Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոց ՊՈԱԿ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոց ՊՈԱԿ

Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոց ՊՈԱԿ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոց ՊՈԱԿ, Gym/Physical Fitness Center, Հրանտ Շահինյան 2, Yerevan.

❤️Սիրելի՛ մարզիկներ,Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ ձեզ։✨️Դուք մեր հպարտությունն եք...
01/06/2026

❤️Սիրելի՛ մարզիկներ,
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ ձեզ։
✨️Դուք մեր հպարտությունն եք՝ ուժեղ, նպատակասլաց և հաղթանակների ձգտող։
🏆Թող սպորտը ձեզ սովորեցնի հավատալ սեփական ուժերին, հաղթահարել դժվարությունները և միշտ առաջ շարժվել։
♥️Մաղթում եմ առողջություն, երջանիկ մանկություն, անսպառ կամք և նորանոր հաղթանակներ՝ թե՛ մարզահրապարակում, թե՛ կյանքում։
🏅Երեխանե՛ր, պայքարեք համառ և հաղթեք արժանապատվորեն։
Սիրով՝
Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի տնօրեն Գ.Գևորգյան🏆🌟

30/05/2026

Հայ ժողովուրդն ունի 14 օլիմպիական չեմպիոն, սակայն նրանցից առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առաջին հայ օլիմպիական չեմպիոնը՝ Հրանտ Շահինյան, որը փառավորվել է ոչ միայն իր բացառիկ մարզական նվաճումներով, այլև մարդկային բարձր արժեքներով, ազնվությամբ ու վեհ նկարագրով։ Պատահական չէ, որ 2026 թվականի մայիսի 27-ին անցկացված հուշամրցաշարը նվիրված էր նրա հիշատակի 30-րդ տարելիցին՝ որպես մեծարանքի և երախտագիտության տուրք նրա անմար հիշատակին։
Վստահ եմ, որ արձանագրված հաջողություններն ու սպասվող ձեռքբերումները դեռ առջևում են։ Մարզադպրոցի տնօրինությունն ու մարզչական անձնակազմը հետևողական ու նվիրված աշխատանք են իրականացնում՝ վերականգնելու հաստատության արժանի համբավը, հաղթահարելու տարիների ընթացքում կուտակված դժվարություններն ու բացթողումները և ստեղծելու նոր հաղթանակների ու նվաճումների ամուր հիմքեր։ Նրանց ջանքերի, մասնագիտական նվիրումի և պատասխանատու աշխատանքի շնորհիվ մարզադպրոցը վստահորեն շարժվում է զարգացման և նոր հաջողությունների ճանապարհով։

Հավերժ Փառք Մեծ Մարզիկին 🙏

27/05/2026
Հարգելի մարմնամարզության սիրահարներ սիրով հրավիրում ենք Ձեզ ' ներկա գտնվելու  առաջին հայ օլիմպիական չեմպիոն' Հրանտ Շահին...
25/05/2026

Հարգելի մարմնամարզության սիրահարներ սիրով հրավիրում ենք Ձեզ ' ներկա գտնվելու առաջին հայ օլիմպիական չեմպիոն' Հրանտ Շահինյանի հիշատակի 30-րդ տարելիցի նվիրված հուշամրցաշարին:
Հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 27ին ժամը 13-00ին:
Սիրով սպասում ենք բոլորիդ մեր մարզադպրոցում':
Տնօրինություն
Հասցե'
Հրանտ Շահինյան 2

Մեր մարզադպրոցի  ակրոբատ մարզիկ-մարզուհիմերը, մարզիչ' Ա. Գրիգորյանի գլխավորությամբ մայիսի 7-ից, 10-ը մասնակցեցին Կապան ք...
12/05/2026

