01/09/2026
Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը։ Թող նոր ուսումնական տարին լինի խաղաղության, հաջողության և հաղթանակների տարի։ 🇦🇲🥋📚
Սիրելի՛ աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ, մարզիչներ և մարզասերներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։
Նոր ուսումնական տարին նոր նպատակների, գիտելիքների, ձեռքբերումների և հաղթանակների սկիզբ է։ Մաղթում եմ մեր բոլոր երեխաներին առողջություն, հաջողություն, բարձր առաջադիմություն և վստահ քայլեր դեպի իրենց երազանքները։
Թող դպրոցական տարին լի լինի նոր գիտելիքներով, գեղեցիկ ընկերություններով և հիշարժան ձեռքբերումներով, իսկ մեր մարզիկներին մաղթում եմ ուժ, կամք, կարգապահություն և նորանոր մարզական հաղթանակներ։
Հարգանքով՝
Հայաստանի Կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ
Սպարտակ Գասպարյան