Tooi-Tooi EcoLodge

Tooi-Tooi EcoLodge Tooi-Tooi EcoLodge is an eco friendly guesthouse in the village Krashen. Visitors can rest and relax

The long-term goal of this project is to turn Krashen into an eco-village.
Նախագծի հեռանկարային նպատակն է Կրաշենը վերածելու էկոգյուղի:

Օրվա կեսին ճամբարականներն արդեն մեծ ոգևորությամբ խաղում էին «Սառույցկոտրուկ»՝ վայելելով միասին անցկացրած վերջին ժամերը, ...
31/07/2026

Օրվա կեսին ճամբարականներն արդեն մեծ ոգևորությամբ խաղում էին «Սառույցկոտրուկ»՝ վայելելով միասին անցկացրած վերջին ժամերը, ծիծաղն ու անմոռանալի պահերը։❄️🎉

Երեկոյան բոլորը հավաքվեցին խարույկի շուրջ՝ ջերմ ու ընկերական մթնոլորտում։🔥🌿

Ճամբարականները խոսեցին ընկերության, միասին ապրած գեղեցիկ պահերի և այն նոր գիտելիքների ու փորձառությունների մասին, որոնք իրենց պարգևեց «Տույ-Տույ» ամառային ճամբարը։💚

Օրվա ամենահուզիչ պահերից մեկը մասնակցության վկայականների հանձնումն էր։ 📜✨ Յուրաքանչյուր ճամբարական ստացավ իր վկայականը՝ որպես ճամբարային օրերի, նոր բացահայտումների և ձեռքբերումների գեղեցիկ հիշատակ։

Այսպես ավարտվեց «Տույ-Տույ» բնապահպանական, արշավային և ինտելեկտուալ ամառային ճամբարը՝ լի նոր ընկերություններով, գիտելիքներով, արկածներով և վառ հիշողություններով։🌿☀️

Ջերմագին հրաժեշտ տալով միմյանց՝ բոլորը բաժանվեցին նորից հանդիպելու, միասին նոր արկածներ ապրելու և այս գեղեցիկ հիշողությունները շարունակելու ակնկալիքով։🤗💚


By the middle of the day, the campers were already enthusiastically playing “Icebreaker”, enjoying their final hours together, sharing laughter, and creating unforgettable memories.❄️🎉

In the evening, everyone gathered around the campfire in a warm and friendly atmosphere.🔥🌿

The campers talked about friendship, the wonderful moments they had shared, and the new knowledge and experiences that the “Tooi-Tooi” Summer Camp had given them.💚

One of the most touching moments of the day was the presentation of participation certificates. 📜✨ Each camper received a certificate as a meaningful reminder of the camp days, new discoveries, and personal achievements.

And so, the “Tooi-Tooi” Environmental, Hiking, and Intellectual Summer Camp came to an end-filled with new friendships, knowledge, adventures, and unforgettable memories.🌿☀️

With warm goodbyes and hopes of meeting again, everyone parted ways, looking forward to new adventures and continuing the beautiful memories they had created together.🤗💚✨

🏆✨«Տույ-Տույ» բնապահպանական, արշավային և ինտելեկտուալ ամառային ճամբարի վերջին օրը 🌿☀️Ճամբարի վերջին օրը լի էր հետաքրքիր ...
31/07/2026

🏆✨«Տույ-Տույ» բնապահպանական, արշավային և ինտելեկտուալ ամառային ճամբարի վերջին օրը 🌿☀️

Ճամբարի վերջին օրը լի էր հետաքրքիր խաղերով, ուրախ պահերով և անմոռանալի արկածներով։ 🧠🎉

Օրը սկսվեց մեծ ինտելեկտուալ խաղով՝ Kahoot-ով և այլ հետաքրքիր առաջադրանքներով՝ Արմեն Պետրոսյանի, Հրայր Հակոբյանի և Սեյրան Մարտիրոսյանի մասնակցությամբ։

Ճամբարականները ստուգեցին իրենց գիտելիքները, ցուցադրեցին արագ մտածելու և թիմային աշխատելու հմտությունները։💡🤝

Այնուհետև Սեյրան Մարտիրոսյանը երեխաներին տեղափոխեց կախարդական աշխարհ՝ կազմակերպելով «Հարրի Փոթեր» թեմայով քվեստ։ 🪄⚡️

Ճամբարականներին տրվեցին տարբեր հետաքրքիր ու ստեղծագործական առաջադրանքներ, որոնց կատարման ընթացքում նրանք համագործակցեցին, լուծեցին հանելուկներ և հաղթահարեցին նոր փորձություններ։🔍✨

🏆✨ The Final Day of the “Tooi-Tooi” Environmental, Hiking, and Intellectual Summer Camp🌿☀️

The final day of the camp was filled with exciting games, joyful moments, and unforgettable adventures. 🧠🎉

The day began with a big intellectual game featuring Kahoot and other engaging activities led by Armen Petrosyan, Hrayr Hakobyan, and Seyran Martirosyan.