Մեր մարզադպրոցի ակրոբատ մարզիկ-մարզուհիմերը, մարզիչ' Ա. Գրիգորյանի գլխավորությամբ մայիսի 7-ից, 10-ը մասնակցեցին Կապան քաղաքում անցկացված ակրոբատիկայի բաց առաջնությանը:
Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի ակրոբատները իրենց գեղեցիկ ելույթով հիացրեցին մարզասերներին, իսկ մրցաշարում գրավեցին մրցանակային տեղեր:
Մարզադպրոցի տնօրեն' Գ. Գևորգյանը շնորհավորեց մարզիկ- մարզուհիներին, իսկ մարզիչ' Ա. Գրիգորյանին մաղթեց նորանոր հաղթանակներ եկող մրցաշարերում:

Սույն թվականի ապրիլի 23-ից ապրիլի 27-ը Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաք Վարշավայում տեղի է ունեցել «Գեղարվեստական մար...
27/04/2026

Սույն թվականի ապրիլի 23-ից ապրիլի 27-ը Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաք Վարշավայում տեղի է ունեցել «Գեղարվեստական մարմնամարզության¦ > XVIII-րդ միջազգային մրցաշար, որին մասնակցել են «Հրանտ Շահինյանի անվան գեղարվեստական մարմնամարզության մարզուհիներըը՝ գեղարվեստական մարմնամարզության երիտասարդականի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, մեր մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ Լուիզա Սադյանի գլխավորությամբ: Մրցաշարին մասնակցել են մեր մարզադպրոցի մարզուհիներից՝
1. Ավետյան Էլինա զբաղեցրել է 1-ին տեղ բազմամարտում:
2. Վորոպաևա Լուիսա 2-րդ տեղ բազմամարտում:
«Միս Արտիտիզմ¦ անվանակարգը շնորհվել է մեր մարզադպրոցի մարզուհի Լուիսա Վորոպաևային Շվեյցարիան ներկայացնող գլխավոր մրցավար, FIG միջազգային բարձրագույն կարգի մրցավարի կողմից:
3. Սայադյան Դանիելա 2-րդ տեղ և Սականյան Սոֆիա 1-ին տեղ , մարզիչ Գ Ներսիսյան

Սպորտային մրցումներից հետո մասնակիցները այցելեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող, որտեղ խոնարհումով հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:
Միջոցառումը դարձավ ոչ միայն սպորտային, այլև դաստիարակչական կարևոր նախաձեռնություն, որը միավորեց երիտասարդներին՝ ընդգծելով ինչպես առողջ ապրելակերպի, այնպես էլ ազգային ինքնության գիտակցման կարևոր դրսևորում:
«Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց¦-ի տնօրինությունը հատուկ շնորհակալություն է հայտնում մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ Լ. Սադյանին և մարզուհիներին:
❤️💙🧡

Այսօր Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի տնօրեն' Գ. Գևորգյանը և ուս. գծով  տնօրենի տեղակալ' Լ. Պողոսյանը ընդունեցին նույն...
16/04/2026

Այսօր Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի տնօրեն' Գ. Գևորգյանը և ուս. գծով տնօրենի տեղակալ' Լ. Պողոսյանը ընդունեցին նույն մարզադպրոցի գեղարվեստական մարմնամարզության մարզիչ' Լուիզա. Սադյանին և իր գեղեցկուհի մարզուհիներին:
Շնորհավորելով մարզիչ' Լուիզա Սադյանին և մարզուհիներին սպորտի վարպետի թեկնածու լինելու կապակցությամբ:
1.Միրզոյան Գոհարիկ
2.Հարությունյան Եվա
3.Գագինյան Վիկտորիա
4 Հարությունյան Լյուսի
5.Ադամյան Լիլիա
6 Նիկողոսյան Մերի
7. Սարգսյան Անի
Տնօրենը իր խոսքում նշեց, որ յուրաքանչյուր հարցում պատրաստ է աջակցել մարզիչներին և մարզիկներին ավելի բարձր ցուցանիշներ ցուցաբերելու համար:

Address

Հրանտ Շահինյան 2
Yerevan
0070

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00
Saturday 10:00 - 14:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոց ՊՈԱԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share