FacTum

FacTum Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from FacTum, Sports Event, Erevan.

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում «Պադերբորնի» նկատմամբ ...
23/02/2020

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում «Պադերբորնի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Մենք կատարեցինք մեր առաջ դրված գլխավոր խնդիրը, որը 3 միավոր վաստակելն էր: Մարտավարական փոփոխության արդյունքում մենք չկարողացանք ցուցադրել այն ֆուտբոլը, որը ցուցադրել ենք միշտ:

2:2 հաշվից հետո հասկանում էինք, որ չհաղթելու իրավունք չունենք: Հաղթեցինք մեր թիմային խաղի շնորհիվ»,- Նոյերի խոսքը փոխանցում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Բավարիան» հետնապահ «Պադերբորնի» նկատմամբ հաղթանակ տարավ 3:2 հաշվով:

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում մրցեց «Բոլոնիայի» հետ: Պորտուգալացի Պաուլու Ֆոնսե...
08/02/2020

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում մրցեց «Բոլոնիայի» հետ: Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը պարտություն կրեց 2:3 հաշվով:

16-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Բոլոնիայի» իտալացի հարձակվող Ռիկարդո Օրսոլինին: 22-րդ րոպեին «Բոլոնիայի» հոլանդացի պաշտպան Ստեֆանո Դենսվիլը դարձավ ինքնագոլի հեղինակ: 26-րդ րոպեին «Բոլոնիային» հաշվի մեջ առաջ մղեց Գամբիան ներկայացնող հարձակվող Մուսա Բերոուն, որը 51-րդ րոպեին դուբլ ձևակերպեց: 72-րդ րոպեին Բրունո Պերեսի փոխանցումից հետո «Ռոմայի» երկրորդ գոլը գլխի հարվածով խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Վնասվածքից ապաքինվելուց հետո Մխիթարյանն առաջին հանդիպումն էր անցկացնում «Ռոմայի» կազմում: 31-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ էր դուրս եկել «Ռոմայի» մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Այժմ «Ռոման» ունի 39 միավոր և մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է:

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկ...
07/02/2020

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը:

Հատկանշական է, որ արգենտինացին ռեկորդային՝ 7-րդ անգամ է ճանաչվում Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Ամսվա լավագույնի հավակնորդների թվում էին նաև Ալիսոն Բեկերը, Աբդուլայե Դուկուրեն, Ջեք Գրիլիշը, Ջորդան Հենդերսոնը, Այոսե Պերեսը և Ջեք Սթիվենսը:

Ագուերոն հունվար ամսվա ընթացքում 6 գոլի հեղինակ է դարձել ու կատարել 2 գոլային փոխանցում:

Իտալիայի, «Ինտերի», «Յուվենտուսի» և «Միլանի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն, ինչպես նաև Զբիգնև Բոնեկը, որը հանդես էր գ...
07/02/2020

Իտալիայի, «Ինտերի», «Յուվենտուսի» և «Միլանի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն, ինչպես նաև Զբիգնև Բոնեկը, որը հանդես էր գալիս «Յուվենտուսի», «Ռոմայի» և Լեհաստանի ազգային հավաքականի կազմում, կընդգրկվեն Իտալիայի ֆուտբոլի Փառքի սրահում: Պաշտոնական արարողությունը տեղի կունենա մայիսի 4-ին:

Պիռլոն կարիերայի ընթացքում նվաճել է 2006 թվականի աշխարհի գավաթը, Չեմպիոնների լիգայում երկու հաղթանակ տարել և Իտալիայի առաջնությունը հաղթել վեց անգամ:

Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը վստահեցրել է, որ իր հաճախորդը առնվազն 2 տարի խաղալու է «Ռեալում».«Զիդանը չի ցանկանո...
07/02/2020

Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը վստահեցրել է, որ իր հաճախորդը առնվազն 2 տարի խաղալու է «Ռեալում».

«Զիդանը չի ցանկանում բաժանվել խաղացողից: Իսկ թե ինչու Բեյլը չի հայտնվում հայտացուցակում, նրանից հարցրեք: Բեյլը երջանիկ է «Ռեալում», և նա ու Զիդանը հրաշալի հարաբերություններ ունեն»,-ասել է գործակալը:

Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013 թ-ին՝ «Տոտենհեմից»՝ 101 մլն եվրոյի դիմաց: Լա լիգայի այս մրցաշրջանում ուելսցին մասնակցել է 12 խաղի՝դառնալով 2-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Address

Erevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when FacTum posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category