01/06/2026
🇦🇲🎁🎉🌈 Սիրելի երեխաներ, թանկագին ծնողներ, ի սրտե շնորհավորում եմ բոլոր երեխաներին՝ երեխաների պաշտպանության օրվա առթիվ։ Թող այս օրը և մեր երեխաների կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ։ Հունիսի 1-ը մեզ բոլորիս ևս մեկ անգամ հիշեցնում է երեխաների հանդեպ ունեցած ամենօրյա պարտավորությունների մասին: Մեր՝ մեծերիս, նպատակն է անել հնարավորը, որպեսզի մեր երեխաների մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում, որպեսզի նրանք մեծանան առողջ ու անհոգ, շրջապատված ծնողական ջերմությամբ ու անսպառ հոգատարությամբ, ստանան որակյալ ու ժամանակակից կրթություն։Սիրելի երեխաներ, մաղթում եմ ձեզ բոլոր երազանքների իրականացում և լուսավոր ապագա։🇦🇲🌈🎉🍿