ՀՊՏՀ Երևան Ֆուտզալի ակումբ - ASUE Yerevan Futsal Club

ՀՊՏՀ Երևան Ֆուտզալի ակումբ - ASUE Yerevan Futsal Club "ՀՊՏՀ Երևան" թիմը հանդիսանում է 2014-2015 և 2015-2016թթ. ՀՀ ֆուտզալի առաջնության և 2018թ., 2020թ. Ֆուտզալ Ա Լիգայի Չեմպիոն։

ՀՊՏՀ-Համալսարանական հավաքական թիմը, որը ձևավորվել է ՀՊՏՀ և Պլեխանովի անվ. Համալսարանի ուսանողներից, մարզիչներ՝ Հովհաննես...
16/03/2026

ՀՊՏՀ-Համալսարանական հավաքական թիմը, որը ձևավորվել է ՀՊՏՀ և Պլեխանովի անվ. Համալսարանի ուսանողներից, մարզիչներ՝ Հովհաննես Գաբրիելյանի և Գևորգ Պապյանի ղեկավարությամբ մասնակցում է Հայաստանի ֆուտզալի գավաթի խաղարկությանը և այսօր գրանցեց իր առաջին հաղթանակը՝ 10:2 հաշվով առավելության հասնելով Մանոր Մատրիքս թիմի նկատմամբ:
Խաղի տեսագրությունը կցվում է.

Nyd de videoer og den musik, du holder af, upload originalt indhold, og del det hele med venner, familie og verden på YouTube.

13/03/2026
06/03/2026
25/01/2026

An absolute classic 🍿

23/01/2026

🇦🇲 Հայաստաաաաա՜ն

✅ Եվրոպայի առաջնությունում մեկնարկում ենք պատմական հաղթանակով: Միհրան Դերմենջյանը դուբլ գրանցեց:

✨ Շարժվում ենք առաջ՝ նոր հաղթանակների հետևից:

https://www.ffa.am/hy/news/Armenian-futsal-team-starts-by-voctor-in-euro

31/12/2025

🇬🇧 English text below 👇
ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Հարգելի΄ գործընկերներ, սիրելի΄ ուսանողներ, 2025 թվականը մեզ համար եղել է վերափոխումների, փորձությունների, նոր գիտելիք ու հմտություններ յուրացնելու, միևնույն ժամանակ՝ համախմբման, փոխաջակցության, նշանակալի ձեռքբերումների և արդյունքների ապահովման ժամանակաշրջան։ Ես խորապես համոզված եմ, որ մեր համալսարանը հարուստ է իր հմուտ ու բանիմաց աշխատողներով և հիասքանչ ուսանողներով։ Ուրախ եմ, որ մեր հավաքական ջանքերով կարողացել ենք ապահովել աշխատանքի և ուսումնառության համար նպաստավոր, ստեղծարար մի միջավայր, որտեղ գիտական ու ակադեմիական կազմի գիտելիքն ու փորձը, ինչպես նաև դրա փոխանցման մեթոդներն ու գործիքակազմերը մեր ուսանողներին ընձեռում են մասնագիտական հմտություններ, մտածողություն, արժեքներ ձեռք բերելու, բարձրակարգ մասնագետ ու պատասխանատու քաղաքացի դառնալու լայն հնարավորություններ, ինչից մեր ուսանողներն օգտվում են լավագույնս։ Գիտելիք ձևավորելու և փոխառնելու ուղղությամբ գործադրվող ձեր ամենօրյա ջանքն ու հետևողական աշխատանքը ապացուցում են, որ կրթական միջավայրը իրապես կարող է լինել ոգեշնչող, հոգատար և առաջադեմ։
Սիրելի' գործընկերներ և ուսանողներ, 2026 թվականի նորամուտին սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում եմ խաղաղություն, առողջություն և նորանոր ձեռքբերումներ։ Թող նոր տարին բոլորիս բերի համերաշխություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ Թող գալիք տարում յուրաքանչյուր երիտասարդ շարունակի զգալ, որ իր ներուժն ու երազանքները կարևոր են փոփոխությունների նախաձեռնման ու առաջ մղման համար, և յուրաքանչյուր ավագ գործընկեր շարունակի զգալ, որ իր փորձն ու իմաստությունը գնահատված են։
Վստահ եմ՝ 2026-ին մենք միասին շարունակելու ենք կառուցել մեր պատկերացումների համալսարանը: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Թող ձեր տներում միշտ տիրի ջերմություն, հավատ և սեր։
Հարգանքով՝
Արմեն Գրիգորյան
ՀՊՏՀ ռեկտոր
_______________________

Holiday Message from ASUE Rector Armen Grigoryan

More 👇
https://asue.am/en/news/holiday-message

Address

Երևան

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՊՏՀ Երևան Ֆուտզալի ակումբ - ASUE Yerevan Futsal Club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ՀՊՏՀ Երևան Ֆուտզալի ակումբ - ASUE Yerevan Futsal Club:

Shortcuts

Share

Category