Velo Club-ը կենսախինդ, ակտիվ, արկածասեր և էքստրիմի սիրահար երիտասարդների ակումբ է: Ակումբը հիմնադրվել է 2014 թ.-ին: Velo Club-ում հեծանվասերները հնարավորություն ունեն միմյանց հետ փոխանակվել իրենց փորձով, արկածներով, հմտություններով և կյանքից քաղել ամենաարկածայինն ու հետաքրքրականը, չէ՞ որ ակումբի անդամներից շատերը փոխել են իրենց կյանքի ռիթմն ու գույները հենց հեծանվի միջոցով: Velo Club-ն առանձնանում
է իր կիրակնօրյա էքստրիմալ արշավներով: Յուրաքանչյուր կիրակի ակումբակից հեծանվասերներն արշավում են Հայաստանի նախապես ընտրված գողտրիկ վայրերից մեկը և անմոռանալի հեծանվային արշավ անցկացնում ողջ օրվա ընթացքում: Ակումբի կիրակնօրյա արշավներին կարող են մասնակցել բոլոր հեծանվասերները՝ անկախ իրենց հեծանիվ վարելու արհեստավարժությունից: Ակումբը կազմակերպում է հեծանվային անմոռանալի արշավներ ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանից դուրս: Ակումբակիցների հավաքատեղին՝ ավտոտնակը կամ «գարաժը», ակումբի հատկանշական խորհրդանիշն է: Գարաժում իրականացվում են հեծանիվների պրոֆիլակտիկ զննում և վերանորոգման աշխատանքներ: Շտկվում են երկանիվ նժույգին հուզող բոլոր խնդիրներն ու անսարքությունները: Ինչպես նաև գարաժը ծառայում է հեծանիվների կայանատեղի թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժեմկետ կայանման համար: Ակումբը կազմակերպում է նաև մի շարք այլ հետաքրքիր և բազմաբնույթ միջոցառումներ, մասնավորապես՝ կինոդիտումներ, հեծանվային ուսուցողական վարժանքներ և այլն: Ակումբի երկարաժամկետ նպատակներն են՝ 1.Առողջ ապրելակերպի գաղափարի տարածում, 2.Որակապես նոր մակարդակի հեծանվային մշակույթի ներդրում Հայաստանում, 3.Ակումբի շրջանակներում Հայաստանի բոլոր հեծանվասերների միավորում, 4.Այնպիսի հարթակի ստեղծում, որտեղ յուրաքանչյուրը կարող է սոցիալականացվել, սովորել դրական մտքեր և մտածելակերպ ունենալուն և մշտապես ինքնազարգանալ՝ ընդլայնելով իր աշխարհայացքը: 2020ին ավելավրել ենք ևս մեկ ծառայություն՝ Photo AdvenTours։ Այն իրենից ներկայացնում է լուսանկարչության դասընթացներ՝ վայրի բնության գրկում։ Ուսանողները հեծանիվներով կամ քայլարշավով ուղևորվում են որևէ մի գեղեցիկ վայր և այնտեղ լուսանկարում բնությունը կամ կենդաններին։
Հարգելի այցելու,եթե դուք նախընտրում եք ակտիվ կենսակերպը, սիրում եք էքստրեմալ և հետաքրքիր արշավներ, տիրապետում եք հեծանիվ վարելու տեխնիկային կամ ցանկանում եք սովորել, ապա ճիշտ ժամանակն է համալրելու մեր արկածասեր ակումբի շարքերը:
Սիրով սպասում ենք Ձեզ: