23/11/2024
English below
Բորիսովկա ՍՊԸ-ն Հայաստանում առաջինն է արտադրել իտալական տեսակի մոցարելլա պանիր, որի տարածմանն ու
արտադրական տեսականու ընդլայնմանը սիրով մասնակցել է նաև ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը՝
Ծրագրի աջակցությամբ Բորիսովկա ՍՊԸ-ն ձեռք բերեց Մոցարելլա պանրի պատրաստման նոր մոդելի ևս մեկ սարքավորում: Արդյունքում զգալիորեն ավելացան բուրրատտա և ստրաչատելլա նոր պանրատեսակների արտադրական ծավալները։
🤝Առհասարակ, ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը մշտապես ձգտում է իր շահառուներին ցուցաբերել բազմակողմանի օգնություն։
Տեխնիկական աջակցությունից զատ, ծրագիրը նպաստում է նաև իր շահառուների արտադրանքի ճանաչելիության
բարձրացմանը, նոր բիզնես կապերի ձևավորմանն ու բիզնեսի ամրապնդմանը ՝ ցուցահանդեսների, բիզնեսը բիզնեսի
համար B2B միջոցառումների, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվության ու վերապատրաստման դասընթացների միջոցով։
Բորիսովկա ՍՊԸ-ի հաջողության պատմության մանրամասներին ծանոթացեք ստորև․
🧀Borisovka LLC in Armenia was the first to produce Italian-style mozzarella cheese. The AGRI CAMP Program has actively contributed to its distribution and the expansion of its product range.
With the Program's support, Borisovka LLC acquired another piece of equipment for producing mozzarella cheese of a new model. As a result, the production volumes of new cheese varieties, burrata
and stracciatella, increased significantly.
🤝In general, the AGRI CAMP Program consistently aims to provide its beneficiaries with comprehensive assistance. Beyond technical support, the Program also promotes the recognition of its beneficiaries' products, helps establish new business connections, and strengthens businesses through exhibitions, B2B events, professional consultations, and training courses.
Learn more about the success story of Borisovka LLC below:
ICARE-Armenia
«Մեր պանրի համի մասին լեգենդներ են հյուսում», ասում է ՍՊԸ-ի հիմնադիր և սեփականատեր Մյասնիկ Գրիգորյանը։