Համավարակի ժամանակ, երբ առաջ եկան օնլայն հարթակում դասավանդման հետ կապված մի շարք խնդիրներ, ցանկություն առաջացավ կիսվել փորձով և օգնել ՀՀ ուսուցչուհիներին այս հարցում։
Smart Notebook ծրագրով վերապատրաստման անհրաժեշտությունն այդ օրերի համար յուրօրինակ լուծում էր, օնլայն հարթակում հագեցած և արդյունավետ դաս անցկացնելու համար, որի մեջ կարող է լինել մեդիա հարթակով աշխատանք, տեսական և գործնական բնույթ
ի աշխատանքներ։
Այն իր մեջ ամփոփում է դասի բոլոր տիպերի համար գործիքներ՝ որոնք դասը դարձնում են ոչ միայն ամբողջական, այլ նաև ձայնային էֆեկտներով, տեսանյութերով, անիմացիաներով և եռաչափ պատկերներով, ՏՀՏ բոլոր գործիքների կիրառմամբ հագեցած։ ․ ․ ․ ․ ․ ․
Smart դասը ոչ միայն օնլայն դասավանդման համար է , այլ նաև դասարանում դաս անցկացնելու համար՝ էլեկտրոնային գրատախտակի կամ պրոյեկտորի առկայության դեպքում։ ․
Ուսուցման ընթացքը կառուցված է տեսական և գործնական դասերի հիման վրա, այն կարելի է իրականացնել, թե՛ օնլայն և թե՛ առկա ձևաչափով։ Դասերի անցկացմանը զուգահեռ ուսուցիչներին տրամադրվում է դասի մանրակրկիտ բացատրությունը տեսանյութի միջոցով, ինչն էլ դասը բաց թողնելու կամ լավ չընկալելու դեպքում օգնում է հասկանալ և կատարել հանձնարարությունը։
Ծրագրի ավարտին ուսուցչուհիները հմտորեն կարողանում էն ինքնուրույն օգտվել Smart Notebook ծրագրի գործիքաշարից, պատրաստել Smart դասեր , որոնք էլ պահպանվում են օնլայն հարթակում՝ հնարավորություն տալով մնացած ուսուցչուհիներին , ովքեր տիրապետում են ծրագրին, կիրառել այն իրենց դասերի մեջ։ ։