Սովորում ենք Գո խաղալ

Սովորում ենք Գո խաղալ Այս էջի նպատակն է հայ պատանիներին և աղջիկներին ծանոթացնել ամենահետաքրքիր խաղերից մեկի հետ

«Սովորում ենք Գո խաղալ» ինքնուսույց ձեռնարկն արդեն վաճառքում է՝ խմբագրված և գեղեցիկ ձևավորված:Այն կլինի հիանալի նվեր Ձեր...
13/12/2023

«Սովորում ենք Գո խաղալ» ինքնուսույց ձեռնարկն արդեն վաճառքում է՝ խմբագրված և գեղեցիկ ձևավորված:
Այն կլինի հիանալի նվեր Ձեր երիտասարդ ինտելեկտուալների համար:

Ձեռնարկը կարող եք ձեռք բերել «Էջ» հրատարակչությունից https://www.facebook.com/edgebooksarmenia ,
«Բուկինիստ» գրախանութների ցանցից
https://books.am/am/catalog/product/view/id/90483/category/7663/ ,
«Զանգակ» գրատնից https://zangakbookstore.am/sovorum-enq-go-khakhal

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Էմմա Կիրակոսյանին՝ ցուցաբերած անշահախնդիր աջակցության համար:

12/11/2023

«Սովորում ենք խաղալ Գո»⚫️⚪️⛩
Գոն չինական ավանդական սեղանի խաղ է, որտեղ խաղացողի հիմնական նպատակը տախտակի վրա հնարավորինս շատ տարածք զբաղեցնելն ու շրջափակելն է։ Խաղը ստեղծվել է Հին Չինաստանում ավելի քան 2500 տարի առաջ։
Իսկ այս ձեռնարկի նպատակն է պատանիներին և աղջիկներին ծանոթացնել ստրատեգիական ուղղվածություն ունեցող ամենահետաքրքիր խաղերից մեկի հետ, տալ սկզբնական գիտելիքներ և ուղեցույցներ՝ այն յուրացնելու ճանապարհին։
Գրքի արժեքն է 2000 ՀՀ դրամ։
Գրե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և մենք սիրով կառաքենք այն ձեր նշած հասցեով։🚗🚗🚗

11/11/2023

«Սովորում ենք խաղալ Գո»⚫️⚪️⛩
Գոն միայն որպես խաղ չի դիտարկվում ։
Որոշ հետազոտողներ դուրս են գալիս Գոյի խաղային ձևից և փորձում են նկարագրել համակարգային ավելի բարդ տարրեր այս խաղի կատեգորիաներում և կառուցել կանխատեսող քաղաքական-տեղեկատվական, կոնֆլիկտային և տնտեսական մոդելներ խաղի հիմքի վրա: Օրինակ՝ տալ աշխարհաքաղաքական նկարագիր՝ ըստ Գոյի։

Գրքի արժեքն է 2000 ՀՀ դրամ։
Գրեք մեր ֆեյսբուքյան էջին և մենք սիրով կառաքենք այն ձեր նշած հասցեով։

04/07/2023

Ասացվածքներ Գո խաղի մասին

Հակառակորդի լավագույն քայլը, դա քո լավագոըյն քայլն է:

Եթե չգիտես սիծյո՝ մի խաղա Գո:

Լավ քայլերը և վատ քայլերը քնում են նույն մահիճում (գտնվում են միմյանց շատ մոտ):

Մի խաղա ատարի առանց անհրաժեշտության:

Ատարի, ատարի, դա գռեհիկ խաղ է:

Հարձակվիր հեռվից, պաշտպանիր մոտիկից:

Մի փախիր դեպի տախտակի եզր՝ կընկնես:

Մի խախտիր համաչափությունը:

Համաչափ ֆորմայում խաղա համաչափության կենտրոնում:

Խաղում ես արագ՝ պարտվում ես արագ, խաղում ես դանդաղ՝ հաղթում ես դանդաղ:

Մեկ աչք ունեցող խմբերի միացումը, դա հաջող ամուսնություն է:

Զոհաբերիր քիչը, որպեսզի ձեռք բերես շատը:

Խաղատախտակի կենտրոնում չկա տարածք (տարածքի գրավումը սկսիր եզրերից):

Երե կորցրել ես խաղատախտակի չորս անկյունները, ապա հանձնվիր:

Մի վերադարձիր ետ, որ շտկես քո խաղը:

Լավագույն քայլը համատեղում է և ՛ գրոհ, և ՛ պաշտպանություն:

Աշխատիր չկորցնել նախաձեռնությունը, այն արժե յոթ միավոր:

Մի վախեցիր, որ չգիտես: Վախեցիր, որ չես սովորում:

Ռենձյու խաղում են ռամիկները, շախմատ՝ հերոսները, Գո՝ աստվածները:

Կորցրել ես քարեր՝ մոռացիր դրանց մասին:

Յոսե (վերջնախաղ)Խաղի վերջնամասում, երբ արդեն պարզ են քարերի խմբերի ճակատագրերը, տարածքները սահմանագծված են, մնում է կատա...
20/03/2023

Յոսե (վերջնախաղ)

Խաղի վերջնամասում, երբ արդեն պարզ են քարերի խմբերի ճակատագրերը, տարածքները սահմանագծված են, մնում է կատարել վերջին քայլերը, որոնք կամ մի փոքր կավելացնեն խաղացողներից մեկի տարածքը, կամ մի փոքր կպակասեցնեն հակառակորդինը: Եվ այստեղ շատ կարևոր է դառնում հնարավորինս երկար պահպանել նախաձեռնությունը:

Դիագրամ 61-ում պատկերված է դասական կրկնակի սենտե յոսե: Ով սկսում է, նա էլ հակառակորդի տարածությունից խլում է կետեր և պահպանում է սենտե: Սևերը պետք է խաղան A, իսկ սպիտակները՝ B:

Դիագրամ 62-ում պատկերված են երկու դեպքերն էլ: Նա, ով սկսում է, հակառակորդի տարածքից խլում է երկու կետ և միաժամանակ երկու կետ պահպանում է իր տարածքում: Այս կրկնակի սենտե յոսեն արժե 2+2=4 միավոր:

Դիագրամ 63-ի ձախ մասում պատկերված է միակողմանի սենտե հնարավորությամբ դիրք, քանի որ առկա է սև քար D (կամ C) կետում: 1-3 քայլերից հետո սպիտակները կորցնում են սենտե-նախաձեռնությունը (դիագրամ 63-ի աջ մաս), բայց նաև սևերին զրկում են սենտե յոսե A հնարավորությունից: Նման իրավիճակը կոչվում է կատա սենտե յոսե՝ սևերի համար և գյակու յոսե՝ սպիտակների համար: Գյակու յոսեն ավարտվում է նախաձեռնության կորստով, բայց հակառակորդին զրկում է նախաձեռնությունն օգտագործելու մեկ հնարավորությունից: Համաձայն ասացվածքի՝ հասկանում ես յոսե, եթե հասկանում ես գյակու յոսե:

Դիագրամ 64-ում պատկերված է փոխադարձ գոտե յոսե: Սկսողը կորցնում է սենտե-նախաձեռնությունը, այսինքն՝ մնում է գոտե:

Ամենասկզբում պետք է խաղալ կրկնակի սենտե յոսե դիրքերը, հետո խաղալ կատա սենտե յոսե դիրքերը, հետո՝ամենաարժեքավոր գյակու յոսե դիրքը, իսկ պարտիան ավարտել գոտե յոսե դիրքերի խաղարկմամբ:
Պրակտիկան ցույց է տալիս, որ շատ միավորներ են կորում հենց յոսե-վերջնախաղում, հետևաբար անչափ կարևոր է հասկանալ, թե ստացված դիրքերը, որ յոսե իրավիճակին են դասվում, հնարավորինս ճշգրիտ հաշվել խաղարկվող միավորների քանակը և ընտրել դիրքերի խաղարկման ճիշտ հերթականությունը՝ առավելագույն երկար պահպանելով սենտե-նախաձեռնությունը:

Ամենապարզ կանոններով ամենաբարդ խաղըՀամաձայն չինական հին գրերի՝ Գո խաղը ունի մոտ 5000 տարվա պատմություն: Այն լինելով հինա...
19/03/2023

Ամենապարզ կանոններով ամենաբարդ խաղը

Համաձայն չինական հին գրերի՝ Գո խաղը ունի մոտ 5000 տարվա պատմություն: Այն լինելով հինավուրց խաղերից մեկը՝ արժանիորեն իրավունք ունի համարվելու ամենաբարդը: 1997 թվականին գերհամակարգիչ Դիփ Բլյուն 3,5-2,5 հաշվով հաղթեց շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովին՝ սկիզբ դնելով մաթեմատիկական հաշվարկի գերակայությանը մարդկային ինտուիցիայի նկատմամբ: Գո խաղի վարպետները դեռ ժամանակ ունեին հպարտանալու մարդկային մտքի թռիչքով: 2016 թվականին համակարգչային տեխնիկայի զարգացման և արհեստական բանականության գործառույթի ներդրման շնորհիվ միայն ԱլֆաԳո հատուկ մշակված ծրագիրը կարողացավ 4-1 հաշվով հաղթել ուժեղագույն հարավկորեացի Գո վարպետ իններորդ դան Լի Սեդոլին: Եթե Դիփ Բլյուի հաղթանակը մասամբ սպասելի էր, ապա ԱլֆաԳոյի հաղթանակը համարվեց սենսացիա: Երեք տարի անց Լի Սեդոլը հրաժարվեց մասնակցել մրցաշարերի՝ չհամակերպվելով արհեստական բանականության գերակայության հետ:

https://www.youtube.com/watch?v=HqaYiMMUc44

Ձեռնարկի նպատակն է հայ պատանիներին և աղջիկներին ծանոթացնել ստրատեգիական ուղղվածություն ունեցող ամենահետաքրքիր խաղերից մեկի հետ, տալ սկզբնական գիտելիքներ և ուղեցույցներ՝ այն յուրացնելու ճանապարհին:

Ձեռնարկի հետ ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղումներով՝

https://issuu.com/japricot/docs/_6a22c5809f2d77
https://issuu.com/japricot/docs/_26292d16acdea0

https://disk.yandex.ru/i/5lEshDv0ZDDp4g

Գոն, ինչպես ցանկացած խաղ, դրսևորվում է որպես պայքար: Բայց այդ պայքարի նպատակը հակառակորդի ամբողջական ոչնչացում չէ, այն դրսևորվում է որպես հակամարտող կողմերի համատեղ գոյություն մշակույթ՝ միտված դեպի զարգացում:

Могут ли компьютеры думать творчески, как люди? Возможно ли создать алгоритм, описывающий интуицию? Этими и другими вопросами задаются в компании Deep Mind, ...

Դիագրամում պատկերված է փական հնարքի մի փոքր ավելի բարդ օրինակ:Սևերը խաղում են A և սպառնում են կիրառել փական՝ խաղալով B: ...
17/03/2023

Դիագրամում պատկերված է փական հնարքի մի փոքր ավելի բարդ օրինակ:

Սևերը խաղում են A և սպառնում են կիրառել փական՝ խաղալով B: Եթե սպիտակները իրենք են խաղում B, ապա սևերը խաղում է C և սպառնում են կիրառել փական՝ խաղալով D: Իսկ երբ սպիտակները պաշտպանվում են և խաղում են D, ապա ստացվում է դիրք, որի խաղարկումը սևերը պետք է թողեն խաղի վերջում՝ կո սպառնալիքների բացակայության պայմաններում: Սպիտակ քարերի խումբը համարվում է գերի ընկած:

Ուտեգաեսի (փական)Երբ նետման արդյունքում փակվում է դեպի ազատություն տանող միակ ճանապարհը և ստեղծվում է խցանում, այդ հնարք...
16/03/2023

Ուտեգաեսի (փական)

Երբ նետման արդյունքում փակվում է դեպի ազատություն տանող միակ ճանապարհը և ստեղծվում է խցանում, այդ հնարքը կոչվում է փական:

Դիագրամում դիտարկենք փական հնարքի մի քանի օրինակներ:

Սևերը խաղում են A, B և C կետերում, որոնք իրենցից ներկայացնում են սպիտակ քարերի խզման կետերը: Եռանկյուններով նշված սպիտակ քարերը հուսալի կողպված են: Եթե սպիտակները խաղում են x կետում և ուտում են սև A, B և C քարերը, ապա սևերը կրկնում են իրենց A, B և C քայլը՝ սպանելով սպիտակ քարերի խումբը:

Հորիկոմի (նետում)Քարերի տեսուձի զոհաբերությունը, որը նվազեցնում է հակառակորդի քարերի խմբի դամե-ազատության աստիճանները, կ...
11/03/2023

Հորիկոմի (նետում)

Քարերի տեսուձի զոհաբերությունը, որը նվազեցնում է հակառակորդի քարերի խմբի դամե-ազատության աստիճանները, կոչվում է հորիկոմի (նետում):

Դիագրամում պատկերված է նետման օրինակ (սևերի A քայլը), որի նպատակն է սպիտակ քարերի խմբին զրկել B կետում աչք ստեղծելու հնարավորությունից: Եթե քայլի հերթը լիներ սպիտակներինը, ապա նրանք կխաղային A և կունենային երկու աչք՝ B և C:

Տեսուձի (նուրբ կոմբինացիոն քայլ)Երբեմն, տեղային տակտիկական պայքարում անհրաժեշտ է լինում կատարել միակ ճշգրիտ քայլը, որը կ...
09/03/2023

Տեսուձի (նուրբ կոմբինացիոն քայլ)

Երբեմն, տեղային տակտիկական պայքարում անհրաժեշտ է լինում կատարել միակ ճշգրիտ քայլը, որը կարող է լինել ինչպես գրոհող, այնպես էլ՝ պաշտպանողական: Նման անփոխարինելի ուժեղ քայլերը կոչվում են տեսուձի:

