Դավիթբեկյան խաղեր

Դավիթբեկյան խաղեր Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Դավիթբեկյան խաղեր, Sports Event, Syunik, Kapan.

Սյունիքում անցկացվող ամենամյա երիտասարդական մրցույթ-փառատոն, որտեղ միավորվում է հայրենասիրությունը, ֆիզիկական պատրաստվածությունը, մշակույթն ու մարտական ոգին։

2022 թվականից խաղերը համախմբում են 14-17 տարեկան պատանիների և աղջիկների՝ Հայաստանի բոլոր մարզերի Դավիթբեկյան խաղեր» մրցույթ-փառատոն

Այստեղ միավորվում են հայրենասիրությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը, մշակույթն ու մարտական ոգին։
📍 Սյունիքում անցկացվող միջոցառումը մեկնարկել է 2022 թվականին՝
դառնալով ամենամյա հարթակ 14-17 տարեկան պատանիների և աղջիկների համար՝ մրցելու սպորտային, ռազմամարզական ու մշակութային ոլորտներում։
🤝 Խմբերն ընգրկում են Հայաստանի բոլոր մարզերից եկած մասնակիցներ՝
ներկայացնելով կրթական հաստատություններ, ռազմահայրենասիրական ու հասարակական կազմակերպություններ։
🏞 Խաղերը տեղի են ունենում պատմական Սյունիքում, որտեղ ազատագրական պայքարի ականավոր հերոսներից Դավիթ Բեկի առաջնորդած պայքարն ամրապնդեց ազատության ոգին և հայրենիքի պաշտպանության գաղափարը։
«Դավիթբեկյան խաղերը» ոչ միայն մրցույթ է, այլ շարժում՝
որ ձևավորում է ուժեղ, գիտակից ու պատասխանատու սերունդ։

19/08/2026

📌Այսօրվա օրագրում ներկայացնում ենք «Իմ Սյունիք» և «Արցախ» թիմերի անցած ճանապարհը Դավիթբեկյան խաղերում։

🫂Պահեր, փորձություններ, պայքար ու թիմային ոգի։

🫂Դավիթբեկյան խաղերի յուրաքանչյուր մրցույթի, յուրաքանչյուր օրվա ու յուրաքանչյուր հիշողության հետևում կանգնած է մի մեծ թիմ...
16/08/2026

🫂Դավիթբեկյան խաղերի յուրաքանչյուր մրցույթի, յուրաքանչյուր օրվա ու յուրաքանչյուր հիշողության հետևում կանգնած է մի մեծ թիմ, որի աշխատանքը միշտ չէ, որ երևում է կադրերում։

💚Շնորհակալ ենք մեր կազմակերպիչներին՝ գործադիր մարմնի ղեկավարին և ծրագրի ղեկավարին՝ գաղափարը ամեն տարի կյանքի կոչելու և ամբողջ ընթացքը համակարգելու համար։

💜Շնորհակալ ենք ճամբարի պատասխանատուներին, ովքեր օր ու գիշեր հետևում էին կարգուկանոնին և ապահովում էին մասնակիցների կազմակերպված առօրյան։

💚Առանձնահատուկ շնորհակալություն մեր մարզչական թիմին, որի անմիջական աշխատանքի շնորհիվ յուրաքանչյուր խաղ ու փորձություն ստանում էր իր ընթացքը՝ սկսած վարժությունների ներկայացումից ու կանոնների պահպանումից մինչև թիմերի արդյունքների գնահատումն ու մրցումների կազմակերպված անցկացումը։

💜Շնորհակալ ենք մեր PR և SMM մասնագետներին, ովքեր Դավիթբեկյան խաղերի պատմությունները հասցնում էին մարդկանց՝ պատմելով խաղերի, թիմերի, մասնակիցների ու ամենակարևոր պահերի մասին։

🥰Շնորհակալ ենք ձեր աշխատանքի, նվիրվածության և այս մեծ թիմի մի մասը լինելու համար։

13/08/2026

💚Նոր թիմեր, նոր պատմություններ, նոր հիշողություններ։
Շարունակում ենք ներկայացնել «Դավիթբեկյան խաղեր 2026»-ի օրագրերը։

