24/06/2026
Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Ֆուդոկան կարատեի Ասիայի բաց առաջնությունը, որը համախմբեց ավելի քան 700 մարզիկների, մարզիչների, մրցավարների և պատվիրակների աշխարհի տարբեր երկրներից 🇦🇲🇷🇺
Վանաձորում և Դիլիջանում անցկացված պատմական մրցաշարը դարձավ ոչ միայն բարձրակարգ մարզական իրադարձություն, այլև ժողովուրդների բարեկամության և համագործակցության հարթակ🥋
Հայաստանի հավաքականը փայլուն ելույթ ունեցավ՝ թիմային հաշվարկով զբաղեցնելով 1-ին տեղը, իսկ հայ մարզիկները նվաճեցին նաև բոլոր 6 տիտղոսային գոտիները՝ ևս մեկ անգամ բարձր պահելով Հայաստանի մարզական պատիվը միջազգային ասպարեզում🏆
Հետադարձ կապ՝
📞 077 70 65 99 / 091 21 23 75
📍 ք. Վանաձոր, Թատերական 9
#մարտարվեստ #կարատե #սպորտ #մարզիկներ