25/06/2022
Հիանանք միասին
Այսօր և գալիք օրերին ֆանտաստիկ տիեզերական շոու է սպասվում երկնքում 😍
2004 թվականից հետո առաջին անգամ Արեգակնային համակարգի անզեն աչքով տեսանելի մոլորակները` Մերկուրին, Վեներան, Մարսը, Յուպիտերը և Սատուրնը երկնակամարում շարվել են մեկ գծի վրա` առաջացնելով անչափ տպավորիչ և յուրահատուկ շքերթ 🔥
Բայց սա դեռ ամենը չէ ))
Չդիմանալով արեգակնային ընտանիքի այս յուրահատուկ «հավաք-հանդիպմանը» միանալու գայթակղությանը (դե պատկերացրեք, թե որքան հայացքներ են ուղղվելու դեպի այդ գեղեցկությունները 😁), վերոնշյալ մոլորակներին են միացել նաև Լուսինը, Ուրանը և Նեպտունը:
Բայց դե Ուրանն ու Նեպտունը «գլխի չեն», որ իրենք Երկրից անզեն աչքով տեսանելի չեն և երկինք ուղղված հայացքները իրենց չեն որսալու 🤫
Կոնկրետ այս պահին մոլորակները ընկած են հորիզոնից այն կողմ և Հայաստանից տեսանելի չեն, սակայն կեսգիշերն անց դրանք աստիճանաբար դուրս կգան հորիզոնի հետևից և արդեն 04:30-ի կողմերը ամբողջ կազմով տեսանելի կլինեն 😍 (Եթե, իհարկե, եղանակը թույլ տա):
Այդ տպավորիչ տեսարանին ականատես լինելու համար ձեր հայացքները պետք է ուղղեք դեպի հյուսիս-արևելք ))
Ի դեպ, հաջորդ նմանատիպ «հավաքը» կայանալու է 2041 թվականին, այնպես որ, եթե այսօր չկարողանաք զմայլվել այս չքնաղ տեսարանով, ապա դա կարող եք անել հաջորդ մեկ-երկու օրվա ընթացքում ))
Ճիշտ է` մոլորակների դիրքը մի փոքր փոխված կլինի, բայց դրանից տեսարանի գեղեցկությունը դժվար թե տուժի ❤️
#Տիեզերք