Դիագրամի ձախ մասում պատկերված է կռունկի բույն դիրքը, որտեղ սպիտակները փորձում են A քայլով փրկել x-ով նշված երեք քարերը: Սևերը պատասխանում են B տեսուձի քայլ-զոհաբերությամբ (դիագրամի վերևի աջ մաս), որից հետո սպիտակների նշված երեք քարերը հայտնվում են շրջափակման մեջ: Սպիտակները կարող են պայքարել՝ 1-5 քայլեր (դիագրամի ներքևի աջ մաս), բայց վերջին C քայլով սևերը սպանում են սպիտակ քարերի խումբը:

Վան Չինը քաջ երիտասարդ էր: Նա խիզախեց բարձրանալ հեռու լեռները, որպեսզի գտնի համապատասխան ծառ՝ իր կացնի կոթի համար: Երկար...
03/04/2022

Վան Չինը քաջ երիտասարդ էր: Նա խիզախեց բարձրանալ հեռու լեռները, որպեսզի գտնի համապատասխան ծառ՝ իր կացնի կոթի համար: Երկար թափառելուց հետո նա պատահաբար հանդիպեց երկու ծերունիների, որոնք Գո էին խաղում: Վան Չինը մի կողմ դրեց կացինը և սկսեց կլանված հետևել խաղին: Կարծես այդպես անցավ մեկ կամ երկու ժամ: Երբ խաղն ավարտվեց, ծերունիներն անհետացել էին: Կացնի կոթն արմատներ էր տվել, իսկ Վան Չինին երկար մորուք էր աճել: Վերադառնալով իր գյուղ՝ նա չգտավ իր հարազատներին: Միայն մի ծեր կին կարողացավ մտաբերել, որ շատ տարիներ առաջ գյուղի երիտասարդ փայտահատը բարձրացել է լեռները և չի վերադարձել…

Ամենապարզ կանոններով ամենաբարդ խաղըՀամաձայն չինական հին գրերի՝ Գո խաղը ունի մոտ 5000 տարվա պատմություն: Այն լինելով հինա...
21/07/2021

Ամենապարզ կանոններով ամենաբարդ խաղը

Համաձայն չինական հին գրերի՝ Գո խաղը ունի մոտ 5000 տարվա պատմություն: Այն լինելով հինավուրց խաղերից մեկը՝ արժանիորեն իրավունք ունի համարվելու ամենաբարդը: 1997 թվականին գերհամակարգիչ Դիփ Բլյուն 3,5-2,5 հաշվով հաղթեց շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովին՝ սկիզբ դնելով մաթեմատիկական հաշվարկի գերակայությանը մարդկային ինտուիցիայի նկատմամբ: Գո խաղի վարպետները դեռ ժամանակ ունեին հպարտանալու մարդկային մտքի թռիչքով: 2016 թվականին համակարգչային տեխնիկայի զարգացման և արհեստական բանականության գործառույթի ներդրման շնորհիվ միայն ԱլֆաԳո հատուկ մշակված ծրագիրը կարողացավ 4-1 հաշվով հաղթել ուժեղագույն հարավկորեացի Գո վարպետ իններորդ դան Լի Սեդոլին: Եթե Դիփ Բլյուի հաղթանակը մասամբ սպասելի էր, ապա ԱլֆաԳոյի հաղթանակը համարվեց սենսացիա: Երեք տարի անց Լի Սեդոլը հրաժարվեց մասնակցել մրցաշարերի՝ չհամակերպվելով արհեստական բանականության գերակայության հետ:

https://www.youtube.com/watch?v=HqaYiMMUc44

Ձեռնարկի նպատակն է հայ պատանիներին և աղջիկներին ծանոթացնել ստրատեգիական ուղղվածություն ունեցող ամենահետաքրքիր խաղերից մեկի հետ, տալ սկզբնական գիտելիքներ և ուղեցույցներ՝ այն յուրացնելու ճանապարհին:

Ձեռնարկի հետ ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղումով՝

https://issuu.com/japricot/docs/_

Գոն, ինչպես ցանկացած խաղ, դրսևորվում է որպես պայքար: Բայց այդ պայքարի նպատակը հակառակորդի ամբողջական ոչնչացում չէ, այն դրսևորվում է որպես հակամարտող կողմերի համատեղ գոյություն մշակույթ՝ միտված դեպի զարգացում:

Могут ли компьютеры думать творчески, как люди? Возможно ли создать алгоритм, описывающий интуицию? Этими и другими вопросами задаются в компании Deep Mind, ...

Address

Հայաստան
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Սովորում ենք Գո խաղալ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share