29/05/2025
Սարգիս Հունանյանի անչափ գեղեցիկ կրակոցը, Գոռ Հեքիմյանի ոչ պակաս գեղեցիկ անցումը և գոլը։ Երկու դեպքում էլ տղաները առաջ մղեցին Գյումրի ՄՊՀՄԴ թիմին։ Սակայն իրադարձությունների նման զարգացման հետ ոչ մի կերպ հաշտ չէր խաղի գլխավոր մրցավար Նարեկ Հայրապետյանը, ով անողոք գտնվեց գյումրեցիների նկատմամբ պատժելով կարմիր քարտով։ Տեսանյութում երևում է, որ մինչև այդ խախտումը կար խախտում Հունանյանի հետ պայքարում՝ մրցակիցը առանց գնդակին դիպչելու փակում է գյումրեցի ֆուտբոլիստի ճանապարհը և հարվածում նրան, այս ամենը պարոն մրցավարը նկատում է, սակայն չի արձագանքում։ Հաջորդ դրվագում, երբ մեր պաշտպանը կատարում է խախտում, միանգամից ցույց է տալիս կարմիր քարտ համարելով մրցակցին ակնհայտ գոլային հնարավորությունից զրկում։ Սակայն տեսանյութում երևում է, որ եթե չլիներ խախտումը գնդակին հասնում էին ինչպես դարպասապահը այնպես էլ փոխօգնության եկած պաշտպանը։ Հիշեցնենք որ սույն մրցավարը տվյալ առաջնությունում ևս մեկ անգամ դարձել է գյումրեցիների պարտության պատճառ, Էրեբունի թիմի դեմ խաղում չարձանագրելով խփած մաքուր գոլը։ Ավելի ստույգ արձանագրեց, հետո միայն իրեն հայտնի հանգամանքներից ելնելով չեղարկեց այն։