

Ամենայն հավանականությամբ՝ պարն արվեստներից հնագույնն է, արտահայտում է ամենավաղնջական ժամանակներում մարդու հոգում ծնունդ ...
18/10/2021

Ամենայն հավանականությամբ՝ պարն արվեստներից հնագույնն է, արտահայտում է ամենավաղնջական ժամանակներում մարդու հոգում ծնունդ առած պահանջմունքը՝ մյուս մարդկանց հաղորդելու իր ցնծությունը, վիշտը և հոգին համակած այլ հույզեր՝ իր մարմնի շարժումների միջոցով։ Նախնադարյան մարդու կյանքի գրեթե բոլոր իրադարձությունները - ծնունդը, մահը, կռիվը, նոր առաջնորդի ընտրությունը, հիվանդի ապաքինումը և այլն - ուղեկցվել են պարով։ Դրանով են արտահայտվել անձրևի, արևի լույսի, բերքառատության, պաշտպանության, ներման համար խնդրանք-աղաչանք-պաղատանքները։

Պարը գոյություն է ունեցել և գոյություն ունի մարդկային բոլոր հասարակությունների մշակութային ավանդույթներում։ Մարդկության ...
30/09/2021

Պարը գոյություն է ունեցել և գոյություն ունի մարդկային բոլոր հասարակությունների մշակութային ավանդույթներում։ Մարդկության պատմության երկար ու ձիգ ընթացքում պարը անընդհատ փոփոխվել է՝ արտացոլելով մշակութային զարգացումը։

Ամենայն հավանականությամբ՝ պարն արվեստներից հնագույնն է, արտահայտում է ամենավաղնջական ժամանակներում մարդու հոգում ծնունդ ...
24/09/2021

Ամենայն հավանականությամբ՝ պարն արվեստներից հնագույնն է, արտահայտում է ամենավաղնջական ժամանակներում մարդու հոգում ծնունդ առած պահանջմունքը՝ մյուս մարդկանց հաղորդելու իր ցնծությունը, վիշտը և հոգին համակած այլ հույզեր՝ իր մարմնի շարժումների միջոցով։

17/09/2021
Հրավիրում ենք սիրողական պարի դասընթացների ցանկացած տարիքի անձանց։ Առաջարկում ենք  համատեղել հաճելին  և օգտակարը` ուսուցմ...
17/09/2021

Հրավիրում ենք սիրողական պարի դասընթացների ցանկացած տարիքի անձանց։ Առաջարկում ենք համատեղել հաճելին և օգտակարը` ուսուցման մեր ծրագրից ընտրելով.

_կեցվածքի շտկում պարի միջոցով

_պարային մարմնամարզություն

_աերոբիկա

Սպառվե՞լ եք ֆիզիկապես կամ հուզականորեն.մենք կօգնենք Ձեզ վերագտնել Ձեր լավ տրամադրությունը հետևյալ առաջարկներով.
_ազգային պարեր

_այլ ժողովուրդների պարեր

_խորեոգրաֆիա

_կլասիկա

_մենապարեր և զուգապարեր

_խարակտերային պարեր

Մենք Ձեր կողքին ենք նաև Ձեր կյանքի եզակի պահերը լավագույնս կազմակերպելու և ճաշակով ներկայանալու համար` առաջարկելով.
_հարսի պար
_հարսի և փեսայի պար
_սկեսրոջ պար
_հարսի և սկեսրոջ պար

Սիրով սպասում ենք Ձեզ։
Եկեք պարով նոր շունչ մտցնենք մեր կյանք։

Հասցե՝ ք․ Երևան, Աբովյան փ․
Ազգային գրադարանի դիմաց։

Վիլեն ԳալստյանԵրևանի պարարվեստի պետական ուսումնարանը 1959 թ. ավարտելուց հետո բալետի երիտասարդ արտիստը նույն թվականին բեմ...
07/09/2021

Վիլեն Գալստյան

Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը 1959 թ. ավարտելուց հետո բալետի երիտասարդ արտիստը նույն թվականին բեմ է բարձրացել Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև՝ 1961 թ.-ից՝ Երևանի թատրոնում: Վիլեն Գալստյանը բեմ է բարձրացել նաև Մոսկվայի «Բոլշոյ», Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և այլ երկրների հեղինակավոր թատրոններում: Ավելին՝ նկարահանվել է շուրջ 60 ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969 թ.), «Հայկական որմնանկարներ» (1972 թ.) և այլն: Ժամանակին եղել է Մոնտեվերդիի «Տեատրու Սոլիս»-ի գլխավոր բալետմայստեր, դասավանդել Սեուլի բալետի համալսարանում: Երևանում էլ ղեկավարել է Պարարվեստի պետական ուսումնարանը, մինչ այդ՝ 1979 թ.-ից, 5 տարի եղել է Երևանի օպերային թատրոնի բալետմայստերը, իսկ դրանից առաջ նույն պաշտոնը վարել է նաև 1972-75 թթ. և 1977-79 թթ.: 2014 թ.-ից դարձյալ հրավիրվել է Օպերային թատրոն՝ իբրև գլխավոր բալետմայստեր:

Վիլեն Գալստյանի կերտած Սպարտակը՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակում», Ալբերտը՝ Ադանի «Ժիզելում», Արմենը՝ Խաչատրյանի «Գայանեում», Կոմիտասը՝ «Անտունիում», Դավիթը՝ «Սասունցի Դավիթում», Ռոմեոն՝ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետում», հայ բալետային արվեստի բացառիկ նմուշներից են: Սակայն «Գայանեի» մասին Վիլեն Գալստյանն առանձին սիրով է խոսում՝ նշելով, որ ինքն է ծնունդ տվել այդ ներկայացմանը:

Վիլեն Գալստյանի բալետային արվեստով օտարազգի հանդիսատեսը հիացել է Ռուսաստանում, Անգլիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում:

«Հայ պար» բառակապակցությունը լսելիս առաջինն, ում հիշում ենք, Վանուշ Խանամիրյանն է:  Նա 1968 թ.-ին ստանձնեց Հայաստանի պար...
06/09/2021

«Հայ պար» բառակապակցությունը լսելիս առաջինն, ում հիշում ենք, Վանուշ Խանամիրյանն է:
Նա 1968 թ.-ին ստանձնեց Հայաստանի պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր բալետմեյստերի պաշտոնը: Նա անսամբլ եկավ դասական բալետից և այն էլ որպես փառաբանված պարող, պարողներից առաջինը հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանն արժանացած: Բալետային արվեստի սիրահարները միշտ հիշում են Խանամիրյանի ստեղծած կերպարները` Ներսես, Սասունցի Դավիթ, Գիրեյ, Սպարտակ, Լոռեցի Սաքո, Արքայազն և այլն:
Դասական բալետից անցումը ժողովրդական պարարվեստին թեև տեղի ունեցավ պատահականորեն, սակայն արտիստը լիովին պատրաստ էր դրան: Ժամանակին նա ընդունեց Թաթուլ Ալթունյանի հրավերը՝ Հայաստանի երգի-պարի անսամբլում աշխատելու որպես բալետմեյստեր: Դա ժողովրդական և բալետային պարարվեստի զուգորդման նրա առաջին փորձն էր, որը փայլուն արդյունք ունեցավ Նա ոչ միայն գործնականում, այլև տեսականորեն ուսումնասիրեց հայ պարի և առհասարակ հայ մշակույթի պատմությունը:Նրա սեղանի գիրքը դարձավ Սրբուհի Լիսիցյանի «Հայ ժողովրդի հինավուրց պարերը և թատերական ներկայացումները» ուսումնասիրությունը: Բալետմեյստեր Վանուշ Խանամիրյանը որոնում էր պարի նոր տարբերակներ, կատարելագործում հային բնորոշ «Բերդ»-ի գեղագիտական ողջ համալիրը: Վանուշ Խանամիրյանի մյուս բեմադրությունում` «Սարդարապատում» ողջ դրամատիզմը կառուցված է հերոսական և քնարական տրամադրությունների հակադրության վրա: Երկու արտաքուստ հակասական զգացմունքների միաձուլումը ստեղծվում է հրաշալի պար: Խանամիրյանի բեմադրություններից առանձնանում է «Կակաչներ» պարը: Այդ մտահղացումը` աղջիկ-կակաչ, համահնչուն է նկարիչ Սուրեն Ստեփանյանի «Իմ երազանքը» կտավին: Նա մի նոր բարձունքի հասցրեց հայ պարարվեստը և ներկայացրեց ողջ աշխարհում. 1962թ-ից հյուրախաղերով հանդես եկավ աշխարհի բազմաթիվ երկրներում: 2000թ-ից հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը, որը 2009թ-ից կրում է իր անունը: 2004թ. ստեղծել է վետերան-պարուսույցների «Վանուշ» պարախումբը, իսկ 2010թ.` «Բարդիներ» պարախումբը: 1963թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1998թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի: Մահացել է Երևանում:

Նյութը՝https://armeniatoday.news/hy/?p=43542

Բարի՛ լույս 🙂

Танец — Это огромная энергия, которая питает каждую клеточку тела и даёт силы двигаться дальше. Это ощущение свободы и п...
05/09/2021

Танец — Это огромная энергия, которая питает каждую клеточку тела и даёт силы двигаться дальше. Это ощущение свободы и полёта.

Address

Улица Абовяна
Yerevan

Telephone

+37493171411

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nalbandyan's Dance Studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Nalbandyan's Dance Studio:

Share

Category