The campers tested their knowledge and demonstrated their quick thinking and teamwork skills.💡🤝

Afterward, Seyran Martirosyan transported the children into a magical world by organizing a Harry Potter-themed quest.🪄⚡️

The campers were given various exciting and creative tasks, which encouraged them to work together, solve puzzles, and overcome new challenges.🔍✨

🎨🌿«Բնության արվեստը»՝ ստեղծագործական օր «Տույ-Տույ» ամառային ճամբարում ☀️✨Օրը սկսվեց Ջաջուռ գյուղում գտնվող Մինաս Ավետիս...
29/07/2026

🎨🌿«Բնության արվեստը»՝ ստեղծագործական օր «Տույ-Տույ» ամառային ճամբարում ☀️✨

Օրը սկսվեց Ջաջուռ գյուղում գտնվող Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան այցելությամբ, որտեղ երեխաները ծանոթացան հայ մեծանուն նկարչի արվեստին, ստեղծագործական աշխարհին և ժառանգությանը։🖼️✨

Ճամբարային օրվա շարունակությունը նվիրված էր բնության և արվեստի գեղեցիկ կապին։ Երեխաները մասնակցեցին «Բնության արվեստը» խորագրով հետաքրքիր էկո-արտ աշխատարանի՝ նկարիչների հետ միասին։🌱🖌️

Ոգեշնչվելով բնությունից և արվեստից՝ ճամբարականները բացահայտեցին նոր գաղափարներ, ստեղծագործեցին և իրենց երևակայությունն արտահայտեցին գույների ու արվեստի միջոցով։ 🎨🌸

🎨🌿“The Art of Nature”-a creative day at the “Tooi-Tooi” summer camp☀️✨

The day began with a visit to the Minas Avetisyan House-Museum in the village of Jajur, where the children explored the artistic world and legacy of one of Armenia’s most renowned painters.🖼️✨

Today’s camp activities were dedicated to the beautiful connection between nature and art. As part of “The Art of Nature” theme, the children took part in an exciting Eco-Art workshop together with professional artists. 🌱🖌️

Inspired by nature and art, the campers explored new ideas, created unique artworks, and expressed their imagination through colors and creativity.🎨🌸

🌹«Տույ-Տույ» բնապահպանական, արշավային և ինտելեկտուալ ամառային ճամբարի հերթական օրը ☀️🌿Այս օրը ճամբարականների համար դարձա...
28/07/2026

🌹«Տույ-Տույ» բնապահպանական, արշավային և ինտելեկտուալ ամառային ճամբարի հերթական օրը ☀️🌿

Այս օրը ճամբարականների համար դարձավ յուրահատուկ բացահայտումների, բույրերի և գեղեցիկ պատմությունների օր՝ նվիրված վարդին։🌹✨

Օրը սկսվեց Արմեն Պետրոսյանի հետ հետաքրքիր հանդիպմամբ, որի ընթացքում երեխաները ծանոթացան վարդերի պատմությանը, իմացան այս գեղեցիկ ծաղկի մշակույթի, նշանակության և բնության մեջ ունեցած դերի մասին։🌿

Ճամբարականները մասնակցեցին նաև վարդի թերթիկների հավաքի գործընթացին՝ բացահայտելով, թե ինչպես կարելի է բնության բարիքները կիրառել ստեղծագործ և օգտակար ձևերով։🌹

Օրվա ընթացքում անցկացվեցին ինտելեկտուալ խաղեր՝ «Վարդ» խորագրով, որոնց միջոցով երեխաները ստուգեցին իրենց գիտելիքները, բացահայտեցին նոր հետաքրքիր փաստեր և սովորեցին խաղային ձևաչափով։🧠🌸

Օրը եզրափակվեց «Խելահեղ թեյախմությամբ»՝ ջերմ, ստեղծագործ և անմոռանալի մթնոլորտում, որտեղ ընկերությունը, ժպիտներն ու բնության գեղեցկությունը միավորվեցին մեկ գեղեցիկ պահի մեջ։🌹

🌹 Another day at the “Tooi-Tooi” Environmental, Hiking, and Intellectual Summer Camp☀️🌿

