Ջերմուկի Կ.Ասրյանի անվան շախմատի դպրոց

  • Home
  • Armenia
  • Jermuk
  • Ջերմուկի Կ.Ասրյանի անվան շախմատի դպրոց

Ջերմուկի Կ.Ասրյանի անվան շախմատի դպրոց Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ջերմուկի Կ.Ասրյանի անվան շախմատի դպրոց, Sport & recreation, Jermuk.

26/07/2026

♟️ Շախմատի սիրահարնե՛ր, Գյումրին սպասում է Ձեզ

Օգոստոսի 29-ին Հայաստանի շախմատի ակադեմիան և Alfa Pharm Pharmacy Chain-ը հրավիրում են բոլոր շախմատի սիրահարներին մասնակցելու արագ շախմատի սիրողական անհատական-թիմային մրցաշարին։

Այս տարին առանձնահատուկ է նաև մեր համագործակցության համար․ նշում ենք արդեն 5-ամյա համատեղ ճանապարհը, որի ընթացքում կազմակերպված արագ շախմատի սիրողական մրցաշարերը դարձել են գեղեցիկ առիթ՝ տարբեր սերունդների շախմատի սիրահարներին մեկ վայրում միավորելու համար։

Օգոստոսի 29-ին սպասվում է ևս մեկ շախմատային օր՝ լի մրցակցային պայքարով, թիմային ոգով, նոր ծանոթություններով և, իհարկե, գեղեցիկ պարտիաներով։

Մրցաշարը կանցկացվի Ա և Բ խմբերով՝ անհատական և թիմային հաշվարկով։ Լավագույն մասնակիցներին սպասում են անհատական, թիմային և հատուկ մրցանակներ։

📍 Գյումրի, «Ալեքսանդրովսկի» ռեստորան
📅 Օգոստոսի 29 | 🕥 10:30

✨ Մասնակցությունն անվճար է, իսկ գրանցման հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլ․ հասցեին։

Կանոնադրություն՝ https://tinyurl.com/543w79h2

26/07/2026

🇦🇲 2026 թվականի սեպտեմբերի 2-ից 11-ը Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարերը:

♟️ Անցկացման վայրը՝ Հայաստանի շախմատի ակադեմիա (ք. Երևան, Շևչենկո 34):

📌 Տղամարդկանց մրցաշարի կանոնադրություն՝ https://shorturl.at/3Or6f

📌 Կանանց մրցաշարի կանոնադրություն՝ https://shorturl.at/EgFRw

🏆 Տղամարդկանց մրցաշարում 1-4-րդ տեղերը գրաված շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի տղամարդկանց 2027 թվականի առաջնության առաջին խմբի մրցաշարին:

✅ Տղամարդկանց մրցաշարի Երևանը ներկայացնող մասնակիցները պետք է գրանցվեն հետևյալ հղումով՝ https://forms.gle/MqSC18W6DrgbnvGw7

🏆 Կանանց մրցաշարում 1-10-րդ տեղերը գրաված շախմատիստուհիները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի կանանց 2027 թվականի առաջնության առաջին խմբի մրցաշարին:

✅ Կանանց մրցաշարի մասնակիցները պետք է գրանցվեն հետևյալ հղումով՝ https://forms.gle/74do47195G6Cr2Ac9

‼️ Գրանցման վերջնաժամկետն է օգոստոսի 25-ը՝ ժամը 18:00-ն։

24/07/2026
Եղեգնաձորում տեղի ունեցած արագ շախմատի  մրցաշարում ,որը նվիրված էր Շախմատի միջազգային օրվան մեր սաներից Մնացականյան Վանը...
21/07/2026

Եղեգնաձորում տեղի ունեցած արագ շախմատի մրցաշարում ,որը նվիրված էր Շախմատի միջազգային օրվան մեր սաներից Մնացականյան Վանը պարգևատրվել է մեդալով ,որպես լավագույն արդյունք մինչև 14տարեկաների մեջ։
Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաղթանակներ։✨🎇🌠

21/07/2026

♟️ 102 տարի առաջ այս օրը հիմնադրվեց Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, որը համախմբեց աշխարհի բոլոր ֆեդերացիաներին մեկ տանիքի տակ:

📌 Հուլիսի 20-ը նշվում է որպես Շախմատի միջազգային օր՝ տոն, որը միավորում է միլիոնավոր շախմատիստների, շախմատասերների և խաղի նվիրյալների ամբողջ աշխարհում։

🤗 Հայաստանի շախմատի ֆեդերացիան սիրով և հպարտությամբ շնորհավորում է բոլոր շախմատիստներին, շախմատասերներին և շախմատի նվիրյալներին այս գեղեցիկ տոնի առթիվ և կոչ է անում բոլորին շարունակել տարածել այս հանճարեղ խաղի գեղեցկությունն ու արժեքները, որը դարեր շարունակ եղել է մարդկային մտքի և ստեղծագործականության անբաժանելի մասը:

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

♟️ 102 years ago on this day, the International Chess Federation (FIDE) was founded, bringing together all national federations under one roof.

