SC Shirak

SC Shirak «Շիրակ» ՍԱ ֆեյսբուքի պաշտոնական էջ

Welcome to the Official Shirak Sports Club page

«Շիրակ» Գյումրի. Հիմնադրումից մինչև 2000-ականներ

«Շիրակ» ՖԱ հիմնադրվել է 1958 թվականին՝ Լենինականի (Գյումրի) քաղխորհրդի կողմից: Եվս մեկ ակումբ ստեղծելու գաղափարը արդարացված էր, թե՝ ոչ, ցույց էր տալու ժամանակը: Չէ որ Լենինականն արդեն ուներ իր ակումբը՝ ի դեմս «Սպարտակի», որը տարիների ընթացքում հասցրել էր մի քանի անգամ փոխել անվանումը («Դինամո», «Շինարար», «Կարմիր դրոշ»): «Շիրակի» հիմնադրումից անցել

է կես դարից ավելի, անվանումը փոխել է մեկ անգամ («Օլիմպիա»՝ 1987-ից մինչև 1988 թ.): Այս ընթացքում քաղաքում շատ ակումբներ են ստեղծվել ու լուծարվել, սակայն հենց «Շիրակին» էր վիճակված դառնալու միակը, որը շարունակում է մրցելույթները մինչ օրս:

Խորհրդային տարիներին թիմը հանդես է եկել երկրորդ լիգայում: Միակ հաջողությունը գրանցել է 1959/60 թթ. մրցաշրջանում: Մինչև անկախացումը ակումբի ֆինանսավորմամբ զբաղվել է քաղաքի ղեկավարությունը, սակայն պատկերը փոխվել է ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ «Շիրակի» ֆուտբոլային ակումբի նախագահ է դարձել Գառնիկ Խաչատրյանը: Վերջինիս ջանքերի շնորհիվ «Շիրակը» պահպանում է գոյությունն ու տարիներ անց դառնում նորանկախ Հայաստանի ֆուտբոլային դարբնոցներից մեկը: Հենց Խաչատրյանի անվան հետ են կապված «Շիրակի» հետագա հաջողությունները: Սա այն դեպքում, երբ քաղաքը դեռ ուշքի չէր եկել 88-ի երկրաշարժից հետո:

Երկրաշարժից ամիսներ անց «Շիրակը» վերսկսում է մարզումներն «Արցախ» թաղամասի մարզադաշտում: Խաղացողները սկսում են ապրել ֆուտբոլային կյանքով՝ չունենալով մարզահագուստ, լողանալու հնարավորություն, հանդերձարաններ, տրանսպորտ: Չնայած դրան չեն ընկճվում ու շարունակում են մարզվել: 1992 թվականից սկսած «Շիրակը», ակումբի նախագահ Գառնիկ Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում է մրցելույթներն արդեն Հայաստանի առաջնությունում: Թիմի կազմում էին հանդես գալիս Ս. Նիկոլյանը, Ս. Կարապետյանը, Ա. Ղուկասյանը, Գ. Մկրտչյանը, Գ. Ժամակոչյանը, որոնց կողքին փորձ էին ձեռք բերում երիտասարդ ֆուտբոլիստներ` Հ. Թահմազյանը, Հ. Վարդանյանը, Ա. Պետրոսյանը և այլն:

Նորեկները կարողացան արժանիորեն փոխարինել վետերաններին ու շարունակել նրանց գործը: 1993-1994 թվականներից սկսած մինչև 2000-ականների սկիզբը «Շիրակը» իսկական ահ ու սարսափ էր մրցակիցների համար: Կայուն մրցելույթների շնորհիվ թիմը միշտ պայքարել է ամենաբարձր տեղերի համար: «Շիրակի» կազմում խաղում էին բացառապես գյումրեցիներ: Այստեղ մեծ էր նաև մարզչական շտաբի դերը Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ, որը մշակել էր մարտավարություն՝ ելնելով խաղացողների ֆուտբոլային ընդունակություններից: Հաջողվել էր ստանալ ոսկե միջինն ու թիմը հավասար պայքար էր մղում երևանյան թիմերի հետ, որոնք գրեթե ամեն ինչով գերազանցում էին գյումրեցիներին:

«Շիրակն» արագուժային ֆուտբոլ էր խաղում՝ հետզհետե փորձելով կատարելագործել մնացած որակները: Այդ տարիներին մերօրյա պայմանները չկային, մարզվում էին ինչպես կարող էին, չկային խաղադաշտեր, ենթակառուցվածքներ, բայց, ի զարմանս շատերի, գյումրեցի ֆուտբոլասերը սիրելի ֆուտբոլիստների գործողություններում ցանկության պակաս երբեք չի զգացել: Ֆուտբոլի ծարավ էին, խաղադաշտ էին դուրս գալիս ֆուտբոլ խաղալու ու հաղթելու համար՝ հանուն քաղաքի ու թիմի: 2000-ականների սկզբին թիմը կրկին կանգնեց սերնդափոխության խնդրի առաջ, սակայն ի տարբերություն 90-ականների, ամեն ինչ սահուն չընթացավ և դա իր բացասական ազդեցությունն
ունեցավ «Շիրակի» հետագա մրցելույթների վրա:

