02/06/2020
🍀Կալցիում + մագնեզիում + ցինկ համալիրը մակրո և միկրոէլեմենտների վիտամինային համադրություն է: Այն մատչելի է որպես սննդի ակտիվ հավելանյութ և նախատեսված է մարմնի, ատամների, մազերի և եղունգների ոսկրային կառուցվածքների ամրապնդման, ինչպես նաև կմախքի մկանների և սրտի բնականոն գործունեությունը պահպանելու համար:
✅Կալցիումը հանդիսանում է օրգանիզմի բազմաթիվ ֆիզիոլոգիական պրոցեսներում մասնակցություն ունեցող տարր: ❎Նրա բավարար ընդունումը չափազանց կարևոր է առողջության պահպանման համար:
❎Կալցիումը ոսկորների և ատամների ձևավորման կարևորագույն նյութն է ,այն մտնում է նաև արյան, բջջային և հյուսվածքային հեղուկների կազմի մեջ։ Մասնակցում է արյան մակարդման գործընթացին ,ուժեղացնում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները ,կարևոր է սրտի և նյարդային համակարգի համար ։
✅Մագնեզիումն անհրաժեշտ է մկանային և նյարդային համակարգի ֆունկցիաների և սրտի նորմալ աշխատանքի համար: ❎Այս հանքանյութն ամուր է պահում ոսկորները և նպաստում է իմունային համակարգի առողջությանը: Մագնեզիումը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, նպաստում է էներգիայի արձակմանը և սինթեզում սպիտակուցը: ❎Մագնեզիումը դրական ազդեցություն է թողնում սրտանոթային հիվանդությունների, բարձր ճնշման և շաքարախտի բուժման վրա:Մագնեզիումն այնպիսի քիմիական տարր է, որն օգնում է, որպեսզի օրգանիզմը կալցիումը հեշտ ներծծի: ❎Մագնեզիումն է նպաստում ատամների և ոսկորների ձևավորմանը և ամրացմանը:
❎Մագնեզիումն ապահովում է ոսկորների խտությունը, դրա պակասից է առաջանում օստեոպորոզը: Մագնեզիումը կարգավորում է կալցիումի, վիտամին D-ի, պղնձի, ցինկի մակարդակն օրգանիզմում: ❎Շատ կարևոր է աճման տարիքում և հետագա տարիներին օգտագործել մագնեզիումով, կալցիումով և վիտամին D-ով հարուստ սնունդ, քանի որ դա կանխում է օստեոպորոզ հիվանդության ի հայտ գալը:
✅Ցինկը համարվում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիան ուժեղացնող լավագույն միջոցներից ։ ❎Կարևոր դեր է խաղում արյունաստեղծման գործում, մասնակցում է մարսողական ֆերմենտների սինթեզին, անհրաժեշտ է նաև տեսողության համար , ազդում է գլխուղեղի և նյարդային համակարգի աշխատանքի վրա։ ❎Ոսկորների և ատամների ամրությունը , մազերի և մաշկի վիճակը նույնպես կախված են ցինկի քանակությունից։
‼️‼️‼️
Այս պահին ունենք 2 տուփ առկա
3-ը 1-ում 100 հատ
Արժեքը ՝ 8000 դրամ