📌 July 20 is celebrated as International Chess Day, a celebration that unites millions of chess players, enthusiasts, and devoted supporters of the game across the globe.

🤗 The Armenian Chess Federation warmly congratulates all chess players, chess enthusiasts, and devoted supporters of the game on this special occasion. We encourage everyone to continue spreading the beauty and values of this brilliant game, which has been an inseparable part of human intellect and creativity for centuries.

🏆 Շախմատի միջազգային օրվա առթիվ Եղեգնաձորում տեղի ունեցած արագ շախմատի մրցաշարին մասնակցեցին նաև մեր դպրոցի սաները ,բայց...
20/07/2026

🏆 Շախմատի միջազգային օրվա առթիվ Եղեգնաձորում տեղի ունեցած արագ շախմատի մրցաշարին մասնակցեցին նաև մեր դպրոցի սաները ,բայց մրցանակային տեղ գրավեցին Ավետիսյան Դավիթը և Հովսեփյան Վասիլը։Դավիթին մեկ միավոր չբավականացրեց առաջին տեղ գրավելու համար ,նա գրավեց երկրորդ տեղը իսկ Վասիլըը երրորդ տեղը։
Շնորհավորում ենք հերթական հաղթանակի համար և մաղթում հաջողություներ։✨✨✨

🎆🎇🎉Այսօր ողջ շախմատային աշխարհը նշում է Շախնատի միջազգային օրը։♟Խաղատախտակը կյանքն է, իսկ քայլերը՝ մեր որոշումները: Շախմ...
20/07/2026

🎆🎇🎉Այսօր ողջ շախմատային աշխարհը նշում է Շախնատի միջազգային օրը։

♟Խաղատախտակը կյանքն է, իսկ քայլերը՝ մեր որոշումները: Շախմատը մեզ սովորեցնում է մտածել, հարգել հակառակորդին, պատասխանատվություն կրել սեփական սխալների համար և երբեք չհանձնվել, նույնիսկ երբ մնացել ես միայնակ թագավորով:
Ջերմուկի Կ.Ասրյանի անվան շախմատի դպրոցի տնօրինություն շնորհավորում է դպրոցի մարզիչներին և այս իմաստուն խաղի բոլոր սիրահարներին ու պրոֆեսիոնալներին, մաղթելով՝ սուր միտք, անկոտրում կամք և միշտ դեպի առաջ տանող քայլեր: 👑✨
Հարգանքներով՝ Գ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
#Շախմատ #思维

✨Ավարտվեց 3_րդ կարգի որակավորման մրցաշարը։ Մրցաշարի միանձնյա առաջատարը Եդիգարյան Ալենն էր։ Այսպիսով համառ պայքարից հետո ...
13/07/2026

✨Ավարտվեց 3_րդ կարգի որակավորման մրցաշարը։ Մրցաշարի միանձնյա առաջատարը Եդիգարյան Ալենն էր։
Այսպիսով համառ պայքարից հետո իրենց արժանի տղերը զբաղեցրին հետևյալ մարզիկները՝
🥇🏆Եդիգարյան Ալեն 9/8.5 միավոր

🥈Երեմյան Նաիրի 9/6.5 միավոր

🥉Սիմոնյան Հայկ 9/6 միավոր

Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները լրացրին նաև որակավորման 3_րդ կարգը։
🎉🎉🎉Շնորհավորում ենք հաղթողներին մաղթում նորանոր հաղթանակներ։
Գլխավոր մրցավար՝ Հայկ Աղաջանյան։

https://s2.chess-results.com/tnr1453424.aspx?lan=11&art=1&SNode=S0

Ֆոտոշարք մրցաշարի վերջին տուրերից։
13/07/2026

Ֆոտոշարք մրցաշարի վերջին տուրերից։

Address

Jermuk

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ջերմուկի Կ.Ասրյանի անվան շախմատի դպրոց posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share