2000-ականներից մինչև մեր օրեր

2003 թվականից հետո «Շիրակը» կտրուկ զիջեց դիրքերն առաջնությունում, փոփոխություն տեցի ունեցավ մարզչական շտաբում: Անդրանիկ Ադամյանին փոխարինեց Ժորա Բարսեղյանը: Վերջինիս գլխավորությամբ թիմը զգալի հաջողությունների չհասավ: Կադրային հարցերից բացի, ակումբը լուրջ ֆինանսական խնդիրների առաջ կանգնեց և այդպես շարունակվեց մինչև 2010 թվականը: Անհրաժեշտ էին կտրուկ քայլեր՝ իրավիճակը դեպի լավը փոխելու համար և այդ ժամանակ «Շիրակին» օգնության ձեռք մեկնեց Արման Սահակյանը՝ դառնալով ակումբի սեփականտերը:

Դրանից հետո «Շիրակը» մշտապես պայքարել է ամենաբարձր տեղերի համար և մշտապես տեղ զբաղեցրել լավագույնների թվում՝ շնորհիվ կայուն մրցելույթների, տրանսֆերային ճիշտ քաղաքականության՝ չնայած կազմում տեղի ունեցած ու ունեցող հաճախակի փոփոխություններին: Այստեղ մեծ էր մարզչական շտաբի դերը՝ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ, որին օգնում էին Ֆ. Խոջոյանը, Հ. Թահմազյանը և Ա. Հովհաննիսյանը: Ակումբը վերջերս կրկին փոխեց իր զարգացման վեկտորն ու ունի նոր նախագահ՝ ի դեմս Տիգրան Վիրաբյանի: Նպատակը՝ գլխավոր թիմը հնարավորինս համալրել սեփական կադրերով ու հենց նրանց օգնությամբ պայքարել ամենաբարձր տեղերի համար:

27/05/2026
27/05/2026
Մերոնք ⚔️🏆 Fastex ՊԼ, տուր 27 🆚 «Ալաշկերտ»26 մայիսի 🕖 19:00 🏟️ Երևան, Ավանի ակադեմիա «Շիրակ». 🧡  #միքաղաք, 🖤  #միակումբ ...
26/05/2026

Մերոնք ⚔️

🏆 Fastex ՊԼ, տուր 27 🆚 «Ալաշկերտ»
26 մայիսի 🕖 19:00 🏟️ Երևան, Ավանի ակադեմիա



«Շիրակ». 🧡 #միքաղաք, 🖤 #միակումբ 🧡 #միզարկերակ

Մրցաշրջանի վերջին խաղը կանցկացնենք Ավանում ⚔️🏆 Fastex ՊԼ, տուր 27 🆚 «Ալաշկերտ»26 մայիսի 🕖 19:00 🏟️ Երևան, Ավանի ակադեմիա...
26/05/2026

Մրցաշրջանի վերջին խաղը կանցկացնենք Ավանում ⚔️

🏆 Fastex ՊԼ, տուր 27 🆚 «Ալաշկերտ»
26 մայիսի 🕖 19:00 🏟️ Երևան, Ավանի ակադեմիա



«Շիրակ». 🧡 #միքաղաք, 🖤 #միակումբ 🧡 #միզարկերակ

🎂 Շնորհավորում ենք Գյումրու «Շիրակի» կիսապաշտպան Սամվել Ղուկասյանի ծննդյան օրը 😉 Մեր ֆուտբոլիստին մաղթում ենք առողջությո...
19/05/2026

🎂 Շնորհավորում ենք Գյումրու «Շիրակի» կիսապաշտպան Սամվել Ղուկասյանի ծննդյան օրը 😉

Մեր ֆուտբոլիստին մաղթում ենք առողջություն և հաղթական ընթացք 🙂

«Շիրակ». 🧡 #միքաղաք, 🖤 #միակումբ 🧡 #միզարկերակ

Մերոնք ⚔️🏆 Fastex ՊԼ, տուր 26 🆚 «Ուրարտու»18 մայիսի 🕔 17:00 🏟️ Գյումրի, Քաղաքային մարզադաշտ «Շիրակ». 🧡  #միքաղաք, 🖤  #մի...
18/05/2026

Մերոնք ⚔️

🏆 Fastex ՊԼ, տուր 26 🆚 «Ուրարտու»
18 մայիսի 🕔 17:00 🏟️ Գյումրի, Քաղաքային մարզադաշտ



«Շիրակ». 🧡 #միքաղաք, 🖤 #միակումբ 🧡 #միզարկերակ

Էսօր ժամի հինգին իջի՛ ստադիոն՝ ցույց տալու, որ «Շիրակը» քուգդ է, դու՝ «Շիրակինը» ⚔️🏆 Fastex ՊԼ, տուր 26 🆚 «Ուրարտու»18 մ...
18/05/2026

Էսօր ժամի հինգին իջի՛ ստադիոն՝ ցույց տալու, որ «Շիրակը» քուգդ է, դու՝ «Շիրակինը» ⚔️

🏆 Fastex ՊԼ, տուր 26 🆚 «Ուրարտու»
18 մայիսի 🕔 17:00 🏟️ Գյումրի, Քաղաքային մարզադաշտ



«Շիրակ». 🧡 #միքաղաք, 🖤 #միակումբ 🧡 #միզարկերակ

Address

6 Ozanyan Str
Gyumri

Telephone

+37455209749

Alerts

Be the first to know and let us send you an email when SC Shirak posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category