24/03/2026
Ձյուդոյի մեծահասակների հավաքական թիմը, Թբիլիսիում կայացած Մեծ Սաղավարտ մրցաշարի ավարտից հետո, մասնակցում է միջազգային ուսումնամարզական հավաքի։ Մրցաշարի ավարտից հետո աշխարհի ուժեղագույն ձյուդոիստները մնացել են համատեղ մարզումներ անցկացնելու` ապահովելու համար նախապատրաստության բարձր մակարդակ։
Այնուհետև, ապրիլի 2-14-ը մեր հավաքականը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն և Նալչիկ քաղաքում կմասնակցի գալիք Եվրոպայի առաջնության համար ևս մեկ նախապատրաստական միջազգային մարզումային ճամբարի։