This day became a unique journey of discoveries, beautiful stories, and wonderful scents, dedicated to the rose.🌹✨

The day started with an inspiring meeting with Armen Petrosyan, during which children learned about the history of roses, their cultural significance, and their role in nature.🌿

The campers also took part in collecting rose petals, discovering how nature’s gifts can be used in creative and meaningful ways.🌹

During the day, children participated in intellectual games dedicated to the theme of the “Rose”, where they tested their knowledge, discovered interesting facts, and learned through an engaging and fun format. 🧠🌸

The day ended with a “Crazy Tea Party”-a warm, creative, and unforgettable experience where friendship, smiles, and the beauty of nature came together in one special moment.🌹

🌿«Տույ-Տույ» բնապահպանական, արշավային և ինտելեկտուալ ամառային ճամբարի հերթական օրը☀️Ճամբարականների օրը սկսվեց հետաքրքիր ...
28/07/2026

🌿«Տույ-Տույ» բնապահպանական, արշավային և ինտելեկտուալ ամառային ճամբարի հերթական օրը☀️

Ճամբարականների օրը սկսվեց հետաքրքիր և ուսուցողական զրույցով, որի ընթացքում երեխաները բացահայտեցին, թե ինչպես կարող ենք ավելի հոգատար վերաբերվել շրջակա միջավայրին և ինչ դեր ունի մեզանից յուրաքանչյուրն այդ գործում։🌱

Օրվա կարևոր թեմաներից մեկը աղբի տեսակավորումն էր։ Երեխաները սովորեցին, թե ինչպես ճիշտ տարբերակել թափոնները, ինչու է կարևոր դրանք առանձնացնել և ինչպես կարելի է նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը։♻️🌍

Այնուհետև ստեղծագործական աշխատանքների ընթացքում ճամբարականները պատրաստեցին օգտակար իրեր՝ ցույց տալով, որ շատ նյութեր կարելի է վերօգտագործել և նոր կյանք տալ դրանց։ ✨

Օրվա ավարտին անցկացվեց հետաքրքիր «Էկո-միլիոնատեր» ինտելեկտուալ խաղը, որի ընթացքում երեխաները ստուգեցին իրենց գիտելիքները բնության, էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության թեմաներով։🧠🌿

🌿 Another day at the “Tooi-Tooi” Environmental, Hiking, and Intellectual Summer Camp☀️

The campers started their day with an interesting and educational discussion, during which they discovered how we can become more responsible toward the environment and what role each of us plays in protecting nature.🌱

One of the main topics of the day was waste sorting. The children learned how to properly separate different types of waste, why recycling and sorting are important, and how we can reduce our impact on the environment.♻️🌍

During the creative activities, campers made useful items, proving that many materials can be reused and given a new life.✨

The day ended with an exciting “Eco Millionaire” intellectual game, where children tested their knowledge about nature, ecology, and environmental protection through a fun and engaging activity.🧠🌿

Հուլիսի 22-ը ճամբարականների համար դարձավ ևս մեկ հետաքրքիր ու բովանդակալից օր՝ լի նոր գիտելիքներով, բացահայտումներով և բն...
28/07/2026

Հուլիսի 22-ը ճամբարականների համար դարձավ ևս մեկ հետաքրքիր ու բովանդակալից օր՝ լի նոր գիտելիքներով, բացահայտումներով և բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորմամբ:🌱✨

Օրը սկսեցինք Գևորգ Պետրոսյանի հետ հետաքրքիր զրույցով, որի ընթացքում երեխաները ծանոթացան կաթիլային ոռոգման ցանցի աշխատանքին, սովորեցին ջրի խնայողության կարևորության մասին և բացահայտեցին ջրի մաքրման պարզ ու արդյունավետ մեթոդներ։💧🌍

Քննարկումների և գործնական օրինակների միջոցով ճամբարականները հասկացան, թե ինչպես կարող են իրենց փոքր քայլերով նպաստել ջրային ռեսուրսների պահպանմանը և ավելի գիտակցված վերաբերվել բնությանը։ 🌊

Օրվա ընթացքում անցկացվեցին նաև ինտելեկտուալ խաղեր՝ նվիրված ջրի թեմային, որտեղ երեխաները ստուգեցին իրենց գիտելիքները, բացահայտեցին նոր հետաքրքիր փաստեր և սովորեցին խաղի միջոցով։ 🧠💦

