Վանակն ավանդական պարի խումբ / Vanakn folk dance group

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Վանակն ավանդական պարի խումբ / Vanakn folk dance group

Վանակն ավանդական պարի խումբ / Vanakn folk dance group Պարն ազգի հայելին է՝
պատմությունը,
կամքը,
ոգին․․․

«Վանակն» ավանդական պարի խումբը ստեղծվել է 2022 թվականին։ Խմբի հիմնադիրն ու պարուսույցը «Կարին» ավանդական երգի-պարի խմբի սան Անդրանիկ Բաղդասարյանն է։

Ինչու՞ «Վանակն»

Բարձր լեռներում առաջացող բյուրեղային կուտակում է վանակնը։ Միջնադարյան հայերն են լեռնաբյուրեղին տվել վանակն անվանումը, որը նշանակում է Վանի քար։ Առավել հայտնի արդյունահանման վայրն էլ գտնվել է Վանա լճի շրջակայքում։ Վանակնի բյուրեղները

շատ մաքուր են ու թափանցիկ, նույնիսկ այնքան, որ երբեմն ալմաստի հետ են համեմատում։ Հնում այս մոգական քարը համարել են գերբնական էներգիայի գաղտնարան։ Հաշվի առնելով ազգագրական պարերի մաքրությունն ու թափանցիկությունը և նրանց փոխանցած անասելի հզոր էներգիան՝ խումբն անվանվել է «Վանակն»՝ իր շուրջը համախմբելով այն երիտասարդներին, ովքեր սովորում են իրենց պապերից ժառանգած ավանդական պարերը, ուսումնասիրում դրանց բովանդակային ու ծագումնաբանական հարցերը և մեծ պատասխանատվությամբ, մաքուր ու թափանցիկ ձևով շարունակում են փոխանցել հաջորդ սերունդներին։ Ինչպես վանակնի բյուրեղներն են ձևավորվել հազարամյակների ընթացքում, կարծրացել ու պահպանվել իրենց կատարելության շնորհիվ, այնպես էլ հայ ավանդական պարերն են իրենց կատարելության շնորհիվ տարիների ընթացքում բյուրեղացել ու հասել մեզ։

Ավանդական պարն է անցյալի հետ կապը պահելու և ազգային ակունքներին հաղորդակից դառնալու լավագույն ճանապարհը։ Պարն ազգի հայելին է, որտեղ կարելի է տեսնել ազգի պատմությունը, անցած ճանապարհը, հոգեբանությունը, կամքը, ոգին․․․

21/05/2026

Ուժ, ինքնություն, ժառանգություն ....

Այո, ճանապարհը հեշտ չէ, բայց այն միասին ենք անցնում ....
08/05/2026

Այո, ճանապարհը հեշտ չէ, բայց այն միասին ենք անցնում ....

Address

Yerevan
0010

Telephone

+37493727690

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Վանակն ավանդական պարի խումբ / Vanakn folk dance group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Վանակն ավանդական պարի խումբ / Vanakn folk dance group:

Shortcuts

Share

Category