07/07/2026
Դարշան | Հոգևոր հանդիպում
Երբեմն այն, ինչ փնտրում ենք, աշխարհի ամենահեռու վայրերում չէ։
Այն լռության մեջ է, որի ձայնը վաղուց չենք լսել։
Մենք հրավիրում ենք ձեզ մեկ օր անցկացնել Արագած լեռան փեշերին։
Մեկ օր՝ հեռանալու առօրյա շտապողականությունից,
վերադառնալու բնության բնական ռիթմին
և հիշելու այն, ինչը միշտ եղել է մեր ներսում։
Սա պարզապես հավաք կամ միջոցառում չէ։
Սա Դարշան է։
Հանդիպում, որը գուցե ավելի շատ ձեր իսկական էության հետ է,
քան երկու ուսուցիչների հետ։
Բնության ներկայության մեջ,
երկնքի, երկրի և շնչի միասնության մեջ
ծնվում է հնարավորություն,
որ միտքը հանդարտվի,
սիրտը բացվի,
և մարդը կրկին հիշի, թե ինչ է նշանակում լինել ներկայում։
Եթե զգում եք, որ ժամանակն է թեկուզ մեկ օրով հեռանալ աշխարհի աղմուկից
և վերադառնալ ներքին լռության ակունքին,
միացե՛ք մեզ։
Սիրով ներկայացնում են՝
ERKINQ.Yoga & Meditation Centre
և
Mandala Yoga and Health center
☀️Կիրակի
հուլիսի 19-ին
🚌Շարժվելու ենք ժամը 10:00֊ին Երևանից
📍 Արագած լեռան փեշերին
⛰Տուր ծրագիրն իր մեջ ներառում է ՝
⠀
🐝Ծանոթացում մեղվապահությանը
🧘♀️Յոգաթերապիա Գուրու Գագիկի հետ
😂Արթնացրու քո ուրախությունը Մաստեր Դարայի հետ
🥗Բուժիչ սնունդ և զովացնող հյուրասիրություն՝ Dona-ի կողմից
🎫Մասնակցության արժեքը՝ 24,000 ֏:
🚌Տրանսպորտի արժեքը ` 5000 ֏:
.
Գրանցվելու և մանրամասների համար զանգահարեք
📱+374 95 488846