Օրը եզրափակեցինք Գագիկ Թադևոսյանի հետ յոգայի հանգստացնող և էներգիա հաղորդող պարապմունքով՝ ստեղծելով ներդաշնակ կապ մարմնի, մտքի և շրջակա միջավայրի միջև։🧘‍♂️🌿

July 22 was another inspiring day full of learning, creativity, and mindful connection with nature.🌱✨

We started the morning with an educational talk with Gevorg Petrosyan, where the children discovered the importance of water conservation, learned about drip irrigation systems, and explored simple methods of water purification.💧🌍

Through interactive activities and discussions, campers understood how small daily actions can help protect one of our planet’s most valuable resources-water. 🌊

The day continued with exciting intellectual games dedicated to the topic of water, where children tested their knowledge and learned new facts in a fun and engaging way.🧠💦

We finished the day with a relaxing and energizing yoga session led by Gagik Tadevosyan, helping children connect with themselves and the surrounding environment.🧘‍♂️🌿

Հուլիսի 21-ը ճամբարականների համար լի էր նոր բացահայտումներով, բնության հետ շփումով և գիտելիքներով։🌲✨Օրը սկսեցինք հետաքրք...
28/07/2026

Հուլիսի 21-ը ճամբարականների համար լի էր նոր բացահայտումներով, բնության հետ շփումով և գիտելիքներով։🌲✨

Օրը սկսեցինք հետաքրքիր զրույցով Գևորգ Պետրոսյանի հետ, որի ընթացքում երեխաները ծանոթացան սոճու անտառի էկոհամակարգին, բացահայտեցին անտառի գաղտնիքներն ու հասկացան, թե որքան կարևոր է պահպանել բնության հավասարակշռությունը։ 🌱

Այնուհետև մեզ սպասվում էր անտառային արշավ՝ ուսումնասիրություններով ու փոքրիկ հետազոտություններով։

Երեխաները հետևեցին բույսերի բազմազանությանը, փորձեցին ճանաչել կենդանիների թողած հետքերը, հավաքեցին սոճու կոներ և սովորեցին ավելի ուշադիր նկատել բնության փոքրիկ հրաշքները։🌲

🔍Օրվա ավարտին գիտելիքները ստուգեցինք ինտերակտիվ Kahoot խաղով՝ նվիրված բնության թեմաներին։ 🧠🌿

July 21 was a day full of new discoveries, connection with nature, and exciting learning experiences for our campers.🌲✨

We started the day with an inspiring talk with Gevorg Petrosyan, during which children learned about the ecosystem of the pine forest, discovered the secrets of the woodland, and understood the importance of preserving the balance of nature.🌱

Afterwards, we went on a forest hike filled with exploration and observation. The children studied different plants, learned to identify animal tracks, collected pine cones, and practiced noticing the small wonders hidden in nature. 🌲🔍

At the end of the day, we tested our knowledge through an interactive Kahoot game dedicated to nature topics. 🧠🌿

🌿 Հուլիսի 20-ին մեկնարկեց «Տույ-Տույ» բնապահպանական, արշավային  և ինտելեկտուալ ամառային ճամբարը։☀️Առաջին օրը լի էր նոր ծ...
28/07/2026

🌿 Հուլիսի 20-ին մեկնարկեց «Տույ-Տույ» բնապահպանական, արշավային և ինտելեկտուալ ամառային ճամբարը։☀️

Առաջին օրը լի էր նոր ծանոթություններով, բնության բացահայտմամբ, թիմային խաղերով ու հետաքրքիր առաջադրանքներով։

Ճամբարականները ծանոթացան ճամբարի կանոններին, մասնակցեցին «Մեր բնությունը» քննարկմանը և առաջին քայլերն արեցին բնապահպանական գիտելիքների ու գեղեցիկ ընկերության ճանապարհին։ 🌱💚

Սա միայն սկիզբն է․ առջևում սպասվում են նոր արկածներ, գիտելիքներ և անմոռանալի հիշողություններ։✨

On July 20, the “Tooi-Tooi” Environmental, Hiking & Intellectual Summer Camp officially began!☀️

The first day was filled with new friendships, exploring nature, team-building games, and exciting activities.

The campers were introduced to the camp rules, took part in a discussion on “Our Nature,” and took their first steps toward environmental awareness while building meaningful friendships.🌱💚

This is only the beginning-many more adventures, new knowledge, and unforgettable memories lie ahead! ✨

22/07/2026
03/02/2026

Address

Krashen
Shirak
2634

Telephone

+37477789234

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tooi-Tooi EcoLodge posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tooi-Tooi EcoLodge:

Shortcuts

Share