26/08/2026
🇦🇲🤝🇷🇺 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում, պատանիների աշխարհի առաջնության շրջանակում, տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում Հայաստանի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանի և Ռուսաստանի խառը մենամարտերի (MMA) միության նախագահ Սերգեյ Ֆատեևի միջև։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Ռուսաստանի խառը մենամարտերի (MMA) կառույցների միջև փոխհամագործակցության, փորձի փոխանակման և հետագա համատեղ ծրագրերի իրականացման մի շարք կարևոր հարցեր։
Կողմերը կարևորեցին երկու երկրների մարզական կառույցների միջև համագործակցության զարգացումն ու ամրապնդումը՝ նպատակ ունենալով նոր հնարավորություններ ստեղծել մարզիկների և մարզիչների համար, ինչպես նաև նպաստել խառը մենամարտերի (MMA) հետագա զարգացմանը։
🇦🇲🤝🇷🇺 Միասին՝ հանուն MMA-ի զարգացման և նոր հնարավորությունների:
🇦🇲🤝🇷🇺 ОФИЦИАЛЬНАЯ ВСТРЕЧА
В столице ОАЭ, Абу-Даби, в рамках чемпионата мира по ММА среди юношей состоялась официальная встреча Президента Федерации смешанных боевых единоборств (MMA) Армении Гарегина Агабаляна и Президента Союза смешанных боевых единоборств (MMA) России Сергея Фатеева.
В ходе встречи стороны обсудили важные вопросы развития взаимного сотрудничества, обмена опытом и реализации совместных проектов между организациями ММА Армении и России.
Особое внимание было уделено дальнейшему развитию и укреплению взаимодействия между спортивными структурами двух стран, созданию новых возможностей для спортсменов и тренеров, а также дальнейшему развитию смешанных боевых единоборств (MMA).
🇦🇲🤝🇷🇺 Вместе — ради развития MMA, укрепления сотрудничества и новых возможностей!
Союз ММА России