Ֆուտբոլի Աշխարհ

Ֆուտբոլի Աշխարհ Ֆուտբոլային թարմ նորություններ: ♥

13/02/2016

02/06/2015

Ֆուտբոլային թարմ նորություններ: ♥

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն կարող է կարիերան շարունակել ամերիկյան ՄԼՍ լիգայում։36-ամյա ֆուտբոլիստը բ...
26/05/2015

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն կարող է կարիերան շարունակել ամերիկյան ՄԼՍ լիգայում։
36-ամյա ֆուտբոլիստը բանակցություններ է վարում «Նյու Յորք Սիթիի» հետ, որի կազմում հանդես է գալիս նաև Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պիրլոյի ծառայություններով հետաքրքրված է քաթարյան «Ալ Ջայշա» ակումբը, բայց ֆուտբոլիստն ինքը հակված է տեղափոխվելու ԱՄՆ, հաղորդում է «Sky Sport Italia»-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

«Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է, որ հեռանում է «Ռեալից...
26/05/2015

«Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է, որ հեռանում է «Ռեալից»:

«Վերջին անգամ Վալդեբեբասում։ Ես հեռանում եմ, բայց ես կկարոտեմ իմ թիմին՝ «Ռեալին», իմ հիանալի մարզչական շտաբին և իմ բոլոր խաղընկերներին։ Տղաներ, մենք հիանալի ժամանակ ենք ունեցել իրար հետ»,- գրել է Խեդիրան։
Հիշեցնենք, որ Խեդիրայի ծառայություններով են հետաքրքրված «Շալկեն» ու «Բորուսիան»:

Բարսելոնայի լեգենդար կիսապաշտպան Չավի Էրնանդեսն, ով իր վերջին հանդիպումն անցկացրեց Իսպանիայի առաջնությունում, Դեպորտիվոյ...
26/05/2015

Բարսելոնայի լեգենդար կիսապաշտպան Չավի Էրնանդեսն, ով իր վերջին հանդիպումն անցկացրեց Իսպանիայի առաջնությունում, Դեպորտիվոյի հետ հանդիպման ավարտից հետո կիսվել է տպավորություններով:
"Բարսելոնայի կազմում խաղալը արտոնություն էր: Երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ հեռանալ այս ակումբից", - ասել է Չավին, ով դեռևս չի ցանկացել հաջողություն ասել Բարսելոնայի երկրպագուներին. "Ես ցանկանում եմ ևս 2 գավաթ նվաճել Բարսայի կազմում և էլ ավելի ուրախացնել մեր երկրպագուներին":

"Այս պահին ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, քանի որ զգում եմ, թե ինչ սեր են տածում իմ հանդեպ երկրպագուները և իմ խաղընկերները", - եզրափակել է իսպանացին:

«Ռեալի» պաշտպան Խամեսը խոսել է լրագրողների հետ:«Մենք պետք է հաղթեինք: Առաջին կեսում ունեինք 5-6 պահեր: Պատասխան խաղը դժվ...
18/04/2015

«Ռեալի» պաշտպան Խամեսը խոսել է լրագրողների հետ:

«Մենք պետք է հաղթեինք: Առաջին կեսում ունեինք 5-6 պահեր: Պատասխան խաղը դժվար է լինելու, բայց պատրաստվում ենք հաղթել մեր մարզադաշտում: Վստահ ենք մեր ուժերի վրա: Որոշ ժամանակ առաջ խնդիր ունեինք մեծ խաղերում հաղթելու, սակայն հիմա ամեն ինչ լավ է: Մրցակիցը ագրեսիվ է խաղում, սակայն մենք դրա վրա ուշադրություն չենք դարձնի:

Վնասվածքից մի քանի շաբաթ հետո ես արդեն ֆիզիկական վարժությունններ էի անում: Ոչ մի բան չի անհանգստացնում ինձ: Մոտ 2 ամիս ես աշախատում էի, որպեսզի վերադառնամ ավելի ուժեղ»,- ասաց Խամեսը:

Երիտասարդ իսպանացին, ով վերջին մի քանի ամիսների ընթացքում միշտ դուրս էր գալիս մեկնարկային կազմում, արժանանում Անչելոտիի ...
18/04/2015

Երիտասարդ իսպանացին, ով վերջին մի քանի ամիսների ընթացքում միշտ դուրս էր գալիս մեկնարկային կազմում, արժանանում Անչելոտիի գովասանքներին, Խամեսի ու Մոդրիչի վերադարձից հետո նստել է պահեստայինների նստարանին: Իտալացի մարզիչը ավելիին է սպասում 22-ամյա կիսապաշտպանից: Անչելոտին ցանկանում է, որ Իսկոն խաղա թիմի համար, այլ ոչ թե միայնյակ տիրի գնդակին:

Անչելոտիի ու Իսկոյի միջև խնդրից հետո իսպանական թերթերում հայտնվել են տեղեկություններ, թե Իսկոն հնարավոր է հեռանա ակումբից: ՊՍԺ-ի ու «Չելսիի»» սկաուտները ցանակնում են հասկացնել Իսկոյին, որ նա ավելիին է արժանի: Սակայն, Անչելոտին Իսոյի խաղի սիրահար է: Իտալացուն շատ է դուրս գալիս Իսկոյի խաղաոճը: Նա ամեն ինչ կանի, որպեսզի երիտասարդ տաղանդը մնա թիմում:

Կարլո Անչելոտին  20 ֆուտբոլիստների է հայտավորել «Մալագայի» դեմ խաղին մասնակցելու համար:«Ռեալի» հայտացուցակը․Դարպասապահնե...
18/04/2015

Կարլո Անչելոտին 20 ֆուտբոլիստների է հայտավորել «Մալագայի» դեմ խաղին մասնակցելու համար:

«Ռեալի» հայտացուցակը․

Դարպասապահներ՝ Կասիլյաս, Նավաս, Պաչեկո
Պաշտպաններ՝ Կարվախալ, Արբելոա, Ռամոս, Պեպե, Նաչո, Վարան, Մարսելո
Կիսապաշտպաններ՝ Լուկաս Սիլվա, Մոդրիչ, Իսկո, Իլյարամենդի, Կրոս, Խամես, Բեյլ
Հարձակվողներ՝ Ռոնալդու, Չիչարիտո, Խեսե

Կատալոնական Բարսելոնայի ղեկավարությունը շարունակում է քննարկել բոլոր հնարավոր տարբերակները Թուրինի Յուվենտուսի կիսապաշտպ...
18/04/2015

Կատալոնական Բարսելոնայի ղեկավարությունը շարունակում է քննարկել բոլոր հնարավոր տարբերակները Թուրինի Յուվենտուսի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերն իրակացնելու համար:
Բարսելոնան արդեն իսկ 1 պաշտոնական առաջարկ կատարել է Յուվենտուսին` Պոգբայի համար առաջարկելով 70 միլիոն եվրո, սակայն այդ առաջարկն իտալական ակումբի ղեկավարները մերժել են:

Այնուամենայնիվ, Բարսելոնայի մարզական խորհրդի անդամ Արիդեո Բրայդան վստահ է, որ Բարսելոնան կարող է համաձայնության հասնել Յուվենտուսի հետ և այս անգամ պատրաստվում է օգտագործել Բարսելոնայի եզրային պաշտպան Մարտին Մոնտոյային, ում հանդեպ հետաքրքրություն Յուվեն արդեն ցուցադրել է:

Sport.es պարբերականի համաձայն` անձամբ Պոգբան իր ծառայություններով հետաքրքրվող ակումբների շարքից իր նախապատվությունը տալիս է Բարսելոնային:

Դանի Ալվեսը մարզվել է ընդհանուր խմբում, Թոմաս Վերմալենը մարզման զգալի մասն անցկացրել է ընդհանուր խմբում, իսկ Անդրես Ինիե...
18/04/2015

Դանի Ալվեսը մարզվել է ընդհանուր խմբում, Թոմաս Վերմալենը մարզման զգալի մասն անցկացրել է ընդհանուր խմբում, իսկ Անդրես Ինիեստան մարզվել է անհատական ծրագրով:
Այսօր կեսօրին կատալոնական Բարսելոնան ակումբի Սյուտատ Էսպորտիվա մարզաբազայում վերջին մարզումն է անցկացրել Լա Լիգայի 32-րդ տուրի շրջանակներում կայանալիք Վալենսիայի հետ խաղից առաջ:

Դանի Ալվեսը և Թոմաս Վերմալենը մարզվել են ընդհանուր խմբում, իսկ Անդրես Ինիեստան, ով ՊՍԺ-ի հետ խաղում փոխարինվեց սուր ցավերի պատճառով, այսօր մարզվել է անհատական ծրագրով:

Address

Erevan
EREVAN

Telephone

+37498997123

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ֆուտբոլի Աշխարհ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ֆուտբոլի Աշխարհ:

Shortcuts

Share