23/07/2026
2 տարի...
Պատահական չի ընտրվել «Արարատ» անունը։ Արարատը պարզապես լեռ չէ. այն մեր ինքնության, հավատի, տոկունության և հավերժության խորհրդանիշն է։ Դարեր շարունակ այն կանգնած է անսասան՝ դիմանալով ժամանակի բոլոր փորձություններին և շարունակում է ուժ ու հույս ներշնչել յուրաքանչյուր հայի։
Այդ նույն գաղափարով էլ ծնվեց մեր դպրոցը։
Այս երկու տարիների ընթացքում մենք նույնպես անցել ենք բազմաթիվ փորձությունների միջով,կանգնել ենք դժվար ընտրությունների առաջ, եղել են օրեր, երբ թվում էր՝ ամեն ինչ մեր դեմ է։Եղել են դժվարություններ, անհանգստություններ և պահեր երբ ճանապարհը թվում էր շատ դժվար։ Բայց, ինչպես Արարատը, մենք էլ մնացինք ամուր, չհանձնվեցինք և շարունակեցինք առաջ շարժվել՝ հավատալով մեր առաքելությանը չդավաճանելով մեր սկզբունքներին։ Մենք ունեինք միայն մեկ մեծ երազանք՝ ստեղծել մի վայր, որտեղ երեխաները կսիրեն հայկական մշակույթը և կհպարտանան իրենց արմատներով։
Այսօր, հետ նայելով անցած երկու տարիներին, տեսնում եմ ոչ միայն մեր կատարած աշխատանքը, այլև այն մարդկանց, ովքեր եղել են մեր կողքին։ Մարդիկ, ովքեր հավատացել են մեզ, աջակցել են, ոգևորել են և չեն թողել, որ հանձնվենք։
Սրտանց շնորհակալություն եմ հայտնում մեր ուսուցիչներին, ծնողներին, աշակերտներին և բոլոր այն մարդկանց, ովքեր այս երկու տարիների ընթացքում դարձել են «Արարատ» արվեստի դպրոցի մեծ ընտանիքի անդամը։ Ձեր հավատն ու աջակցությունը մեր ամենամեծ ուժն են եղել։
Այս երկու տարիները միայն սկիզբն են։ Վստահ եմ, որ առջևում մեզ սպասում են նոր բեմեր, նոր հաղթանակներ և նոր երազանքների իրականացում։
Շնորհավորում եմ բոլորիս «Արարատ» արվեստի դպրոցի 2-ամյակի առթիվ։
Սիրով՝
Աշոտ Դարբինյան
«Արարատ» արվեստի դպրոցի տնօրեն, գեղարվեստական ղեկավար