💜ՈՄԱ Գորիս և Արմաթ Սիսիան՝
թիմեր, որոնք իրենց պայքարով ու ճանապարհով հասան եզրափակիչ փուլ։

💚Յուրաքանչյուր տարի իր հետ բերում է նոր պատմություններ, նոր մարդկանց ու հիշողություններ, որոնք մնում են մեզ հետ։🫂Մի փոքր...
11/08/2026

💚Յուրաքանչյուր տարի իր հետ բերում է նոր պատմություններ, նոր մարդկանց ու հիշողություններ, որոնք մնում են մեզ հետ։

🫂Մի փոքր հետադարձ հայացք՝ «Դավիթբեկյան խաղեր 2026»-ի անկեղծ պահերին։

09/08/2026

💚Բարբառները մեր պատմության, մշակույթի ու ինքնության կենդանի մասն են։
Մեր 2 տարվա մասնակից Անին՝ փոքրիկ բարբառային փորձությամբ։

07/08/2026

Սկսում ենք նոր շարք՝ «Դավիթբեկյան խաղեր 2026. Թիմերի օրագրերը»։

Յուրաքանչյուր տեսանյութում միասին կվերհիշենք առաջին շրջափուլի ամենահիշարժան պահերը, թիմերի ճանապարհը, փորձություններն ու հաղթանակները։

💚Հարժիսի համայնքային թիմ
💚Արագած

💚 «Դավիթբեկյան խաղեր 2026»-ի եզրափակիչ փուլի փակման արարողությունն այս տարի ևս առանձնահատուկ էր։Մեզ հետ էր Արսեն Գրիգորյ...
05/08/2026

💚 «Դավիթբեկյան խաղեր 2026»-ի եզրափակիչ փուլի փակման արարողությունն այս տարի ևս առանձնահատուկ էր։

Մեզ հետ էր Արսեն Գրիգորյանը, ով արդեն հինգերորդ տարին անընդմեջ իր ներկայությամբ ու երգով դառնում է «Դավիթբեկյան խաղերի» անբաժան մասը։

💚Շնորհակալ ենք հավատարմության, ջերմության ու մեր ճանապարհի մասնակիցը լինելու համար։

💚 «Դավիթբեկյան խաղեր 2026»-ի եզրափակիչ փուլի փակման օրը մեզ միացավ «Վարը Վարենկ» մշակութային նախաձեռնությունը՝ ստեղծելով...
03/08/2026

💚 «Դավիթբեկյան խաղեր 2026»-ի եզրափակիչ փուլի փակման օրը մեզ միացավ «Վարը Վարենկ» մշակութային նախաձեռնությունը՝ ստեղծելով ջերմ ու ազգային մթնոլորտ։

🇦🇲 Մասնակիցները միասին սովորեցին ազգային պարեր ու երգեր, խաղացին հայկական ավանդական խաղեր և ևս մեկ անգամ զգացին միասնականության ու հայկական մշակույթի ուժը։

🫂 Շնորհակալություն «Վարը Վարենկ» մշակութային նախաձեռնությանը՝ հետաքրքիր, բովանդակալից և հիշարժան օրվա համար։

Ավարտվեց «Դավիթբեկյան խաղեր 2026»-ը։ 💚Մի քանի օր տևած թեժ ու արժանի պայքարից հետո հաղթողի կոչումը նվաճեց Հարժիսի համայնք...
02/08/2026

Ավարտվեց «Դավիթբեկյան խաղեր 2026»-ը։ 💚

Մի քանի օր տևած թեժ ու արժանի պայքարից հետո հաղթողի կոչումը նվաճեց Հարժիսի համայնքային թիմը։ 🏆

🥈 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց ՈՄԱ Կապանը։

🥉 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց «Գամփռ 01.01» ջոկատը։

🫂 Շնորհավորում ենք հաղթողներին և շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին՝ նվիրումի, կամքի, համախմբվածության և արժանի պայքարի համար։

Address

Syunik
Kapan
3303

Telephone

+37493650618

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Դավիթբեկյան խաղեր posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Դավիթբեկյան խաղեր:

Shortcuts

Share

Category